Ռուս պարսկական պատերազմներ

Ալեքսեյ Երմոլով (1777–1861 թթ.), հետևազորի և հրետանու գեներալ, Կովկասյան կորպուսի հրամանատար 
Աֆանասի Կրասովսկի (1780–1849 թթ.), գեներալ-լեյտենանտ
Վալերիան Մադաթով (Մադաթյան, 1782–1829 թթ.), ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ
Իվան Պասկևիչ (1782–1856 թթ.), գեներալ-ֆելդմարշալ, Կովկասյան կորպուսի հրամանատար 
Աբբաս Միրզա (1789–1833 թթ.), Պարսից գահաժառանգ, պարսկական բանակի գլխավոր հրամանատար
«Կենդանի կամուրջ» (1892 թ., նկարիչ՝ Ֆրանց Ռուբո, պատկերված է 1805 թ-ի պատերազմի մի դրվագ)
Հայ կամավորական գումարտակի զինադրոշ (1827 թ.)
«Երևանի բերդի գրավումը» (1830-ական թթ., նկարիչ` Վլադիմիր Մաշկով)
Թուրքմենչայի պայմանագրի կնքումից (1828 թ-ի փետրվարի 10) հետո այս հրանոթը  հանձնվել է Թեհրանի զինվորական թանգարանին:
«Երևանի  գրավման համար. 1 հոկտեմբերի 1827 թ.» մեդալը (հատել են  Ռուսաստանի իշխանությունները Թավրիզում, 1827 թ-ի դեկտեմբերի 6-ին)
Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների  հիշատակին նվիրված  կոթողը (1834 թ., ճարտարապետ`  պորուչիկ Կոմպանեյսկի)
«Հայ գյուղացիների օգնությունը ռուսական բանակին 1826–28 թթ. պատերազմի ժամանակ» (1980-ական թթ.,  նկարիչ` Շանթ Հերթևցյան)
«Պարսկահայ գաղթականները Արաքսի ափին» (1830-ական թթ., նկարիչ՝ Վլադիմիր Մաշկով)

Ռուսաստանի և Պարսկաստանի միջև պատերազմներ տեղի են ունեցել 1804–13 և 1826–28 թթ-ին՝ Այսրկովկասում տիրապետություն 

հաստատելու համար: 

Պարսկաստանն Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությամբ դեռևս XVIII դարի վերջին փորձել է գրավել Վրաստանը: Աղա Մահմադ խանը, հաղթահարելով Վրաց Հերակլ II թագավորի զորքի դիմադրությունը, 1795 թ-ի սեպտեմբերի 12-ին գրավել է Թիֆլիսը: Որպես պատասխան՝ ռուսական զորքը, որի շարքերում էին նաև ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, հայազգի մայոր Ա. Սերեբրովը և ուրիշներ, գեներալ Վալերիան Զուբովի հրամանատարությամբ, 1796 թ-ին շարժվել է Այսրկովկաս: 1801 թ-ին՝ Վրաստանը (Քարթլին և Կախեթը), 1803 թ-ին՝ Մեգրելիան, 1804 թ-ին Իմերեթիան և Գուրիան միացվել են Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսական կայսրությանն են անցել նաև հայկական շրջաններից Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը: 

1804–13 թթ-ի պատերազմը

1804 թ-ի հունվարի սկզբին Կովկասում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Պավել Ցիցիանովը (Ցիցիշվիլի) գրավել է Գյանջայի խանությունը, ապա շարժվել դեպի Երևանի խանություն: 1804 թ-ի մայիսի 23-ին պարսկական կառավարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով Այսրկովկասից դուրս բերել ռուսական զորքերը: Վերջնագիրը մերժվել է. սկսվել են ռազմական գործողությունները: Պարսկական 30-հզ-անոց  բանակը, գլխավոր հրամանատար, գահաժառանգ Աբբաս Միրզայի ղեկավարությամբ, կենտրոնացվել է Երևանի խանությունում: 

Հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ գեներալ Սերգեյ Տուչկովի առաջապահ զորաջոկատը պարտության է մատնել պարսիկներին, իսկ ռուսական բանակի գլխավոր ուժերը, Ցիցիանովի գլխավորությամբ մտնելով Երևանի խանության սահմանները, շարժվել են դեպի Էջմիածին, որտեղ տեղակայվել էր Աբբաս Միրզայի մեծաքանակ բանակը: Շրջանցելով Էջմիածինը՝ Ցիցիանովը հունիսի 25-ին գրավել է Քանաքեռը, իսկ հունիսի 30-ին պարտության է մատնել պարսկական 27-հզ-անոց բանակին: Հուլիսի 2-ին ռուսները պաշարել են Երևանի բերդը, որտեղ նրանց դիմադրել է բերդի կայազորը: Վճռական գրոհի անցնելու փոխարեն Ցիցիանովը բանակցություններ է վարել Երևանի խանի հետ՝ առանց դիմադրության բերդը հանձնելու առաջարկությամբ: Մամադ խանը ժամանակ շահելու և օգնություն ստանալու նպատակով դիտավորյալ ձգձգել է բանակցությունները: Սակայն սկսված շոգը, տարածված հիվանդությունները, պարենի ու ռազմամթերքի պակասը հարկադրել են Ցիցիանովին սեպտեմբերի 4-ին վերացնել պաշարումը և հետ քաշվել դեպի Թիֆլիս: 

Մինչև 1805 թ-ի ամռանը ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանին են միացել Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի խանությունները և Շորագյալի սուլթանությունը: 1805 թ-ի հունիսին Աբբաս Միրզան մեծաքանակ բանակով հարձակվել է Ղարաբաղի վրա, պաշարել Շուշիի բերդը, որը պաշտպանում էր ռուսական փոքրաթիվ կայազորը: Օգնության եկած գնդապետ Պյոտր Կարյագինի ջոկատի (շուրջ 500 մարդ) ճանապարհն Ասկերանի կիրճում փակել է պարսկական բանակը: Շրջափակված Կարյագինը հայերի օգնությամբ կարողացել է հետ մղել Աբբաս Միրզայի զորքերի գրոհները, իսկ հուլիսի 28-ին Ձագամի ճակատամարտում (Շամքորից հյուսիս-արևմուտք) ջախջախել նրանց: 

1805 թ-ի հունիսին ռուսական հրամանատարությունն արշավանք է սկսել նաև ծովով՝ Բաքուն և Ռեշտը գրավելու նպատակով, սակայն ապարդյուն: 1805 թ-ի նոյեմբերին Ցիցիանովը շարժվել է դեպի Բաքու, բայց սպանվել է 1806 թ-ի փետրվարի 8-ին՝ Բաքվի խանի հետ բերդը հանձնելու շուրջ բանակցությունների ժամանակ: Գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը: Ռուսական զորքերը հեռացել են Բաքվից:

1806 թ-ի ամռանն Աբբաս Միրզան 20-հզ-անոց զորքով ներխուժել է Ղարաբաղ, բայց գեներալ Պյոտր Նեբոլսինը հունիսի 13-ին Խոնաշենի կիրճում ջախջախել է նրան, հարկադրել նահանջել դեպի Արաքս: 1806 թ-ի ընթացքում ռուսական զորքերը գրավել են Դերբենդը, Բաքուն և Ղուբան: 

1806 թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմն ստիպել է ռուսական հրամանատարությանը ժամանակավոր զինադադար կնքել Պարսկաստանի հետ: Սակայն հաշտության բանակցություններն ընթացել են շատ դանդաղ: 1808 թ-ին ռազմական գործողությունները վերսկսվել են: 

1808 թ-ի սեպտեմբերին Գուդովիչն արշավել է Երևան: Սեպտեմբերի 29-ին Աշտարակի մոտ ջախջախել է Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի 4-հզ-անոց հեծելազորը, սեպտեմբերի 30-ին գրավել է Էջմիածինը, հոկտեմբերի 9-ին պաշարել Երևանի բերդը: Հոկտեմբերի 28-ին գեներալ Նեբոլսինի զորաջոկատը Ղարաբաբայի մատույցներում պարտության է մատնել Աբբաս Միրզային և հոկտեմբերի 1-ին գրավել Նախիջևանը՝ պարսիկներին զրկելով պաշարված Երևանի բերդին օգնություն ցույց տալու հնարավորությունից: Սակայն Երևանի բերդի երկրորդ պաշարումն ու գրոհը նույնպես ավարտվել են անհաջող: Նոյեմբերի 30-ին Գուդովիչը նահանջել է, իսկ դեկտեմբերի 1-ին Նեբոլսինը թողել է Նախիջևանը: 

Գուդովիչին փոխարինած գեներալ Ալեքսանդր Տորմասովը վերսկսել է հաշտության բանակցությունները: Սակայն պարսկական զորքերը, Ֆաթհ Ալի շահի հրամանատարությամբ, անսպասելի ներխուժել են Գյումրի-Արթիկի շրջանը: Ռուսական զորքերը հետ են մղել շահի զորքերի հարձակումը և խափանել 1809 թ-ի օգոստոսին Գյանջան գրավելու Աբբաս Միրզայի փորձը: 

Ձախողվել է նաև Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի 10-հզ-անոց զորքով Ախալցխայում թուրքերին միանալու (շարունակվում էր 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմը) և միասին Վրաստան ներխուժելու փորձը: 1812 թ-ի փետրվարին նոր գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռտիշչևը վերսկսել է հաշտության բանակցությունները Պարսկաստանի հետ, բայց 1812 թ-ի օգոստոսին Աբբաս Միրզայի 20-հզ-անոց բանակը մտել է Թալիշ, գրավել Լենքորանը: Բանակցություններն ընդհատվել են, երբ Թեհրանում տեղեկացել են, որ Նապոլոեոն I-ը գրավել է Մոսկվան: Գեներալ Պյոտր Կոտլյարևսկին, անցնելով Արաքս գետը, հոկտեմբերի 19–20-ին Ասլանդուզի մոտ ջախջախել է պարսկական 30-հզ-անոց բանակը, իսկ 1813 թ-ի հունվարի 11-ին գրավել է Լենքորանը: 

Ֆաթհ Ալի շահն ստիպված էր հաշտություն կնքել: 1813 թ-ի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում ստորագրված պայմանագրով Պարսկաստանը հրաժարվել է Արևելյան Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Թալիշի խանություններից: Հայաստանից Ռուսաստանին են անցել Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը:

1826–28 թթ-ի կամ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմը

Չհաշտվելով Այսրկովկասում տարածքային կորուստների հետ՝ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814 թ-ին Թեհրանում պայմանագիր էր կնքել, ձգտում էր վերանվաճել դրանք: 1816 թ-ի հոկտեմբերին Ն. Ռտիշչևին փոխարինած գեներալ Ալեքսեյ Երմոլովը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել շահի հետ: Սակայն 1826 թ-ի գարնանը պարսից արքունիքում հաղթել է Աբբաս Միրզայի ռազմատենչ խմբավորումը, և պարսկական զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, 1826 թ-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ: Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել են Շուշիի բերդը: 

Ռուսական կայազորը (1700 հոգի) և բերդում ապաստանած հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության: Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը: Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»: 

Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ: 

1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան Պասկևիչը: 

Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը: 

Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը: Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները: 

Օշականի ճակատամարտի պատվին 1834 թ-ին կառուցվել է հուշարձան, որը կանգուն է ցայսօր: 

Ռուսական բանակի գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, սեպտեմբերի 19-ին գրավել են Սարդարապատը, սեպտեմբերի 25-ին պաշարել Երևանի բերդն ու սկսել ռմբակոծումը: «Հինգ օր, հինգ գիշեր սար ու ձոր դմբում, դմբդմբում էր…»,– գրել է ժամանակակիցը՝ Խաչատուր Աբովյանը: 1827 թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը, նրա առաջին շարքերում՝ դեկաբրիստ զինվորներն ու հայ կամավորականները, մտել են բերդ: 

Երևանի գրավման համար Պասկևիչն ստացել է «Կոմս Էրիվանսկի» պատվանունը, շատերը (նաև հայեր) պարգևատրվել են «Երևանի բերդի գրավումը» մեդալով: Այնուհետև Պասկևիչն արշավել է Նախիջևան և Թավրիզ: 

Գեներալ Գեորգի Էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտեմբերի 3-ին գրավել է Մարանդը, հոկտեմբերի 14-ին՝ Թավրիզը, իսկ հոկտեմբերի 19-ին Թավրիզ են մտել գլխավոր ուժերը: Պարսից կառավարությունը հաշտություն է առաջարկել, սակայն 1828 թ-ին ռուս-թուրքական պատերազմի սկսվելու պատճառով բանակցությունները ձգձգվել են: Ռուսական բանակի արագ առաջխաղացումը Պարսկաստանում և Ուրմիայի (1828 թ-ի հունվարի 15) ու Արդաբիլի (հունվարի 25) գրավումը հարկադրել են Ֆաթհ Ալի շահին ընդունել առաջարկված հաշտության պայմանները: 1828 թ-ի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը (Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը) միացվել է Ռուսաստանին: Նույն թվականի գարնանն սկսվել է պարսկահայերի (40–42 հզ.) ներգաղթը Արևելյան Հայաստան:

Հայերի աջակցությունը ռուսական բանակին

Պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց տվել ռուսական բանակին: 1804–13 թթ-ի պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804 թ.) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վարդապետ Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ): Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի հեծելաջոկատը (50 հեծյալ): 1806 թ-ին Ղարաբաղում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը: 

1811–12 թթ-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվել են աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի ռազմական գործողություններին: Շատ հայեր՝ որպես ռազմական հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուսական զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ:

1827 թ-ի գարնանը վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1843–57 թթ-ին) և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ու այլ քաղաքներում ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ (ընդգրկվել են 18–30 տարեկան տղամարդիկ), որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, ազգային դրոշը և հայ հրամանատարներ՝ զինվորական աստիճանով: Ղարաբաղի հայերը նույնպես կազմավորել են կամավորական մի հեծելազոր: 

Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000 հոգու: 

1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմին, որպես հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն I-ի թիկնապահ Ռուստամը (Ռոստոմ Խաչատուրյան) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում: 

Պատերազմների ժամանակ ռուսական բանակի պարենի պակասը հոգացել են հայ բնակիչները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ Էջմիածնի վանքը:

Երկրորդ ռուս-պարսկական պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները (70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ):

Урок 12

03.02-09.02

Повторяем пройденные темы:

Гагол.Время глагола.Виды глагола(НСВ и СВ)

учебник «Практическая грамматика» Стр 66- 80

Домашнее задание:

упр.11 стр 70; упр.12 стр 71; упр. 27 стр 79; упр 30,стр 8.0

Упражнение 11. Напишите предложения, вставляя глаголы писать –
написать; описывать – описать.
К следующему занятию мне нужно написать… небольшой доклад о творчестве
художника И. Левитана. 2. В романе М. Булгакова «Мастер и Маргарита» писали…
события, происходящие в Москве 20-х годов прошлого века. 3. Музыку к своей
опере «Пиковая дама» П. Чайковский написал… за очень короткий срок. 4. Основные
закономерности порядка слов в русском языке были написни… в 60-70-е годы прошлого
века. 5. В сочинениях студенты написали… свои самые интересные впечатления от
поездки в Среднюю Азию. 6. Он хотел писать… всю красоту увиденного, но ему не
хватало слов. 7. Для детей написали… много интересных, увлекательных книг. 8. Чтобы
красочно описать… какое-либо, событие, надо обладать даром рассказчика..

Упражнение 12.

Составьте словосочетания с глаголами смотреть – я сматрю телевизор
посмотреть- он посмотрел из окно, спрашивать- мы спрашивали првилный ответ – спросить, употребляя данные ниже слова.
Соседка, друг, отец, мать, прохожий, директор, преподаватель, группа,
фамилия, помощь, адрес, телефон.

Упражнение 27

Перепишите предложения, вставляя глаголы НСВ
или глаголы СВ.
А. 1. Мальчик (учил – выучил) стихотворение час. 2. Маша (убирала —
убрала) комнату все утро. 3. Николай Иванович (читал – прочитал) газету
полчаса. 4. Брат (готовился – подготовился) к докладу неделю. 5. Сестра (мыла —
вымыла) посуду 20 минут. 6. Врач (осматривал – осмотрел) больного полчаса.

  1. Машинистка (будет печатать – напечатает) статью 3 часа. 8. Учитель
    (проверял – проверил) тетради школьников полтора часа. 9. Гостиницу (строили
    – построили) год. 10. Вчера весь вечер мы (смотрели – посмотрели) телевизор.
  2. Ты долго (читал – прочитал) эту книгу?
    Б. 1. Мать (готовила – приготовила) завтрак за полчаса. 2. Отец (мыл
    вымыл) машину за 40 минут. 3. Школьники (будут осматривать – осмотрят)
    музей за 2 часа. 4. Дети (поливали – полили) цветы в саду за час. 5. Мы (ели —
    поели) за 20 минут. 6. Сережа (решал – решил) задачу за четверть часа. 7. Мне
    (ремонтировали – отремонтировали) машину за 3 дня. 8. Дети (делали – сделали)
    уроки за час. 9. Студент (переводил – перевел) статью за 25 минут. 10. Друзья
    играли – сыграли) партию в шахматы за 2 часа.