Է — Ե-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող է-ն է տառով է գրվում:
Օրինակ ՝ Էություն, Էջ, Էջմիածին, Էվերեստ, Էակ
Բացառություն են կազմում․․․
Բառամիջում է հնչյունը է տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:
Օրինակ՝ Անէական, Չէինք, ԷլեկտրաԷներգիա,
Բառամիջում ե տառը է է կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:
Օրինակ՝ Գոմեշ, Հրեշ, Մեխակ, Նորեկ, Վերև:
Բառամիջում ե տառը յէ է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:
Օրինակ՝ Ամենաերկար, Ամենաերջանիկ, Ամենաեզակի:
Օ — Ո-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող օ-ն օ տառով է գրվում:վ
Օրինակ՝ Օդապարիկ, Օձ, Օր, Օրացույց, Օդաչու:
Բացառություն է կազմում ․․․
Բառամիջում օ հնչյունը օ տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:
Օրինակ՝ Ամենօր, Անօդաչու, Այսօր, Անօրինակ, Տնօրեն
Բառամիջում ո տառը օ է կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:
Օրինակ՝ Անառողջ, Տարոն, Անորակ,
Բառամիջում ո տառը վօ է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:
Օրինակ՝ Ամենաորակյալ, Ամենաողպալի, Ամենաորոշյալ
Բառասկզբում լսվող վո-ն գրվում է ո:
Օրինակ՝ որոնել, ոտք, որդի, որոշել, ոհմակ…
Բացառություն՝ մի քանի օտար բառերի սկզբում լսվող վո-ն գրվում է վո, օրինակ՝ վոլտ․․․
Բայց՝Ոդիսևս, Որմիզդուխտ:
Ը-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող ը-ն գրվում է ը ղ, մ, ն տառերից առաջ:
Օրինակ՝ Ընկերություն, Ըղձական, Ըմբռնել, ընդարձակ,
Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը չի գրվում: Դրանք զբ, զգ, շպ,
շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են։
Օրինակ՝ Զգալ, Շպարվել, Սպիտակ, Շտապել, Սկյուռ,
Բառամիջում ը գրվում է, եթե կա ը-ով սկսվող ածանց կամ արմատ:
Օրինակ՝ Անընդատ, համընդհանուր, անըդձական, համընկնել
Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև
լսվող ը ձայնավորը չի գրվում.
Օրինակ՝ Տմտեսական, Տնօրեն, Տնական, կտոր, կմախք
2․ Տրված բառերը ենթարկե՛ք բառակազմական վերլուծության․
բարորակ, ինչևիցե, ամենաէժան, ինչևէ, դյուրընկալ, անօրգանական, ձկնկիթ, բարօրություն,
ամենաընդունակ, մեղմօրոր, մեղմորեն, դյուրընթեռնելի, դողէրոցք, երփներանգ, մանրէաբան, ակնբախ, երկընտրանք։
3․ Հայերենն ունի․39․․ տառ, 36․․․․ հնչյուն։
4․ Հայերենն ունի․6․․ ձայնավոր հնչյուն։ Դրանք են՝
Դրանցից երկուսը գրվում են երկու տառով՝
5․ Հայերենն ունի ․․36․ բաղաձայն հնչյուն։
6․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերապես նրանք հասան հռչակավոր Խաչաղհյուրին: Առանոր.ը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջենն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը երևում էին: Արշավախմբի Որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:
7․ Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
8․ Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշ բառերով կամ արտահայտություններով:
— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր-հրամայիր
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան-արահետը կտրել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում,-զվարճանում աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է-երևում է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն-երեկո դռանը նստած զրույց էինք անում:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ -ըմպեմու վեր կենամ տեղիցս:
9․ Թարգմանել առակը․
Я выбираю блаженство
Мастер Бахаудин был счастливым человеком. Улыбка никогда не сходила с его лица. Вся его жизнь была пропитана ароматом веселого праздника. Даже умирая, он беззаботно смеялся. Казалось, что он наслаждается приходом смерти! Ученики сидели вокруг, и один осмелился спросить:
— Учитель! Как вам удается всегда быть счастливым? Чему вы так радуетесь в эти последние минуты?
Старый мастер ответил с улыбкой:
— Много лет назад я пришел к моему мастеру. Я был юношей, семнадцатилетним, но уже глубоко страдающим. Мастеру же было семьдесят лет, а он улыбался и радовался просто так, без всякой причины. Я спросил его: «Как вам это удается, мастер?» И он ответил: «Каждый человек внутри себя свободен в выборе. Это — мой выбор. Каждое утро, открыв глаза, я спрашиваю себя, что лучше выбрать сегодня — блаженство или страдание? И почему-то все время выбираю блаженство. Но ведь это, по-моему, так естественно».
Վարպետ Բահադինը երջանիկ մարդ էր: Ժպիտը դեմքից անպակաս էր։ Նրա ողջ կյանքը հագեցած էր ուրախ տոներով։ Նույնիսկ երբ նա մահացավ, նա անզգույշ ծիծաղեց։ Նա կարծես վայելում էր մահվան գալը։ Աշակերտները նստեցին շուրջը, և մեկը համարձակ հարցրեց .
- Ուսուցիչ! Ինչպե՞ս եք կարողանում միշտ երջանիկ լինել։ Ինչո՞վ եք այդքան հուզված այս վերջին պահերին:
Ծերունի վարպետը ժպտալով պատասխանեց.
«Շատ տարիներ առաջ ես եկա իմ տիրոջ մոտ։ Ես երիտասարդ էի, տասնյոթ տարեկան, բայց արդեն խորապես տառապող։ Վարպետը յոթանասուն տարեկան էր, և նա ժպտաց ու ուրախացավ հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Հարցրի նրան. «Ինչպե՞ս ես անում, վարպետ»։ Եվ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ իր ներսում ազատ է ընտրելու։ Դա իմ ընտրությունն է։ Ամեն առավոտ, երբ բացում եմ աչքերս, ինքս ինձ հարցնում եմ, թե որն է ավելի լավ ընտրել այսօր՝ երանությո՞ւնը, թե՞ տառապանքը: Եվ չգիտես ինչու ես միշտ ընտրում եմ երանությունը։ Բայց սա, իմ կարծիքով, այնքան բնական է։