Տեղեկությունը վերցրել եմ -https://newsflow.am/facts-about-parrot/
https://hy.golflandusa.net/facts-information-about-parrots-for-kids-00649938-3131
http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=255
![]() |
| Վարդակուրծք թութակ |
![]() |
| Կանաչաթև արա |
![]() |
| Բազմագույն լորիկետ |
![]() |
| Խայտաբղետ ռոզելա |
Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ: Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները:Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են: Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում:Թութակները լինում են տարբեր չափերի: Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ: Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն: Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն: Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ: Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Կան նաև չթռչող թութակներ: Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բնում:Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը: Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով:Ապրում են երամներով: Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին: Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու: Թխսում է էգը կամ
![]() |
| Կարմիր արա |
արուն: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր: Ձագերին խնամում են արուն ու էգը:Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ:
![]() |
| Կակադու ինկա |
![]() |
| Ժակո |
![]() |
| Ալիքավոր թութակ |
Բայց թութակները նաև աչքի են ընկել իրենց լավ վարքով: Օրինակ՝ Ամերիկայում Բեյբի անունով մի թութակ օգնել է ոստիկանությանը բռնել գողերին, որոնք թալանել էին իր տիրոջ բնակարանը: Գտնվելով բնակարանում՝ թութակը հիշել է գողերի անուններն ու արտաբերել դրանք ոստիկանության աշխատակիցների մոտ:
Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:Թութակներն աչքի են ընկել նաև իրենց երաժշտական ու պարային տաղանդներով: Հնում կարծում էին, որ ռիթմի զգացողություն ունեն միայն մարդիկ: Եվ բոլորովին վերջերս՝ ընդամենը 2011 թվականին, գիտնականների ուշադրությունը գրավեց մի թութակ, ով պարում էր երաժշտության տակ: Երբ երաժշտությունը դանդաղեցնում կամ արագացնում էին, թութակի շարժումները հստակ փոխվում էին: Գիտնականները սկսեցին ուսումնասիրել ևս 1000 թութակի և եկան այն եզրակացության, որ նրանք էլ ունեն ռիթմի զգացողություն:Հայտնի է նաև երաժշտական մի խումբ՝ «Hatebeak» անունով, որի վոկալիստը թութակ է: Այս խումբը բավական հաջողություններ է գրանցել ու թողարկել է երեք ալբոմ՝ շնորհիվ յուրահատուկ ձայնով ու տաղանդով թութակի:Աղբյուրը ՝








