Տերյանի Կանայք

Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

Անթառամ Միսկարյան

1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:
Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:
Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:
1909. 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:

Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային:
Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրա դստեր՝ Նվարդի գոյությունը:
Անահիտ Շահիջանյան. Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանած այս կինը նույնպես տարված էր հեղափոխությամբ: Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատը այն դարբնոցն էր, որտեղ կոփվել էին նրա քաղաքական հայացքները, նաև որտեղ նա ծանոթացել էր ապագա ամուսնու՝ Վահան Տերյանի հետ, ով մենակ էր, լքված, հուսահատ և տկար: Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր: Իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:
…Տերյանը մահանում էր: Օրենբուրգ. ցուրտ, ձմեռ, անփողություն, անհուսություն, դեղորայքի պակաս, մյուս կողմից էլ Անահիտ Շահիջանյանի զոհաբերության աստիճան նվիրվածությունը: Սուսաննա՜… Տերյանի տկար, անուժ շուրթերից մի կերպ դուրս պրծնող այս անունը փշրում էր հիվանդասենյակի մահագույժ լռությունը և տակնուվրա անում Անահիտի հոգին: Բայց նա շարունակում էր խնամել ամուսնուն: Երեք կին և մեկ մեռնող տղամարդ:
«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի»: Սա Տերյանի վերջին ցանկությունն էր: Բայց նա ապրեց ընդամենը երկու ժամ և ավանդեց հոգին: Հունվարի 7-ն էր:
Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Վահան Տերյան (Կենսագրություն)

128 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 

Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
 
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Բայական անդամ լրացումներ

Բայական անդամ լրացումներ․ Խնդիրներ/ Պարագաներ

Խնդիրներ -ուղիղ խնդիր և անուղակի խնդիրներ։

Ուղիղ խնդիր — Պատասխանում է ում-ինչը

Օրինակ՝․

Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։

Առյուծը զարթնեց, բռնեց փախչող մկանը և ուզում էր խժրել։

Ենթակա-առյուծը

ստորոգյալ-բռնեց
Կատուն մոտեցավ իր բնից ծիկրակող մկանը:
Ենթակա-կատուն
ստորոգյալ-մոտեցավ

Անուղակի խնդիրներ-հանգման, տրական հոլով
ՆերգործողՈւմից, ումով, ում կողմից, ինչով, ինչից, ինչի կողմից
Հոլովբացառական, գործիական(ով, բ), սեռական+կողմից կառույց
Անջատման անուղակի խնդիրումից, ինչից, բացառական հոլով
Միջոցի անուղակի խնդիրմիջոցի-ումով, ինչով, ում միջոցով, ինչի միջոցով-Գործիական հոլով+սեռական+միջոցով կառույց
Վերաբերությանումից, ինչից, ում մասին, ինչի մասին, ինչի վերաբերյալ-բացառականսեռական+մասին, շուրջ կամ վերաբերյալ
Օրինակ՝ Մարդիկ մոտենում էին, զինվորներին տալիս պատրաստած նվերները:
Մարդիկ-ենթակա
մոտենում էին-ստորոգյալ
զինվորներին-հանգման անուղակի խնդիր
տալիս էին-ստորոգյալ
նվերները-ուղիղ խնդիր
Հայացքը կանգ առավ դիմացի արտի վրա:
Հայացքը-ենթակա
կանգ առավ-ստորոգյալ
արտի վրա-հանգամ անուղակի խնդիր
Զգո՛ւյշ, շունը չհարցակվի վրադ:
վրադ-հանգման անուղակի խնդիր
Իր գործընկերներից, հարգված մարդ է Արամը:
գորընկերներից-բացառական հոլով, բերգոչծող խնդիր
Այգին պատված էր չոր տերևներով:
Տերևներով-ներգործող խնդիր
Այս տունը հիմնադրվել է իմ պապի կողմից:
Պապի կողմից-սեռական հոլով
Տրական հոլով+կողմից
Հրապարակից սկսվում է մեր ձողոցը:
Հրապարակից-բացառական հոլով