Փետրվարի 17-21

Կենսագրական տվյալներ /բանավոր/

Բանաստեղծություններ՝

«Սիրիուսի հրաժեշտը»։ Կարդա, վերլուծիր բանաստեղծությունը։

«Սիրիուսի հրաժեշտը» խորհրդանշական ստեղծագործություն է, որտեղ Սիրիուս աստղը ներկայացված է որպես հեռացող լույս, հույսի կամ գոյության խորհրդանիշ։ Հեռացման թեման կապվում է կորստի, անցողիկության, բայց նաև հավերժական հիշողության հետ։ Բանաստեղծությունը կարող է արտահայտել մարդ-տիեզերք կապը, մարդու անցավորությունը համընդհանուր ժամանակի և անսահմանության մեջ։

«Բարձրից»
Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները․

1․ Ի՞նչ նկատի ունի Թումանյանը՝ «Սուրբերը խիստ, խտրող ու դաժան» տողով։

Այս տողում Թումանյանը հակադրվում է հասարակության այն ընկալմանը, որ սուրբերն ամենաբարյացակամ ու գթասիրտ մարդիկ են։ Այս տողում նաև կարող է նաև ցույց տալ, որ բարոյականության բարձրագույն չափանիշները երբեմն անողոք են, քանի որ նրանք չեն ընդունում մարդկային թուլություններն ու հակասությունները։

2․ Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին

Դու ինչպե՞ս ես հասկանում այս տողերը։

Թումանյանը նկատի ունի, որ աշխարհում գոյություն ունի անընդհատ պայքար՝ մարդկանց միջև (բնական կամ սոցիալական մրցակցություն), ինչպես նաև հայրենիքի ու իր ժողովրդի միջև (պետությունների կողմից սեփական քաղաքացիներին ճնշելու կամ նրանց ոչնչացնելու գաղափարը)։

Քառյակներ -Անգիր սովորել հինգ քառյակ /գրավոր մեկնաբանել/

Քաղաքների էկոլոգիական խնդիրներ

Նախագծի նպատակն է

  • Առանձնացնել մեկ խոշոր և մեկ փոքր քաղաք և ներկայացնել էկոլոգիական խնդիրները, տարբերությունները, առաջացման պատճառները

Խոշոր քաղաք – Մոսկվա
Փոքր քաղաք – Դիլիջան

  • Քաղաքների էկոլոգիական խնդիրների ազդեցությունները բնակչության առողջության վրա, կենսաբազմազանության վրա, քաղաքային կյանքի որակի վրա

Կարևոր է՝

  • համեմատել զարգացած և թույլ զարգացած քաղաքների էկոլոգիական խնդիրները
  • մեծ և փոքր քաղաքների էկոլոգիական խնդիրները
  • առաջարկել լուծումներ քաղաքներում առկա խնդիրների վերաբերյալ

Մոսկվայի և Դիլիջանի էկոլոգիական խնդիրները

Մոսկվա (խոշոր քաղաք)

Էկոլոգիական խնդիրներ

  1. Օդի աղտոտվածություն (տրանսպորտային գերբեռնվածություն, արդյունաբերություն)
  2. Ջրի աղտոտվածություն (գետերի և ջրամբարների կեղտոտում)
  3. Աղբի և թափոնների կառավարման խնդիրներ
  4. Կանաչ տարածքների կրճատում

Առաջացման պատճառները

  1. Ավտոմեքենաների մեծ քանակ, խցանումներ
  2. Բազմաթիվ գործարաններ և էներգետիկ կայաններ
  3. Չվերահսկվող շինարարություն, բնապահպանական նորմերի խախտում

Ազդեցությունները

  1. Բնակչության առողջություն – շնչառական հիվանդություններ, ալերգիաներ, սրտանոթային հիվանդություններ
  2. Կենսաբազմազանություն – կենդանիների ու բուսականության տեսակների նվազում
  3. Քաղաքային կյանքի որակ – աղմուկի բարձր մակարդակ, կանաչ գոտիների պակաս

Դիլիջան (փոքր քաղաք)

Քաղաքային կյանքի որակ – էկոտուրիզմի հնարավորությունների նվազում, վատ ենթակառուցվածքներ

Էկոլոգիական խնդիրներ

Աղբի կառավարման խնդիրներ

Անտառահատումներ (հատկապես մասնավոր հատվածում)

Ջրային ռեսուրսների աղտոտում

Առաջացման պատճառները

Որսագողություն և ապօրինի անտառահատումներ

Անպատասխանատու զբոսաշրջություն

Աղբահանության համակարգի թերացումներ

Ազդեցությունները

Բնակչության առողջություն – խմելու ջրի աղտոտում, հնարավոր վարակիչ հիվանդություններ

Կենսաբազմազանություն – անտառների կրճատում, կենդանիների ապրելավայրերի ոչնչացում

Տարբերություններ

  1. Մոսկվայում գլխավոր խնդիրները օդի աղտոտվածությունը և տրանսպորտային բեռնվածությունն են, մինչդեռ Դիլիջանում՝ անտառահատումները և աղբի կառավարման թերությունները։
  2. Մոսկվայի խնդիրները գլոբալ բնույթ ունեն՝ կապված արդյունաբերության և բնակչության թվի հետ, իսկ Դիլիջանի խնդիրները՝ տեղային բնույթի են, պայմանավորված հիմնականում բնապահպանական կառավարման բացերով։
  3. Մոսկվայում էկոլոգիական խնդիրները խիստ ազդում են օդի որակի վրա, իսկ Դիլիջանում՝ ջրի և բնական տարածքների պահպանության վրա։

Խոշոր և փոքր քաղաքների էկոլոգիական խնդիրները տարբեր են, բայց երկուսի համար էլ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն՝ շրջակա միջավայրի պահպանման համար։

Հայոց լեզու Գործնական աշխատանք

1.Կապույտ լռության մեջ սուզվել էին երկնաձիգ լեռները՝ արծաթազօծ ձյունապասակներով:
2․Անահիտը՝ սլացիկ հասակով,նրբիրան մի աղջիկ, գերեց ներկաներին:
3․Ահա փոքրիկ լիճը՝աչքի պես վճիտ, հայելու բեկբեկուն արփիափայլով:
4․Սիրուն աղջիկ էր՝ շեկ, կապուտաչյա, ոսկեթույր մազերի գողտրիկ սանրվածքով:
5․Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վարդագույն մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
6․Իսկ ավելի ներքև բարձրանում էր մայր ճեմարանի սյունազարդ
շենքը՝ սպիտակ կրաքարից:
7․Երեսունի մոտ մաշված մի կին էր նա՝ ճկուն մարմնով, թախծալի ժպտի ցոլքերը խոշոր աչքերում:
8․Գույնզգույն թիթեռները՝ գույնզգույն ծաղիկների նման ցանված
էին օդի մեջ:
9․Նիհար,սև-սև աչքերով մի մարդ էր նա՝ փոքրիկ նեղ աչքերով,
ծխից դեղնած բեղերով:
10․Ռուզան Ամատունին Եվայի նման մի աղջիկ է՝հոնքերը բարձր,
հաստ շուրթերով:
11․Պատմում են, որ նա բարձր առաքինություններով օժտված մի
մարդ էր՝ թշնամի ամեն կարգի անարդարության և անհավասարության:
12․Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը թվում էր
քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող:
13․Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներ են ծաղկում,
բացվում են վարդերը՝ դեղին, սպիտակ:

1․Այդպես էր Գորիսի հին շուկան՝ խեղճ և խարխուլ: Բայց կան
լուրջ փողոցներ՝ քարակոփ տներով և մայթերը սալահատակ:
2․Այո, հրաշք է աշխարհը, հեքիաթ է՝ գեղեցիկ և անհուն,զարմանալի:
3․Կարծես առաջին անգամ եմ տեսնում աշխարհը, առօրյա և հիասքանչ աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ:
4․Խավարն է գրկել մեր հոգին այսօր և լռությունը՝ հավետ,մահապարտ:
5․Այդ դեմքը՝արևախանձ, քամահար, մոխրագույն, խոսում էր պատերազմներում և աստանդական կյանքով ապրող ոչ տանու մարդու մասին:
6․Դարեր տեսած ընկուզենիներ կան ձորում՝ հին ու հողմահար:
7․Վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ՝ մելամաղձոտ ու հուսահատ:
8․Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր՝ քնքուշ ու տրտում:
9․Զզվելի եղանակ էր՝ խոնավ, ցուրտ, մառախլապատ:
10․Նրանց առաջնորդում էր մի բարձրահասակ կին՝ թխադեմ, արծվաքիթ, բարակիրան, բարձրահասակ:
11․Մաշում է իմ սիրտն անդադար Հին երգ՝ մի ծանոթ ու տրտում:
12․Երբեք չեմ մոռանա այդ դեմքը՝ սփրթնած, հուզված, երկյուղած:
13․Թամարը ժամանակից շուտ ծերացած մի կին էր՝ զարմանալի սպիտակ դեմքի՝ խիստ համակրելի ազնիվ ու փափուկ գծագրությամբ:
14․Միջանցքում նրա դեմ ելավ մի զառամյալ կին՝ եռանդուն դեմքով, կորովի շարժումներով:
15․Նա վանական եղբայր էր՝ վառվռուն, խանդավառ դեմքով:
16․Նրա երևակայության մեջ կանգնում է ռայկոմի մեքենագրուհին՝
բարձր,սլացիկ հասակով: