Սայաթ-Նովա Սայաթ-Նովա, ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։
Ծննդյան ամսաթիվը՝ 14 հունիսի, 1712 թ.
Ծննդավայրը՝ Թբիլիսի, Վրաստան
Մահացել է՝ 1795, Հաղպատ
Համեմատի՛ր Սայաթ-Նովայի բանաստեղծությունները Չարենցի «Տաղարանի»-ից կարդացածդ բանաստեղծությունների հետ։
Սայաթ-Նովայի բանաստեղծությունը ես այդքան էլ չեմ նմանեցնում Չարենցի բանաստեղծություններին։ Իմ կարծիքով Սայաթ-Նովայի մոտ երաժշտությունը գրելը ավելի լավ է ստացվում: Չարենցի բանաստեղծությունների իմաստը ավելի հասկանալի է, քան Սայաթ-Նովայինը։ Սայաթ-Նովան գրել էր սիրո մասին, իսկ Չարենցը Սայաթ-Նովայի հայրենիքի, իր կյանքի և ընդհանուր կյանքի մասին։
Գտիր այս բանաստեղծություններում բանաստեղծական քեզ ծնոթ կայուն ձևերը (սոնետ, տրիոլետ, գազել, քառյակ և այլն)։