Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, միքիչ ձախակողմյան դասավորությամբ:
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
2.Ինչ ֆունկցիա է կատարում սիրտը
Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի:
3.Ներկայացնել արյան և ավշային շրջանառությունը
Արյունատար և ավշային համակարգերը իրար շատ մոտ կապված են իրար հետ: Ավշային համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում: Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ և ձևավորվում է ավիշը:
4.Ինչից և ինչպես է առաջանում սրտամկանի ինֆակտը
Սրտմկանային ինֆարկտը սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ սուր հիվանդություն է :Հիմնականում ինֆարկտը առաջանում է 40-60 տարեկանում։ Ինֆարկտ հիվանդությանը նպաստում է ծխախոտը ոչ ճիշտ սնվելը և անկանոն գրաֆիկը: Նաև սրտմկանային հիմնական պատճառը դա սրտի Տրոմբ հիվանդությունն է կամ սրտի անբավարարությունը: Ինչպես նկատելը Իֆարկտը: Եթե ունեք սուր ցավեր Կրծոսկրի հետևում Ապա պետք է շտապ դիմել բժշկի որպեսզի կանխի իրավիճակը: Նաև կարող է ճնշմանն կտրուկ բարձրացում լինել ձեռքերը սառել և գլխապտույտ առաջանալ: Նաև ստամոքսի սուր ցավերը շատ նման է սրտի ցավին որը նույնպես պետք է ուշադրություն դարձնել:
5.Ինչից և ինչպես է առաջանում գլխուղեղի կատվածը
Արյան անբավարարության պատճառով: ԵՐբ արյունը չի մատակարարում գլուխուղեղ: Մարդը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին, որը հանգում է գլխուղեղի կատվածի:
Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:
Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:
Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:
Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):
Քթի խոռոչը և քթըմպանը
Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:
Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:
Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:
Կոկորդ
Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:
Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:
Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:
Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:
Ձայնախորշ
Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:
Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:
Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:
Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:
Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:
Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:
Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):
Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:
Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:
Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։
Պատճառներ Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։
Պաթոգենեզ Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։
Բուժում Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։
Մենք գնացել էինք Վարդիթեր Սամվելյանի հետ հանդիպման։ Այնտեղ մեզ պատմեցին ողջ ընթացքը մանրանկարչության մասին։ Մանրուքներից սկսաց մինջև աշխարհահրջակ նկարներ։ Որոնցից են Խրհրդավոր ընթրիքը։ Պատմեցին թե ինչպես են ստեղծվել հին ու հայտնի մանրանկարները, պատմեց գույների նշանակությունը մանրանկարնների մեջ: Հետո մեզ տվեցին մանրանկարններ և թուղթ որպեսզի նկարենք և գունավոր մատիտններ մենք բոլորս սկսեցինք նկարել և մտնել մանրանկարչության աշխարհ։
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարովազատագրելու գաղափարը:
Ստեղծագործության գաղափարախոսությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը այդ գաղափարների շուրջ, գնահատել դրանց արդիականությունը:
Իմ կարծիքով Բալլադի ողջ իմաստը դա բոնւթյան գլուխգործոցներն են։ Չէ, որ բնության շնորհիվ կար Այդ Փարվանան և նրա համար մի շարք ջահելներ ամեն ինչ անում էին։ Բացի իսկական սիրուց։ Նույն բան էլ կարող ենք ասել մեր օրերում մենք բնության համար ամենին ինչ անում ենք ավելի շատ վատը բայց մենք չենք հասկանում բնությունը չենք վայելում լիարժեք։ Փարվանան երբ առաջադրաքն տվեց երիտասարդներին երիտասարդները գնացինք առանց հասկանալու, որ հնարավոր չէ այդպես անել և ետ չեկան։ Իսկ Փարվանան դեռ սպասում էր հավատալով, որ կգտնի մեկին։ Եվ նա սկսեց արտասվել ինչպես ծովի ալիքները կամ անձրևները որը ավերակում է կողքի եղած ամենինչը վրդոհվածության շնորհիվ մարդկանց անուշադրության շնորհիվ։