Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք,— ես ու դու Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավար. — Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք — ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Կենսագրություն
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
Քաղաքական գործիչ
Տերյանը համարում էր, որ լեզուն ազգի ոգին է: Նա այլ, շատ ուժեղ զգացմունքներ ուներ իր ազգի, հայրենիքի նկատմամբ, այդ պատճառով էլ մյուսներից ավելի շատ էր զգում հայրենիքի ցավը և ավելի բարդ էր այն տանում: 1918 թվականին Տերյանը գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ զբաղվում էր փախստականներին տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր և այլն…
Տերյանի բանաստեղծությունները կարդալով կարելի է մտածել, որ նա թուլասիրտ, կամ թախծոտ մարդ է: Բայց իականում նա կարող էր քաջություն և սառնասրտություն ցուցաբերել այն ժամանակ, երբ դա հարկավոր էր: Խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել էր բացառապես հայերին օգնելու համար և այդ պատճառով նրան մեղադրել էին հայ նացիոնալիստ լինելու մեջ: Եվ ընդհանրապես նա շատ մարդկանց էր օգնում, նաև հովանավորում: 1918 թվականին Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը Ստալինի հետ թշնամական հարաբերությունների մեջ էր և վերջիվերջո Ստալինը գտնում է Տերյանից ազատվելու տարբերակ: Ստալինը նրան Թուրքեստանով գործուղել էր Պարսկաստան և Թուրքիա: Նա հասկացել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհը այդ օրերին փակ էր, իսկ վագոնները չէին տաքացվում…
սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
Փաստեր
Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…
2. Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ — Հեռանա՜լ… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող… Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ.— Խավարում, ցավերում քարանալ Մեն-միայն… Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, Ամենին մոռանա՜լ… Չըսիրել, չըտենչալ, չըկանչել, Հեռանալ…
Հետաքրքիր պատմություն
17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին։
Հանճառեղ խոսքեր
Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է։
Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել։
Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է։