Կիլիկան Հայաստան

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների։ 2.Լեռնային Կիլիկիային նաև ասում են Գահ Կիլիկիո իսկ Դաշտային Կիլիկիային այլ ձև ասում են Քարուտ Կիլիկիա։ 3.Ապրել է երկու փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080-1198թթ․) և թագավորություն (1198-1375թթ․)։ 4.Այժմ Կիլիկիան Հայաստանը գրեթե ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, բացի Քեսաբի շրջանից (Սիրիայի Արաբական Հանրապետություն)։ 5.Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ <<Կիլիկիա>> անունը ծագել է եբրայերեն <<քելկիմ>>, <<քալեկ>> կամ հունարեն <<կալիս>>, <<կալիկա>> (քարքարոտ) բառերից։ Իսկ հին հունական առասպելի համաձայն՝ երկիրը Կիլիկիան է կոչվել Փյունիկիայի Ագենովրոս թագավորի որդի Կիլիքսի անունով, որն իբր հաստատվել է այնտեղ՝ առևանգված քրոջ՝ Եվրոպային, ապարդյուն որոնելուց հետո։

Այսպիսինն էր հին աշխարհը փռված Միջերկրական ծովի ափերին, իսկ սա նրա ամենահարուստ շրջաններից մեկն է՝ Կիլիկիան, կռվախնձոր՝ ժամանակի ամենահզոր տերությունների միջև։ Այդ վայրում է ձևավորվել ժամանակին հզոր մի պետություն։ Մեր թվարկությունից առաջ XI-երորդ դարի վերջում Մանազկերտի ճակատամարտի կրած պարտությունից հետո, Բյուզանդիան կորցնում է Կիլիկիան։ Կորցնելուց հետո, այնտեղ հաստատվում են անասնապահությամբ զբաղվող քոչվոր սելջուկները (սելջուկ թուրքերը)։ Նրանք միայն զբաղացնում էին Դաշտային Կիլիկիան, որտեղ գտնվում էր Սիս, Անարզաբա և մի շարք այլ հարուստ քաղաքներ։ Կիլիկիայի մյուս կեսին էլ տիրում էին հայ իշխանները, ովքեր բերդեր էին շինում լեռների վրա։ Այդ իսկ պատճառով Լեռնային Կիլիկիան նաև ասում էին՝ Գահ Կիլիկիո։