Տեքստի խմբագրություն /թարգմանություն

Ճամփորդները եւ քսակը (բնագիր)

Երկու տղամարդ գնում էին ճանապարհով, երբ նրանցից մեկը նկատեց մի լիքը քսակ։
— Իմ բախտը բերեց, — ասաց նա, — ես գտա քսակ։ Այն, ըստ քաշի, պետք է լինի ոսկով լցված։
— Մի ասա «ես գտա քսակ», — ասաց ընկերը, — ավելի լավ է, ասա «մենք գտանք քսակ» եւ «մեր բախտը բերեց»։
— Ոչ, ոչ, — բարկացած ասաց մյուսը, — ես եմ այն գտել եւ ես էլ պատրաստվում եմ այն վերցնել։
Հենց այդ պահին նրանք լսեցին մի բղավոց.
— Կանգնի’ր, գող։
Եվ նայելով տեսան, որ ճանապարհով գալիս է զինված մարդկանց մի մեծ ամբոխ։
Քսակը գտած մարդը խուճապի մեջ ընկավ.
— Մենք կորած ենք, եթե մեզ մոտ գտնեն քսակը, — ճչում էր նա։
— Ոչ, ոչ, այն ժամանակ դու չէիր ասում «մեր», այդպիսով հիմա էլ պահիր քո «ես» — ը։ Ասա «ես կկորչեմ»։
Մենք չենք կարող սպասել, որ ինչ որ մեկը կկիսի մեր դժբախտությունը, եթե մենք պատրաստ չենք կիսել նրանց հետ մեր ուրախությունը։

Ընտրիր և թարգմանիր տեքստերից մեկը։ Կարող ես նաև քո նախընտրած կայքից և քո նախընտրած լեզվից թարգմանել։
Ռուսերենից
Անգլերենից

WHO IS CHARLIE PHILLIPS?