Նպատակը։ Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել բառարանների, բառարանների տեսակների հետ, ձևավորել բառարաններից օգտվելու հմտություններ։ Սովորողների հետ միասին ստեղծել փոքրիկ անհատական բառարաններ՝ տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, սեբաստացիական, համացանցային և այլն։
Խնդիրները։ Սովորողների մոտ խթանել բառարաններից օգտվելու հմտությունների ձևավորումը, կարողանալ ինքնուրույն գտնել լեզվական միավորների մասին տեղեկություններ։
Նախագծի ընթացքը
- սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ
Բառարանն ունի բառացանկ, կառուցվածք, նպատակ: Ըստ բնույթի լինում են՝ բացատրական, հոմանիշների, հականիշների, համանունների, դարձվածաբանական, ստուգաբանական, արմատական, անձնանունների, բարբառային, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլ բառարաններ: - կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները
Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և բանասիրական: Իսկ այդ տեսակները լինում են՝ ծավալային, լեզվական, դպրոցական, առձեռն և այլն: - ընտրում է բառարան, ընթերցում
- դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
Տարoրինակ Բառերի Բառարան
Օրիորդապնդիչ — ջենտլմեն
Զուգաբդածածկիչ — ռետուզ
Արաբագիտություն — արաբական գրականության, պատմության ու լեզվի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների ամբողջությունը
Մագաղաթագործություն — մագաղաթ պատրաստելու արհեստը
Դմակկախ — դմակը ետևից կախված, դմակավոր
Մկանազուրկ — մկաններից զրկված
օտարաբանությունների բառարան
ակումուլյատոր — ուժկուտակիչ
բադմինտոն — փետրագնդակ բիգուդի — վարսափաթթուկ
բոյկոտ — նենգադուլ
բուլդոգ — ցլաշուն
դալտոնիզմ — գունակուրություն
դեբյուտ — առաջնելույթ
դելիկատես — նրբախորտիկ
դիզայն — գեղատեսք
դիսոնանս — անհամահունչություն
դեպրեսիա — ընկճախտ
էյֆորիա — բերկրաթմբիր
էքսպրեսիոնիզմ — արտահայտչապաշտություն
Տերյանական բառարան
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Թովիչ — թովող, զրավիչ, հափշտակող, կախարդական
վերհուշ — մտաբերվող հուշ՝ հիշողություն
փարոս — աշտարակաձև բարձր կառույց լուսային ազդանշանով՝ նավերին ուղի ցույց տալու համար, որևէ բանի ուղենիշ, արտադրության առաջավոր։
գգվել — սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել
անգութ — խղճի զգացումից զուրկ, անողորմաբար կատարված, անագորույն:
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…
Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։
Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…
Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կարուսել-Պտուտարշավ
հմայք-Հրապուրանք, հրապույր, թովչանք
Խնդություն-Բերկրություն, խինդ, ուրախություն
նենգոտ-նենգ բնավորություն ունեցող
թովչական-կախարդական, գրավիչ
պատրանքները-Անիրական երազանք՝ տենչ
թախիծ- կսկիծ, տրտմություն
Տրտունջ-բողոք
ԱՆրջանք-Երազանք
Վալսը-Եվրոպական եռատակտ պար,
Պուրակում-Զբոսայգի, ճեմայգի
Տաղտկալի-Զզվելի, գարշելի
Խնջույքում-կերուխում, ճաշկերույթ, հացկերույթ