(Անհատական Աշխատանք) Սպիտակուցների գործառույթներերը կենդանի օրգանիզմում

Ինչ է սպտակուցը

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը։

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք։

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում։

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը։

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել:

Ինչ է պարունակում Սպիտակուցը

Սպիտակուցներով հարուստ սննունդը փակում է ախորժակը, փոխում է նաեւ մարդու նյութափոխանակությունը: Երբ ածխաջրերը սահմանափակվում են, մարմինը սկսում է օգտագործել եւ վառել կուտակված ճարպը, որի հետեւանքով պակասում է կշիռը: Սպիտակուցները օրգանիզմին էներգիայի աղբյուր են, ապահովում են մկանների աճին, պաշտպանում իմունային համակարգը: Դրական են ազդում նաեւ նյարդային համակարգի վրա, իսկ անբավարարությունն ազդում է համարյա բոլոր օրգան-համակարգերի վրա: Սպիտակուցների հավելյալ քանակի դեպքում առաջանում են բարդություններ, որոնք կապված են ամինաթթուների ռեակցիոն բնույթի հետ։ Սպիտակուցային սննդի չարաշահման, ինչպես նաեւ չբալանսավորված սննդի դեպքում, երբ սպառված են լյարդի դետոքսիկացիոն հնարավորությունները, կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ, աուտոինտոքսիկացիա, որն արտահայտվում է գլխացավերով, ճնշման տատանումներով, ախորժակի բացակայությամբ, ստամոքսի հյութազատության խանգարումներով եւ այլն։ Սպիտակուցի երկարատեւ հավելյալ քանակները ռիսկի գործոն են միզաքարային հիվանդության, ճարպակալման, պոդագրայի, ինչպես նաեւ B6, PP եւ A հիպովիտամինոզների զարգացման համար:  

Մոլեկուլային տեղափոխություն

Սպիտակուցների մյուս կարևոր ֆունկցիան բջիջներում առկա տարրերի տեղափոխությունն է և պահեստավորումը: Այս ամենը կարևոր է արյան հոսքի սահուն ընթացքի և օրգանիզմի սնման համար: Օրինակ թթվածինը արյան կարմիր գնդիկներին հասնում է հեմոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ:Մյուս սպիտակուցը, որ կոչվում է ֆերիտին, պատասխանատու է լյարդում արյան և երկաթի պահեստավորման համար:

Նախագծի անվանումը. <>

Բովանդակությունը..

  • Ճարպերը, ածխաջրերը, սպիտակուցները, վիտամինները մեր սննդակարգի  հիմնական  բաղադրամասերն  են:
  • Սպիտակուցը  օրգանական  նյութի  զարգացման  բարձրագույն  ձևն  է:
  • Սպիտակուցների  գործառույթները` կատալիտիկ, կարգավորող, կառուցվածքային, շարժողական,  տեղափոխման, պահեստային, պաշտպանող:
  • Ճարպերը, ածխաջրերը և  սպիտակուցները  պարունակվում  են  բուսական և կենդանական  բոլոր  օրգանիզմներում:
  • Կենդանիների   օրգանիզմում  օսլան  փոխարկվում  է սպիտակուցների  և  ճարպերի:
  • Ամենահիգիենիկ  հագուստները  պատրաստված  են  բջջանյութից  կամ  դրա վերամշակման  արդասիքներից. բամբակ, կանեփ, վիսկոզային թել, մետաքս և այլն:

Ուղղորդող   հարցերը`

·  Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք  նաև  անվանում  են   

    կենսական  տարրեր

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը՝մակրո-, միկրո-,ուլտրատարրեր

·  Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, կենդանական  և  բուսական  բջիջների նմանությունները  և  տարբերությունները

·  Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

·  Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,     

    վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում

·  Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման որակական ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ  ստանում  է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ  գունավորումը քողարկում է ամիլոպ եկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։   Տաքացման հետևանքով համալիրը  քայքայվում է, գունավորումն  անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս  ռեակցիան թույլ  է  տալիս հայտնաբերել միջավայրում  օսլայի նույնիսկ  աննշան  քանակությունը։

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր  և  ազդանյութեր: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, , օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ  և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,

առաջանում է կապտամանուշակագույն գունավորում

Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-

նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակու-

թյան մասին։