Նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
Նախադասություն։ Նախադասության ստորոգում։ Ստորոգյալ։ Պարզ և բաղադրյալ ստորոգյալներ։ Ստորոգյալի զեղչում։ Դրա հետ կապված կետադրությունը։
Նախադասությունը կազմվում է գլխավոր և երկրորդական անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Առաջադրանք
Լրացրու տեքստում բաց թողած տառերը։ Կետադրիր։ Գտիր բոլոր նախադասությունների ստորոգյալները։ Որոշիր՝ պա՞րզ ստորոգյալ են, թե բաղադրյալ։
Կորիոլանն ապստամբեց նա հարձակվեց Հռոմի վրա հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարվեց ու մերժեց ծեռակույտին։ Երբ երևաց մայրը Կորիոլանն ընդառաջ գնաց գրկախառնվելու բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջ-ն ձայնով, ընդ-ատ բառերով
Հեռու մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ արդյոք որդուս մոտ եմ եկել թե թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսփաց որդին և զայրույթն անցավ մակնթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ ակնուն ու աննկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը հակառակոր-ի ձեռքը հանձնվելով սրախողխող եղավ։
Նախադասություն
Ստորոգյալ
Պարզ/Բաղադրյալ
Կորիոլանն ապստամբեց, նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
ապստամբեց, հարձակվեց, ստիպելով փախչել
Պարզ, պարզ, բաղադրյալ
Նա արհամարհեց ու մերժեց ձերբակալությանը։
արհամարհեց, մերժեց
Պարզ, պարզ
Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով։
երևաց, գնաց գրկախառնվելու, բացականչեց
Պարզ, բաղադրյալ, պարզ
Հեռու մնա ինձանից։
մնա
Պարզ
Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։
պիտի տեսնեմ, եկել եմ
Բաղադրյալ, բաղադրյալ
Միթե ծնե՞լ ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
ծնե՞լ եմ, սնել եմ, տեսնեմ
Բաղադրյալ, բաղադրյալ, պարզ
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։
շանթահարեցին
Պարզ
Սարսափեց որդին, և զայրույթն անցավ՝ մակնթացությունից փոխվելով տեղատվության։
սարսափեց, անցավ, փոխվելով (բաղադրյալ դերանուն)
Պարզ, պարզ, բաղադրյալ
Մոր գիրկն ընկավ ակնուն ու աննկճելի զորավարը։
ընկավ
Պարզ
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։