- Հիշիր՝ ինչ գիտես Վահան Տերյանի, նրա ստեղծագործությունների մասին
- Փաստեր
- Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
- Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…
- Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
- Կարդա նշված բանաստեղծությունները, մեկնաբանիր դրանցում եղած տրամադրությունը։
- Համեմատիր այս բանաստեղծությունները որևէ երևույթի կամ առարկայի հետ։
- Ներկայացրու այն գունապնակը, որ տեսնում ես սրանցում։
- Փորձիր Տերյանի բանաստեղծություններում գտնել օքսիմորոններ, մեկնաբանիր դրանք։
«Հայտնություն», «Տեսա երազ մի վառ», «Թողի երկիրն իմ հայրենի», «Անծանոթ աղջկան», «Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված », «Որպես Լաերտի որդին», «Առավոտ», «Արևածագ», «Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում», «Կարուսել», «Չունի և պարսից արքան»։
Տրամադրություն
Ես կբաժանեի մի քանի խմբերի՝ հայրենիքի, սիրո ու կարոտի և առօրյա կյանքի մասին բանաստեղծությունների։ Հայրենիքի մասին բանաստեղծությունների խմբի գունապնակում կա մոխրագույն, սև, կարմիր և կապույտ գույները, սիրո և կարոտի մասին բանաստեղծություններում՝ կարմիր, գազարագույն, դեղին, կապույտ, իսկ առօրյա կյանքի, այսինքն, այն երևույթները, որոնք կհանիդեպքն մեր առօրյայում, բանաստեղծությունների գունապնակում կա կապույտ, կանաչ, դեղին, գազարագույն, կարմիր, վարդագույն և մանուշակագույն գույները։ Առաջին խմբի բանաստեղծությունները կհամեմատեի սև և մոխրագույն դատարկ արկղի հետ, երկրորդ խումբը՝ կարմիր գույնի գրիչի հետ, որը հետագայում օգտագորվելու է նամակներ գրելու կամ ինչ-որ բան ստուգելու համար, իսկ երրորդ խումբն ասոցացնում եմ կիսատ թողած կտավի հետ՝ շարունակությունը դիտորդի երևակության վրա։