Փարվանա։

Ստեղծագործության գաղափարախոսությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը այդ գաղափարների շուրջ, գնահատել դրանց արդիականությունը:

Իմ կարծիքով Բալլադի ողջ իմաստը դա բոնւթյան գլուխգործոցներն են։ Չէ, որ բնության շնորհիվ կար Այդ Փարվանան և նրա համար մի շարք ջահելներ ամեն ինչ անում էին։ Բացի իսկական սիրուց։ Նույն բան էլ կարող ենք ասել մեր օրերում մենք բնության համար ամենին ինչ անում ենք ավելի շատ վատը բայց մենք չենք հասկանում բնությունը չենք վայելում լիարժեք։ Փարվանան երբ առաջադրաքն տվեց երիտասարդներին երիտասարդները գնացինք առանց հասկանալու, որ հնարավոր չէ այդպես անել և ետ չեկան։ Իսկ Փարվանան դեռ սպասում էր հավատալով, որ կգտնի մեկին։ Եվ նա սկսեց արտասվել ինչպես ծովի ալիքները կամ անձրևները որը ավերակում է կողքի եղած ամենինչը վրդոհվածության շնորհիվ մարդկանց անուշադրության շնորհիվ։

Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 1 23

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Տարածքը՝ 779,4 հզ. կմ2

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում:

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թորքիան Ասիայի ամենահզոր և գերիշխող պետություններից է ։ Թուրքիան փագ երկիր է և շատ մեծ դեր ունի Ասիայում հատկապես Ադրբեջանի համար, թե տնտեսության թե բանակով նա չի զիճում Ասիայի որոշ երկրներին։ Թուրքիայի հյուսիսով, Սև ծովի սփերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Հարավից եզրավորում են Տավրոսի լեռները:

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր: Զարգացած է նաև շերամապահությունը:

Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը: Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում:

Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: Կառուցվել են դամբարաններ, մզկիթներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղ ձևավորված շատրվաններ: Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները: 

Կոռուպցիա

Կոռուպցիա բառը կարճ նկարագրվում է  Կաշառում կամ
Կաշառակերություն: ոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները։Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն «corruptus» և «corrumpere» բառերից, որոնք  նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն։