Կանանց միջազգային տոնը կամ ուղղակի մարտի 8

Մարտի 8-ը սովորաբար նշվում է որպես Կանանց միջազգային օր։ Շատ երկրներում մարտի 8-ը տոն է, երբ կանայք ծաղիկներ, նվերներ և շնորհավորանքներ են ստանում տղամարդկանցից, գործընկերներից, ընկերներից և ընտանիքից: Մարտի 8-ը նշում է կանանց դերն ու նրանց տեղը հասարակության մեջ ընդգծելով նրանց ուժը, տաղանդը և ազդեցությունը: Չէ ՝ որ առանց կանանց և աղջիկների այդքան էլ գույներով լի ՝ չէր լինի կյանքը: Այդ օրվա հետ կապված մի շարք երկրներում կանանց համար հավասարության և արդարության հասնելու նպատակով նախատեսված գործողությունների և միջոցառումներ են անում: Նաև մարտի 8-ի տոնակատարությունները օգտագործում են ինչպես բոլորիդ հայտնի ավանդույթ դարձած սովորությունները օրինակ՝ ծաղիկներ նվիրելը : Ես կարծում եմ այդ ծաղիկները կամ նվերները անիմաստ չeն չէ՝ որ դրանք ուշադրության և հոգատարության դրսևորելու մի ձև է: Իհարկե բացի նվերներից պետք է՝ վերաբերմունքով էլ ցույց տալ ամեն բան: