Ընթերցում Եղիշե Չարենցի ծիածան ժողովածուից․

Գույն կապույտ

Կապույտ

Չարենցը կապույտ գույնի բանատեխծություններում կապույտ գույնը գործածում էր գրեթե ամենինչի մեջ ամեն մի իմստի մեջ կապույտ գույն , որպես մաքրություն, մաքրող պարզ վճիտ էր հիմնականում կապույտ գույնը դնում էր մարդկանց ներաշխարհի և արտաքինի մեջ։

ՈՍԿԻ

Իսկ ոսկիի մեջ նա ուզում է ասել, որ ոսկին շատ շքեղ և լռացնող հատկություններ ունի հիմնականում նա նկարագում էր արևը, որը ջերմացնում է մարդուն, աստղերը, որը հնարավորություն են տալիս մարդուն երազելու։ Հիմնականում նա ուզում էր ասել, որ վճիտ կապույտին լրացնում է շքեղ ոսկին։

Մանուշակագույն

Ավելի մռայլ է ավելի տխուր ։ Նա ուզում է ասել այս ամենը կապում է իր գիշերվա մտածմունքների հետ նկարագրում է երեկոն թե ինչպես է մռայլվում ։ Երևի այս ամենը լինում է երբ մարդիկ բարկանում են իրանք իրենց հանդեպ կամ ուրշնների։

Դաս 20 քիմիական բանաձև և մոլեկուլային զանգված

FSO4-երկաթի սուլֆատ

CMSO4-կալիումի պերմանգանատ

Սիլիցիումի օքսիդը-

Քիմիական բանաձևը դա նյութի բաղադրության պայմանական գրառումն է, նշանների և ինդեքսների միջոցով։

Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում։

Հարբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս թե մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ զամից։

՝Օրինակ․

1.Նյութի անվանումը\-H2SO4

2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը-H- ջրածին , S-ծծումբ , O-թթվածին

3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում-3. 1 մոլեկուլում կա ՝2H, 1S, 40 ատոմ

4.Հաշվել՝Mr— Mr (H2SO4)= Ar (H) * 2 +Ar(S) = 2+32+64=8

5., Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m(H):m(S):m (0)=2:32:64

6.Հաշվել`w

w (H)= 2/98* 100%=2%

w (S)=3= 32/98 * 100%=33%

w (o)=100- (2+33)=65%

7..Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

Mo(H2SO4)=981,66*10=27=1,62,68*10=25 կգ

8.Նյութը բարդ է, թե պարզ

Նյութը բարդ է

Նախագիծ 10 քիմիական տարերի մասին։

Ֆոսֆոր — Գոհար Արղության

Ֆոսֆոր, քիմիական տարր, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s²Зр³, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն ³¹Р կայուն իզոտոպից։ WikipediaՆշանը՝ P

Ռութենիում

Картинки по запросу "ռութենիում"

Ռութենիում, քիմիական տարր է։
Ռութենիումը հայտնաբերել է Կազանի համալսարանի պրոֆեսոր Կ․ Կ․ Կլաուսը (1844), բնածին պլատինի մաքրման մնացորդներում։ Հայտնաբերամ և ստացման հատկությունների մասին Կլաուսը հայտնել է Գ. Ի. Գեսսի գերմաներեն նամակում, որը կարդացել են 1844 թվականի սեպտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի նիստում։
Անվանել են ի պատիվ Ռուսաստանի։ Ռութենիում տարրի անվանումը առաջարկել է Գ. Վ. Օզաննի կողմից 1828 թվականին։
Ռութենիումը հազվագյուտ և ցրված տարր է։  Ռութենիումը առաջանում և կուտակվում է միջուկային ռեակտորներում։
Սովորական ջերմաստիճաններում օդում և թթվածնում չի օքսիդանում, տաքացնելիս օքսիդանում է մինչև երկօքսիդ։ Ռութենիումի միացություններն օգտագործվում են ճենապակին, ապակին և ջնարակները ներկելու համար։

Նեոն

Картинки по запросу "նեոն"

Նեոնը իներտ գազ Է։ Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում։ Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ու․ Ռանզայը և Մ․ Թրավերսը։ Ուսումնասիրելով հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրը, նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ նեոնի բնորոշ կարմիր գծերը։ Տարրին տվեցին «նեոն» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նոր»։
Կա մի լեգենդ, համաձայն որի տարրի անվանումը կապված է Ռամզայի տասներեքերորդ որդու՝ Վիլլի հետ, ով հարցրել է հորը, թե ինչ անվանում է պատրաստվում տալ գազին, նշելով, որ նա ցանկանում է տալ իր անունը լատ.՝ novum -նոր։ Նրա հորը դուր է եկել այդ միտքը, սակայն նա զգացել է, որ neon անունը ավելի լավ կհնչի հունարենով և գազին տրվել է հունարեն անվանումը։
Աշխարհում նեոնը տարածված է անհամաչափ։ Տիեզերքում տարածվածությամբ տարերից 5-րդն է։
Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Օդանավակայանների և նավահանգիստների Փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։

Ֆտոր

Картинки по запросу "ֆտոր"

Ֆտորը խիստ թունավոր, սուր հոտով, բաց դեղնավուն գազ է։ Ֆտորը (F2) հայտնագործել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1771 թվականին, իսկ առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Անրի Մուասսանը (1886)։ Իր անունը ստացել է հունարեն ֆտորոս-քայքայում բառից։Ֆտորի անվանումն (հունարեն՝ cpdopog — քայքայել) առաջարկել է Ա․ Ամպերը (1810)։ Ֆտորը երկրակեղևում տարածված տարր է (տարածվածությամբ տասներկուերորդը)։ Ֆտորը կենսաբանորեն ակտիվ միկրոտարր է, պարունակվում է բուսական և կենդանական օրգանիզմներում։ Նրա կենսբաբանական դերը վատ է ուսումնասիրված, պարզված է նրա նշանակությունը միայն ոսկրային հյուսվածքների համար։ Ֆտորն օգտագործում են հատուկ պլաստմասսաների (տեֆլոն), ֆրեոնների և հեղուկ հրթիռային վառելիքի օքսիդիչի ստացման համար։ Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական նյութերի՝ սառնագենտների և ֆտորապլաստների արտադրության համար։

Օսմիում

Картинки по запросу "օսմիում"

Բոլոր նյութերի մեջ ունի ամենամեծ խտությունը։ Այդ ցուցանիշով նրա հետ կարող է համեմատվել միայն իրիդիումը։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։

Օսմիումը հայտնաբերել են իրիդիումի հետ միաժամանակ Լոնդոնում 1803 թվականին անգլիացի քիմիկոսներ Սմիթսոն Թենանթը և Ուիլյամ Ուոլասթոնը՝ արքայաջրում բնածին պլատինը լուծելուց հետո մնացած սև փոշում։

Հայտնաբերված նոր տարրը փաստագրված է եղել Տեննատանի Լոնդոնի թագավորական հասարակության նամակում։
Անվանումն ստացել է քառօքսիդի՝ OsO4 սուր հոտի պատճառով՝ հունարեն՝ πτηνος —հոտ բառից։ Պատճառը օսմիումի ցնդող OsO4 օքսիդի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։
Երկրակեղևում քիչ տարածված տարր է։
Օդում տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով OsO4, որը համարյա անգույն, հեշտ ցնդող բյուրեղական նյութ է։ Ձուլածո օսմիումը չի լուծվում թթուներում։

Մաքուր վիճակում օսմիումը կիրառվում է հազվադեպ՝ օքսիդների բարձր տոքսիկության պատճառով, փոխարենը հաճախ է օգտագործվում այլ մետաղների հետ համաձուլվածքների ձևով։

Օսմիումի համաձուլվածքները շատ ամուր են և, օրինակ, օսմիրիդիումը կիրառվում է շիթային գրիչներ, գործիքների գլխիկներ, էլեկտրական կոնտակտներ պատրաստելիս:

Մագնեզիում

Картинки по запросу "մագնեզիում"

Մագնեզիումը ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։Երկրակեղևում կազմում է մոտ 2%:
Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։
Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքները։

Ոսկի

Картинки по запросу "ոսկի"

Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։
Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։
Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։
Երկրակեղևում ոսկու պարունակությունը տարածվածությունը 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մասամբ բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի, սելենի, ծարիրի, բիսմութի հետ։
 Բնածին ոսկին հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։

Մաքուր ոսկին օգտագործվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում։ Գեղեցիկ տեսքի, քիմիական կայունության, փափկության և գլանվելու ունակության շնորհիվ այն ենթարկվում է նուրբ գեղագիտական մշակման։

Օգտագործվում է կիրառական և դեկորատիվ արվեստում։ Ոսկու նրբաթերթերն օգտագործվել են հին հայկական մանրանկարչության մեջ։ Ոսկին օգտագործվում է նաև ժամացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու համար։

Տեխնիկայում, դրամի հատման, մեդալներ և ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար օգտագործում են ոսկու համաձուլվածքները։ Ոսկու միացություններն օգտագործվում են լուսանկարչության մեջ։


Կոբալտ

Սովորական ջերմաստիճանում հոծ կոբալտը կայուն է ջրի և օդի ազդեցության նկատմամբ։ 

Հին Եգիպտոսում, Բաբելոնում և Չինաստանում կոբալտի օքսիդը կիրառվում էր ապակին և արծնը կապույտ ներկելու համար։ Նույն նպատակով 16-րդ դարում Արևմտյան Եվրոպայում օգտագործվում էր քրքումաներկը, որն ստանում էին «կոբոլդ» կոչվող հանքանյութերի ջերմային մշակմամբ, որի ընթացքում անջատվում էր մեծ քանակությամբ թունավոր ծուխ, իսկ ջերմային մշակման նյութերից չէր հաջողվում մետաղ ձուլել։

  • Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում և ապակիներ գունավորելու համար։
  • Կոբալտն օգտագործվում է պողպատի լեգիրացման համար, ինչի շնորհիվ մեծանում է վերջինիս ջերմակայունությունը, բարելավվում են մեխանիկական հատկությունները։ Կոբալտ պարունակող համաձուլվածքներից պատրաստում են մշակող գործիքներ՝ շաղափներ, կտրիչներ և այլն։

Կապար

Картинки по запросу "Կապար"

Կապարը դեռևս հայտնի է հնագույն ժամանակներից։
Կապարը հայտնի է եղել Միջագետքի, Եգիպտոսի և աշխարհի հնագույն այլ երկրների ժողովուրդներին, 6-7 հազար տարի մ. թ. ա.: Կապարից պատրաստել են արձաններ, կենցաղային իրեր, իսկ հռոմեացիները՝ նաև ջրատար խողովակներ։
Ալքիմիկոսները կապարը անվանել են Սատուռն և գրել այդ մոլորակի նշանով։ 

Կապարի թունավոր հատկությունը նշել էն դեռես մ. թ. 1-ին դարում՝ հույն բժիշկ Դիոսկորիդեսը և Պլինիոս Ավագը: Մեծամորի պեղումների ժամանակ (1965-1966) մ. թ. ա. 3-րդ հազարամյակի շերտում հայտնաբերված ինը համաձուլվածքից չորսը պարունակում են կապարի՝ պղինձ-կապար, պղինձ-կապար-անագ, պղինձ-կապար-ցինկ, պղինձ-կապար-անագ-ցինկ։

Հայաստանում դեռես մ. թ. ա. կապարը օգտագործվել է շինարարության ոլորտում, նաև արտահանվել է։ Հայ մատենագրության մեջ կան կապարից ներկերի ստացման բազմաթիվ դեղատոմսեր։

Կապարի լայն կիրառումն աշխարհի շատ մասերում հանգեցրել է բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրների։

Շրջակա միջավայրի աղտոտման կարևոր աղբյուրներից են, մասնավորապես, կապարի երկրորդային հումքի արդյունահանումը, հալումը, արդյունաբերական արտադրությունը և վերամշակումը։ Որոշ երկրներում դեռևս շարունակվում է կապար պարունակող ներկերի և էթիլացված բենզինի կիրառումը։ Բենզինը մշակման ընթացքում հարստացնում են կապարով, քանի որ այն նպաստում է մարտկոցի լավ աշխատանքին։ 70-80-ական թվականներին այդ խնդիրը սկսվեց շոշափվել ամբողջ աշխարհում։ Նկատի ունենալով այն, որ կապարը լուրջ հետևանքներ է ունենում մարդու առողջության, բնական միջավայրի և կենդանական աշխարհի վրա, որոշվեց դադարեցնել բենզինը կապարով հարստացնելու գործընթացը։


Բոր

Картинки по запросу "բոր"

Բորը (B) առաջին անգամ ստացել են Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը և Լուի Ժակ Տենարը 1808 թվականին՝ պղնձե խողովակում բորի օքսիդը կալիումի հետ տաքացնելով։

Անվանումը ծագել է արաբերեն բուրակ արաբ՝ بورق‎‎) կամ պարսկերեն բուրախ (պարս․՝ بوره) բառերից, որոնք օգտագործվում են բորակ իմաստով։

Բնության մեջ ազատ վիճակում չի հայտնաբերված։ Տարածված են նրա միացությունները։ Բորիի միացություններ են պարունակվում հրաբխային զանգվածներում, գազերում, նստվածքային ապարներում, նավթաջրերում, ծովաջրերում:


Աովորական ջերմաստիճաններում բորը չի լուծվում թթուներում միանում է միայն ֆտորի հետ։ Տաքացնելիս նրա ակտիվությունն աճում է։ 
Բորը օգտագործվում է մի շարք համաձուլվածքներ (պողպատ, անագապղինձ և այլն) ստանալիս։ Բորը մեծացնում են պողպատի և այլ համաձուլվածքների մանրահատիկությունը, լավացնում մեխանիկական հատկությունները ն կայունությունը։ 

Բորը օգտագործվում է նաև միջուկային ռեակտորների կարգավորող ձողեր պատրաստելու համար։

Վանադիում

Картинки по запросу "վանադիում"

Վանադիումն հայտնաբերելն միացությունները տեղական կապարային գորշ հանքանյութից անջատել է մեքսիկացի հանքաբան Ա․ Դել Ռիոն (1801) և ըստ տաքացրած աղերի գույնի անվանել էրիթրոնիում (հունարեն՝ ερνδρός — կարմիր)։ Ավելի ուշ, վանադիումը նույնացնելով քրոմի հետ, Դել Ռիոն հրաժարվեց իր հայտնագործությունից։

Վանադիումը նորից հայտնաբերեց շվեդ քիմիկոս Ն․ Սեֆստրեմը (1830)՝ անջատելով այն Տաբերգայից (Շվեյցարիա) բերված երկաթահանքից և միացությունների գույների պատճառով անվանեց վանադիում, ի պատիվ սկանդինավյան գեղեցկության աստվածուհի Վանադիսի։
Այն ցրված է բազմաթիվ ապարներում և միներալներում, մեծ կուտակումներ չի առաջացնում։ 
Վանադիում են կուտակում որոշ մամռակենդանիներ, փափկամորթներ, ասցիդիաներ, բորբոսասնկեր։

Սովորական պայմաններում քիմիապես կայուն է օդում, ծովի ջրում, աղերի, ալկալիների և նոսր թթուների  լուծույթներում։ 

Վանադիումն օգտագործվում է նաև տիտանային համաձուլվածքների, ինքնաթիռաշինության և հրթիռաշինության մեջ։ Մաքուր վանադիումն օգտագործվում է ատոմային էներգետիկայում և էլեկտրոնային սարքաշինության մեջ, վանադիումի միացությունները՝ գյուղատնտեսության, բժշկության, նաև մանածագործական, խեցեգործական, ապակու և կինոֆոտոարդյունաբերության մեջ։