
Մանգան , Μn, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության, 7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 25, ատոմական զանգվածը՝ 54,9380: d տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքն է 3ds4s2։ Բնական մանգանը բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 55Mn:
Արհեստականորեն ստացվել են 50-56 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են 54Mn(T1/2= 2,9 օր) և 54Mn (T1/2= 2,576 ժամ)։
Մանգանը մտնում է որոշ ֆերմենտների կազմության մեջ և խթանում է դրանց ակտիվությունը։ Եթե սառը ըմպելիքներ եք ուզում, ունեք մանգանի պակաս։ Պարունակվում է հնդկական ընկույզում, նուշում, հապալասում։
Մանգանը ստանում է Էլեկտրաթերմիայի կամ ալյումինաթերմիայի եղանակով։ Վերջին դեպքում MnO2-ը նախօրոք մասնակի քայքայում են շիկացնելով։{\displaystyle {\mathsf {4MnO_{2}\rightarrow 2Mn_{2}O_{3}+O_{2}}}}{\displaystyle {\mathsf {Mn_{2}O_{3}+2Al\rightarrow 2Mn+Al_{2}O_{3}}}}
Մաքուր Մմանգանը ստանում են MnSO4-ը լուծույթի էլեկտրոլիզով (Ռ. Ագլաձե, 1939) կամ հանքանյութը քլորացնելով և ստացված քլորիդները վերականգնելով։
| Քրոմ← Մանգան → Երկաթ | |
|---|---|
| Պարզ նյութի արտաքին տեսք | |
Կարծր ածաթասպիտակ մետաղ | |
| Ատոմի հատկություններ | |
| Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Մանգան /Manganum (Mn), Mn, 25 |
| Ատոմային զանգված (մոլային զանգված) | 54,938045(5)[1] զ. ա. մ. (գ/մոլ) |
| Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d5 4s2 |
| Ատոմի շառավիղ | 135 պմ |

