Կարդում ենք գրաբար

ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Աշխարհաբար

Մի մարդ ուներ երկու որդի։ Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, միուս որդին աշխատասեր և հեզ։ Եվ մինչ ավագ որդին վատ խոսքերով ճնշում էր փոքր եղբորը հայրը դա լսեց և առակ պաատմեց։ Մի ժամանակ հնձողները պատրաստում էին մանգաղները որ հնձեն։ Հասկերից մեկը բարձրացրեց գլուխը ՝․ պարծենկոտությամբ ծաղրում էր մյուսներին որոնց գլուխները խոնարված էին ներքև։ Նրանցից մեկը ասած ։ Եթե քո գլխի մեջ ցորեն լցրած լիներ դու չէր կարողանա վեր նայեիր։ Դատարկ ուղեղում հպարտությունը շատ է տարածվում։

Թողնել մեկնաբանություն