Կարդում ենք Վահան Տերյան
- Ներկայացրու տեսակետդ Տերյանի արդեն կարդացածդ բանաստեղծությունների շուրջ (նաև ասոցիատիվ ընկալումդ)։
- Ներկայացրու Տերյանի բանաստեղծություններում քեզ հանդիպած օքսիմորոնները։ Մեկնաբանիր՝ ինչ են դրանք տալիս ստեղծագործությանը։
- Բանաստեղծական կայուն ձև՝ տրիոլետ։
- Առաջադրանք՝
Գտիր Տերյանի բանաստեղծություններում տրոլետներ։
Մեկնաանիր տրիոլետի ձևի և մտքի համադրումը։
Փորձիր տրիոլետ կառուցել քո նախընտրած թեմայով։
Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
Վահան Տերյանի տրիոլետներից են՝
«Հուր ես հագել հրեղենըդ»
«Նետում ես ոսկի նետերըդ»
«Խոր են քո հուր աչքերը»
«Հրով արթնացած սիրտըս»
«Այնպես օրորուն է քայլըդ»
«Դիր քո կնիքը սրտում իմ»
«Չեմ տա երբեք անունըդ»
«Տեսա երազ մի վառ»
«Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից»