Մի իմաստունի հարցրին.
-Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
-Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…
- Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունը (աշխատանք բառարանով)
- Քանի՞ հոգի են խոսում այս առակի մեջ։ Մեկ մարդ է խոսում
- Ո՞վ է ասում «Նայիր պատուհանից։ Ի՞նչ ես տեսնում»։ Ես կարծում եմ, որ դա մարդու ներքին ձայն է մարդը ինքը իր մեջ վերլուծում է և խոսում:
- Ո՞վ է այս առակի հեղինակը։ Օմար Խայամ
- Երեխաները խաղում են։ նախադասությանը բառեր ավելացրու, որոնք տրված հարցերի պատաստանները լինեն.
ա) Ո՞ւմ երեխաները, բ) ո՞ր երեխաները, գ) ե՞րբ են խաղում, դ) որտե՞ղ են խաղում, ե) ինչո՞վ են խաղում։