Ֆրանսիական հեղափոխությունը ամենամեծ հեղափոխությունն է Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։

18-րդ դարի երկրորդ կեսից բացարձակ միապետությունը Ֆրանսիայում խանգարում էր երկրի հետագա զարգացմանը։ Գյուղացիների համատարած սնանկացման պատճառով կրճատվել էր հարկերի մուտքը։ Հաճախացել էին սովյալ գյուղացիների ելույթները։ Միևնույն ժամանակ անկում էր ապրում Ֆրանսիայի արդյունաբերությունը, փակվում էին մանուֆակտուրաները։ Բուրժուազիան հրաժարվում էր թագավորին նոր փոփոխություններ տալ և վճռականորեն հանդես էր գալիս արքունիքի կողմից անտեղի վատնումների դեմ։ Պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Շատ պատմաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ և առաջադրում են հետևյալ տեսակտեները․
- Ավատատիրությունը Ֆրանսիայում վերացել է հեղափոխությունից մի քանի հարյուրամյակ առաջ․
- Հեղափոխությունը միավորել է ոչ միայն խոշոր հողատերերին, այլ նաև խոշոր կապիտալիստներին:
- Հենց ֆրանսիական արիստոկրատիան է հեղափոխությունից 25-30 տարի առաջ զարգացրել կապիտալիստական հայացքները:
- Հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որևէ արտոնություններ չունեին, այնուհետև նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասակարգը:
- Նրանցից շատերը, ովքեր հրաժարվեցին իշխանությունից մեծամասնությունը, ոչ թե բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, այլ հարուստ ազնվականներ, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում իշխանության մեջ հավաքում էին հարկեր և այլն:
Ֆինանսական ծանր դրությունից դուրս գալով՝ Լյուդովիկոս XVI-ի մի քանի փորձերի անհաջողության դատապարտվելուց հետո, նա 1787 թվականի դեկտեմբերին, հավաքում է Ֆրասիայի բարձրաստիճան չինովնիկներին որոշվում է՝ գլխավոր շտատների հավաք անցկացնել հինգ տարի հետո։ Երբ Ժան Նեկերը դարձավ պառլամենտի անդամ՝ պնդեց, որ այդ գումարումը տեղի ունենա հենց 1789 թվականին, սակայն իշխանությունները չունեին որևէ հատուկ ծրագիր։ 1789թ. գարնանը հրավիրեց Գլխավոր շտատները, որը չէր հրավիրել ավելի քան 150 տարի։ Գլխավոր շտատները կազմված էր երեք դասերի ներկայացուցիչներից։ Երրորդ դասի պատգամավորներն արտահայտում էին հիմնականում բուրժուազիայի շահերը։ Նրանք մերժեցին թագավորին փոխառություն տալ։ Թագավորը ցրեց Գլխավոր շտատները։

Երրորդ դասի պատգամավորները զգալով ժողովրդի աջակցությունը չցրվեցին, այլ իրենց հայտարարեցին երկրի բարձրագույն իշխանություն, Ազգային ժողով։ Ազգային ժողովն իրեն հռչակեց Սահմանադիր ժողովով՝նպատակ ունենալով Սահմանադրություն ընդունել և սահմանափակել թագավորի իշխանությունը։ Փարիզում բռնկվեց ապստամբություն։ 1789թ. հուլիսի 14-ին զինված ժողովուրդը հարձակվեց և գրավեց Բաստիլ ամրոցը, որը թագավորական բացարձակ իշխանության խորհրդանիշն էր։ Բաստիլի գրավումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Բաստիլի գրավման օրը հետագայում հռչակվեց Ֆրանսիայի ազգային տոն, որը նշվում է մինչև օրս։

Սահմանադիր ժողովը օգոստոսի 26-ին վստահության խորհուրդը ընդունեց դեկլարացիա, որը կոչվում էր՝ «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որով ճանաչվեցին մարդու բնական և ի ծնե ազատ և հավասար լինելու իրավունքները։ Գերագույն իշխանության միակ աղբյուրը և կրողը հռչակվեց ոչ թե Աստվածընտիր թագավորը, այլ ամբողջ ժողովուրդը։ Ճանաչվեց բոլոր քաղաքացիների իրավունքը, անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու պետության կառավարմանը։ Հռչակվեցին խոսքի, դավանանքի ազատությունները և սեփականության իրավունքը։ «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» գաղափարներն արտահայտվեցին հեղափոխության կարգախոսում։ Այդ կարգախոսումը կոչվում էր «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ Սահմանադիր ժողովը վերացրեց հողի ժառանգական իրավունքը, բնակչության դասային բաժանմանը։ Սահմանադիր ժողովը վերացրեց հողի ազնվականության ժառանգական իրավունքը, բնակչության դասային բաժանումը։ Պետականացվեցին կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողային ընդարձակ տիրույթները։ 1791թվականին սեպտեմբերին ընդունվեց երկրի առաջին Սահմանադրությունը։ Թագավորի իշխանությունը պահպանվեց, բայց իրավահավասարությունները սահմանափակվեցին։ Ֆրանսիան դարձավ Սահմանադրական միապետություն։ Օրենսդիր իշխանությունն այդուհետ իրականացնելու էր Օրենսդիր ժողովը, որը միապալատ էր և երկու տարով էր ընտրվում։ Սահմանադիր ժողովը ցրվեց Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո։ Ընտրվեց Օրենսդիր ժողով։ Հեղափոխությունը դրանով չավարտվեց։ Պայքարը գլխավորում էին հեղափոխության ժամանակ, ստեղծված դեր կատարող քաղաքական ակումբները։ Ամենանշանավոր ակումբն Յակոբինների ակումբն էր։ Յակոբինները ամենավճռական հեղափոխականներն էին։ Նրամք մեկնաբանում էին ժողովրդին, հաշվի էին առնում գյուղացիների և աղքատ քաղաքացիների պահանջները։ Յակոբինյան ակումբի աչքի ընկնող գործիչներից էին՝Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, Ժան Պոլ Մարատը, Ժորժ Դանտոնը և այլ ուրիշ քաղաքական գործիչներ։ Ֆրանսիայում հեղափոխական իրադարձությունների հետագա ծավալումը և խորացումը անհանգստացրին Եվրոպայի միապետներին, ովքեր դաշինք կնքեցին Ֆրանսիայի դեմ։ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև պատերազմ սկսվեց։ Թագուհի Մարիա-Անտուանետը հանձնել էր ավստրիացիներին Ֆրանիսայի գործողությունների ռազմական գաղտնի պլանը։ Թագավորն իր հերթին ձգձգում էր բանակն ուժեղացնելու գործը։ 1793 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Մարիա-Անտուանետայի դատավարությունը։ Նա միաձայն դատապարտվեց ամենաբարձր պատժին։ Ֆրանսիական բանկներն սկսեցին հաղթանակ տանել։ Երկրում սկսվեց հեղափոխական տեռոր, գնդակահարվեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ։ Այդ ընթացքում թուլացավ Յակոբինների ազդեցությունը։ 1794թ. հուլիսին Կոնվենտում Ռոբեսպիերի և նրա կողմնակիցների դեմ կազմակերպեցին դավադրություն։ Ռոբեսպիերը և նրա մարդիկ ձեռբակալվեցին ու առանց դատի մահապատժի ենթարկեցին։ Եղավ պետական հեղաշրջում։ Յակոբինյան ակումբը ընկավ։ Իշխանությունը գրավեց ամբողջ բուրժուազիան։ Ավարտվեց հեղափոխության վերելքի ամենաբարձր փուլը և սկսվեց նրա վայրէջքը։ Գալով իշխանության ՝ նոր հարուստները ձգտում էին կասեցնել հեղափոխական հետագա խորացումը և սահմանափակել դեմոկրատական իրավունքները։
Ամփոփում
18-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցավ Ֆրանսիական հեղափոխությունը։ Գյուղացիների սնակացման պատճառով կրճատվեցին հարկերի մուտքը, անկում ապրեց Ֆրանսիայի արդյունաբերությունը և փակվեցին մանուֆակտուրաները։ Բուրժուազիան հրաժարվում էր թագավորին նոր փոփոխություններ տալ։ Դժվար դրությունից դուրս գալով՝ Լյուդովիկոս 6-ը ժողովի է հրավիրում որոշվում է՝Գլխավոր շտատների հավաք անցկացնել։ Գլխավոր շտատները հրավիրեց, որը չէր հրավիրել ավելի քան 150 տարի։ Գլխավոր շտատները կազմված էր երեք դասերի ներկայացուցիչներից։ Երրորդ դասի պատգամավորն ցրեց ամողջ բուրժուազիան։ 1789թ. զինված ժողովուրդը գրավեց Բաստիլ ամրոցը։ Այդ գրավումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Սահմանադիր ժողովը ընդունեց դեկլարացիա, որը կոչվում է«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։ Այդ իրավունքը ճանաչվեց որպես ազատ և հավասար լինելու իրավունք։ «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» գաղափարներն արտահայտվեցին հեղափոխության կարգախոսում, որը կոչվում էր «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ 1791թ. ընդունվեց երկրի առաջին Սահմանադրությունը։ Ֆրանսիան դարձավ սահմանադրական միապետություն։ Ընթացքում ընտրվեց Օրենսդիր ժողով։ Պայքարը գլխավորում էին հեղափոխության ժամանակ, ստեղծված դեր կատարող քաղաքական ակումբները։ Կար մի նշանավոր, վճռական ակումբ, որը կոչվում էին Յակոբինյան ակումբ։ Յակոբինյան ակումբի աչքի ընկնող գործիչներից էին՝Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, Ժան Պոլ Մարատը և այլ քաղաքական գործիչներ։ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև պատերազմ սկսվեց։ Մարիա-Անտուանետան ավստրիացիներին հանձնել էր Ֆրանսիայի գործողությունների գաղտնի պլանը։ 1793թ. հոկտեմբերի 15-ին թագուհուն դատապարտեցին։ Ֆրանսիայում սկսվեց հեղափոխական ահաբեկում։ Ռոբեսպիերի և նրա կողմնակիցների դեմ կազմակերպեցին դավադրություն։ Նրանց մահապատժի ենթարկեցին։ Ավարտվեց հեղափոխության վերելքի ամենաբարձր փուլը և սկսվեց նոր վայրէջք։



Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։ Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։ 
