1. Սննման հիգիենա
Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։
2. Մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը:
Ստամոքս-աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել ջրի, ոչ լավ լվացված բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև կեղտոտ ամանեղենի և չլվացված ձեռքերի միջոցով: Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։ Պետք է ճիշտ սնունդ օգտագործել՝ օրը 3-4 անգամ:
3. Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում
Բոլոր սնունդների մրգերի բանջարեղենների մեջ կան վիտամիններ, որոնք ներթափանցում է մեր օրգանիզմ և մեր օրգանիզմին սնուցում է վիտամիններ, որի շնորհիվ մենք շտանում ենք որոշակի քանակությամբ էներգիա շուտ չենք հիվանդանում և այլն:
4. Վիտամինների թերֆունկցիաից առաջացող հիվանդություններ, դրանց աղտանշանները և կանխարգելումը:
Վիտամինային անբավարարություն, ախտաբանական վիճակ, առաջանում է օրգանիզմում վիտամինների բացակայության կամ պակասի հետևանքով։ Մարդու վիտամինային պահանջը մեծանում է ֆիզիկական ծանր աշխատանքի, հղիության, և վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Աղիներում վիտամինների կլանումը կատարվում է սպիտակուցների և տարբեր այլ գործոնների օգնությամբ: Վիտամինները նպաստում են նաև վերքերի ապաքինմանը: Սակայն վիտամինները չեն հանդիսանում նյութերի սինթեզման կամ էներգիայի աղբյուր:
5. Մարսողական համակարգի կառուցվածքը և մարսողությունը բերանում:
Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:
6. Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:
Մարսողական համակարգին են պատկանում նաև մարսողական գեղձերը՝ թքագեղձերը, լյարդը ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գնտվող հսկայական թանակությամբ մանր գեղձեր։