Փետրվարի 10-14

Տերյանական օրեր

Կարդալ Վ․ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը» էսսեն։

Առաջադրանք․

1․ Ի՞նչ ասել է հոգևոր, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում Հոգևոր Հայաստանը:

«Հոգևոր» նշանակում է ոչ նյութական կապված է գաղափարների, արժեքների, մշակույթի, բարոյականության և ինքնության հետ։

Հոգևոր Հայաստանը պատկերացնում եմ որպես մի երկիր, որտեղ առաջնայինը ազգային ինքնության, մշակույթի, կրթության, գրականության և հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումն է։ Դա այն Հայաստան է, որտեղ մարդիկ առաջնորդվում են սկզբունքներով, նշակույթով, կրոնով հոգևոր զարգացումով և ազգային գաղափարներով։

2․ «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»: Ի՞նչ ես հասկանում հոգու և մտքի հպարտություն ասելով:

Հոգու և մտքի հպարտություն նշանակում է ազգի արժանապատվությունը հիմնավորել ոչ թե նյութական հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, ազգային արժեքներով, գրականությամբ, գիտությամբ ու կրթությամբ։ Այս գաղափարն ընդգծում է, որ մեր մեծագույն հարստությունը մեր լեզուն, պատմությունը, ստեղծագործական միտքն ու ոգին են, այլ ոչ թե նյութական բարիքները։

3․ Փորձիր համեմատել Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը»: Ի՞նչ ընդհանրություններ ես տեսնում:

Ընդհանուր գաղափարը— կայանում է նրանում, որ երկու գործերն էլ շեշտադրում են, որ հայության գոյատևումն ու առաջընթացը պետք է հիմնված լինի ոչ թե նյութական հարստության, այլ հոգևոր և մշակութային արժեքների վրա։

4․ Անդրադարձ նախորդ շաբաթվա աշխատանքներին։