Դերենիկ Դեմիրճյան գլուխ 2

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից: Նա ուներ հոգի նա ինչ- որ մեկին էր մարմանավորում ով մադկանց ինչ- որ կարևոր բան էր զգուշացնում իսկ հոգևորաց
  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):

Իսկ թե որ մարմիններն են ընդունակ աշխատանք կատարելու, որոնք՝ ոչ, կարող ենք պարզել փորձի միջոցով:

Օրինակ

1-ին փորձում գունդը դնում ենք սեղանին, այն  կպահպանի իր դադարի վիճակը, քանի որ նրա վրա ազդող ուժերը համակշռված են: Ուրեմն, այս դեպքում գունդն աշխատանք չի կատարում:

2-րդ փորձում գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված v արագություն (տե՛ս նկար): Հարվածելով չորսուին՝ գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3-րդ փորձում գունդը սեղանից բարձրացնում ենք վեր, և բաց թողնում: Գունդն իջնում է ներքև և 2-րդ գնդի նման տեղափոխում չորսուն:

Untitled33.png

Ուշադրություն

Աշխատանք կատարում են 2-րդ և 3-րդ գնդերը: Ուրեմն, նրանք օժտված են էներգիայով, իսկ առաջինը՝ ոչ:

Կինետիկ էներգիա

2-րդ գունդը 1-ից տարբերվում է շարժման վիճակով: 1-ինը գտնվում է դադարի վիճակում, իսկ 2 -րդը՝ շաժվում է: Ուստի բնական է ենթադրել, որ նրա էներգիան պայմանավորված է շարժումով և կախված է նրա արագությունից:

Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ  էներգիա:

2-րդ փորձում չորսուին տեղափոխում է գնդիկի կողմից ազդող ուժը: Եթե S0 ճանապարհ անցնելուց հետո գնդիկը և չորսուն կանգ են առնում, ապա այդ ընթացքում գնդիկի կատարած աշխատանքը՝ A=FS0, որտեղ F-ը գնդիկի կողմից չորսուի վրա ազդող ուժն է:

Համաձայն Նյուտոնի III օրենքի, ինչ ուժով գնդիկն է ազդում չորսուի վրա, մոդուլով նրան հավասար, ուղղությամբ հակադիր ուժով էլ չորսուն է ազդում գնդիկի վրա: Այդ ուժի ազդեցության տակ գնդիկը կատարում է դանդաղող շարժում: Նյուտոնի II օրենքից` F=ma, որտեղ m-ը գնդի զանգվածն է, a-ն՝ նրա արագացումը: Դանդաղող շարժման դեպքում արգելակման ճանապարհը՝

S0=v22a

Տեղադրելով F−ի և S0-ի արտահայտությունները բանաձևի մեջ, կստանանք՝

A=FS0=mav22a=mv22

Դա այն աշխատանքն է, որը կարող է կատարել v արագությամբ շարժվող m զանգվածով մարմինը մինչև կանգ առնելը, և այն հաշվում են հետևյալ բանաձևով.

Eկ=mv22

Այսպիսով, մարմնի կինետիկ էներգիան հավասար է նրա զանգվածի և արագության քառակուսու արտադրյալի կեսին։

Պոտենցիալ էներգիա

Ուշադրություն

3-րդ գունդը 1-ից տարբերվում է դիրքով: 1-ինը գտնվում է սեղանին, իսկ 3-րդը՝ սեղանից h բարձրության վրա: 3-րդ գունդն իջնում է դեպի սեղանը՝ շնորհիվ Երկրի ձգողության: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ նրա էներգիան պայմանավորված է Երկրի հետ փոխազդեցությամբ և կախված է գնդի բարձրությունից (դիրքից):

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:

 Ep=mgh

Այսպիսով, Երկրի հետ փոխազդեցության մեջ գտնվող մարմնի պոտենցիալ էներգիան հավասար է այդ մարմնի զանգվածի, ազատ անկման արագացման և մարմնի ունեցած բարձրության արտադրյալին։

Պոտենցիալ էներգիան հարաբերական մեծություն է և կախված է զրոյական մակարդակի ընտրությունից: Զրոյական մակարդակի ընտրությունը կամայական է: Բերված օրինակում այն հաշվեցինք սեղանի մակերևույթից, այսինքն՝ այն ընդունեցինք որպես բարձրության հաշվարկի զրոյական մակարդակ: Բայց մարմնի բարձրությունը կարելի է չափել նաև հատակից, Երկրի մակերևույթից կամ մեկ այլ մակարդակից:

Լրիվ մեխանիկական էներգիա

Մարմինների շարժումը և նրանց փոխազդեցությունն ուսումնասիրում է ֆիզիկայի մեխանիկա բաժինը: Ուստի ընդունված է մարմինների շարժումով և նրանց փոխազդեցությամբ պայմանավորված էներգիաներն անվանել մեխանիկական էներգիա:

Ուշադրություն

 Մարմինը միաժամանակ կարող է ունենալ և՛ կինետիկ, և՛ պոտենցիալ էներգիա։

Օրինակ

Օրինակ՝h բարձրության վրա v արագությամբ շարժվող m զանգվածով մարմինն ունի շարժումով պայմանավորված Eկ=mv22 և Երկրի հետ փոխազդեցությամբ պայմանավորված  Eպ. =mgh պոտենցիալ էներգիաներ:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա.
E=Eկ+Eպ


h բարձրության վրա v արագությամբ շարժվող մարմնի լրիվ մեխանիկական էներգիան.

Eլր=mv22+mgh

Մաշկի կառուցվածք հարցերից պատասխանում

  1. Մաշկը ինչ դեր ունի մարդու կյանքում Մաշկը կատարում է պաշպանման ֆունքցիա մարդու օրգանիզմում նա պահմապանական շերտ է կրում։
  2. Մաշկի ֆունքցիանները

Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։

as
  1. Ինչ գեղձեր գիտեք, որ գտնվում են մաշկում և դրանք ինչ ֆունքցիա են կատարում

կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

  1. Մաշկի բջջիջները ինչպես են վերականգնվում Մարդու բիջջիջները իրենք իրենց վերականգնվում են։
  2. Գրել համացանցից գտնել հետաքրքիր փաստեր մաշկի մասին
  3. 2. Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15 տոկոսը:
  4. 3. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:
  5. 4. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ:
  6. 5. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:
  7. 6. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս: