
Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 — 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։
Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա հայտնվել են 15 մլն տարի առաջ:
Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:
Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:
Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:
Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:
Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:
Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:
Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:
աստ 9: Ոզնիները երկիր մոլորակի վրա հայտնվել են 15 մլն տարի առաջ:
Փաստ 10: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:
Փաստ 11: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:
Կայքերի հղումնները- https://blognews.am/arm/press/144443/hetaqrqir-paster-oznineri-masin.html