Կարդա տեքստը և կատարիր առաջադրանքները․
1․ Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու»։
2․ Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Հոգու խաղաղությունը ներքին ներդաշնակությունն է, երբ մարդ ազատ է մեղքի, վախի, կամ կեղծիքի բեռից։ Այն պահերին, երբ ես գիտեմ, որ ազնիվ ու արդար եմ , երբ չկան խղճի խայթ և անհանգստություն, զգում եմ ներքին հանգստություն ու խաղաղություն։
3․ Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (ընդգծիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառություն, ե՛ւ հանգստություն, ե՛ւ ամեն, ամեն ինչ, ե՛ւ առողջություն»։
Ես լիովին համաձայն եմ Թումանյանի հետ։ Երբ մարդ արդար է ու գիտի, որ ճիշտ ուղով է գնում, նույնիսկ դժվարությունների ժամանակ նա չի կորցնում իր ինքնավստահությունն հավատը ու ուժը։
4․ Ի՞նչպես էր վերաբերվում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
«Էդպես անաստված կերպով զրպարտության ենթարկվել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մեջ տանջանքի հետ միասին կա նաև ինչ-որ մխիթարություն, և ես նույնիսկ ոչ մի չարություն չեմ զգում էդ դժբախտների հանդեպ։ Աստված նրանց հետ»։
Թումանյանը վատ չի վերաբերվում իր նկատմամբ անարդար եղած մարդկանց, այլ նրանց համար խղճահարություն է զգում։ Ես կարծում եմ, որ ներողամտությունն ու բարությունը ուժի նշան են։ Բայց երբեմն դժվար է այդքան մեծահոգի լինել, եթե անարդարությունը չափից դուրս է։