Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:Հավասարաչափ շարժման հիմնական բնութագիրը այդ շարժման արագությունն է:Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած S ճանապարհի և այդ t ժամանակամիջոցի հարաբերությանը՝ v=S/t Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։ՈւշադրությունԵթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարող ենք գտնել նրա շարժման օրենքը, այսինքն՝ մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտող բանաձևն է`S=vt Անհավասարաչափ շարժումԱյն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:Հիմնականում անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները.Օրինակփողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:
Միջին արագությունԱյն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:Եթե անհավասարաչափ շարժվող մարմինը հետագծի S երկարությամբ տեղամասն անցել է t ժամանակում, ապա նրա միջին արագությունն այդ տեղամասում հավասար կլինի. Vմիջ=St (1) ՈւշադրությունԵթե տվյալ տեղամասում մարմինը շարժվեր հավասարաչափ, ապա նրա արագությունը ևս հավասար կլիներ S-ի և t-ի հարաբերությանը: Հենց այդ հավասարաչափ արագությունն էլ բացահայտում է միջին արագության իմաստը:Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում: Ակնթարթային արագությունԴիցուք ինչ-որ պահի ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքը 80 կմ/ժ է, հետո այն արագ փոխվում է: Իներտության պատճառով մարմնի արագությունը ակնթարթորեն փոխել հնարավոր չէ: Ուրեմն կարելի է համարել, որ մի ակնթարթ (շատ փոքր ժամանակահատված) ավտոմեքենայի արագությունը չի փոխվել և այն կատարել է հավասարաչափ շարժում: Տվյալ պահին արագաչափի ցույց տված արագությունը հենց այդ հավասարաչափ շարժման արագությունն է, որն անվանում են ակնթարթային արագություն:Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:
Կիրառելով ակնթարթային արագության հասկացությունը, կարող ենք ասել, որ հավասարաչափ շարժման դեպքում այն հաստատուն մեծություն է, իսկ անհավասարաչափ շարժման դեպքում՝ փոփոխական:Ուշադրություն