22.02.24

  1. Կարդա կազմածդ ռեզյումեն։ Կատարիր անհրաժեշտ լրացոմւները և պահիր դա քո բլոգում։
  2. Մոտիվացիոն նամակ. ծավալը, հասցեականություը՝ չի կարող տարբեր հիմնարկների կամ տարբեր աշխատանքների համար նույն մոտիվացիոն նամկն ուղարկվել։
  3. Դիմեք կոնկրետ կոնտակտին, եթե հնարավոր է, անունով կամ ազգանունով և պատվանունով։
  4. Նշեք այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։
  5. Ներկայացրեք, թե որքան տեղեկացված եք ընկերությունից, որին դիմում եք. շեշտը դրեք նրանց լավ, օգտակար կողմերի վրա։ Ձեր զանիմացությունն այստեղ երևալու է, բայց պիտի չափազանց ցցուն չլինի։ Եթե փաստեր եք նշում ընկերության մասին, անպայման ստուգեք՝ իրակա՞ն են ձեր ունեցած փաստերը. որտեղի՞ց է դա ձեզ հայտնի (աղբյուրը)։
  6. Նշեք այն ձեռքբերումները, հաջողությունները, որ ունեք նմանատիպ աշխատանք կատարած լինելով։ Եթե չունեք նման փորձ, ընդհանրություն գտեք մինչև հիմա ունեցած փորձի և ձեր ընտրած նոր աշխատանքի մեջ։
  7. Նշեք այն շահագրգռվածությունն ու սեփական նախաձեռնությունները, որոք ուղղված են մասնագիտական հմտությունները զարգացնելուն։
  8. Նշեք, որ դուք կարող եք օգտակար լինեն ընկերությանը, նաև նշեք՝ ինչով կարող եք ամենահարմար թեկնածուն լինել իրենց տեսանկյունից։
  9. Հետևեք տեքստի կոկիկությանը՝ լինի առանց ուղղագրական և ոճական սխալների։ Տեքստը կուռ կառուցվածք ունենա, ոչ թե լինի ցաքուցրիվ։ Դրա համար տեքստում ներառեք.
    ձեր տվյալները՝ տարիք, աշխատանքային փորձ.
    ձեր բնութագիրը՝ վերաբերմունքը ուրիշ անհատների, աշխատանքային խմբի հետ աշխատելու հմտությունները, սխալվելու հավանականությունը և դիտողություններին ու քննադատություններին ձեր վերաբերմունքը և այլն։
    Տեքստն անպայման թող աարտ ունենա։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Մոտիվացիոն նամակ գրիր տուրիստական խմբրին ուղեկցողի աշխատանք ստանալու համար (օրինակ)։

Ողջու’յն, հարգելի x կազմակերպության թիմ։ Ես Լաուրա Սարգսհանն եմ։ Ունեմ զբոսավարի մասնագիտություն։ Հենց ամենասկզբից ինչ ընտրել եմ զբոսավարի մասնագիտությունը շատ եմ ցանկացել աշխատել ձեր թիմում։ Իսկ այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցում: Ուսումս ավարտելուց հետո և ձեր հայտարարությունը կարդալուց հետո ցանկությունս էլ ավելի մեծացավ։ Ինքս հաճախ եմ օգտվել ձեր ծառայություններից և շատ գոհ եմ մնացել զբոսավարների, թե’ մասնագիտական, թե’ մարդկային որակներից։

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը կտա իր դրական արդյունքը, քանի որ նվիրված եմ աշխատանքիս, բարեհամբյուր եմ, սիրում եմ իմ աշխատանքը, ունեմ բավականաչափ փորձ։ Սիրով սպասում եմ արձագանքի։ Հուսամ ձեզնից մեկը կդառնամ:

Հարգանքներով ՝Լաուրա Սարգսյան