Փիսոները։ Բեսիկ Խարանաուլի
Պատմվածքը շատ հուզիչ է և խոսում է կարեկցանքի, ընտելանալու և աննկատ սիրո մասին։ Սկզբում մարագը ներկայացվում է որպես անպետք և քանդման ենթակա մի վայր, սակայն երբ այնտեղ հայտնվում են կատվի ձագերը, հերոսների վերաբերմունքը փոխվում է։ Նրանք, ովքեր երբեք չեն սիրել կատուներ, սկսում են զգալ ջերմություն և պատասխանատվություն այդ փոքրիկ կենդանիների հանդեպ։
Փիսիկները քիչ-քիչ դառնում են բակի ու տան մի մասը՝ անկախ նրանից, որ «ապօրինի» են ծնվել։ Վերջում, երբ ձմեռ է լինում և մենակությունը ավելի սուր է զգացվում, մայրը բացում է դուռը նրանց առաջ։ Սա ցույց է տալիս, որ կյանքում նույնիսկ ամենափոքր ու անսպասելի բաները կարող են լցնել մեր սրտերը ջերմությամբ։
Պատմվածքն ընթերցողին հիշեցնում է՝ երբեմն կարեկցանքը սկսվում է այնտեղ, որտեղ առաջինը՝ մերժումն էր։
Չորս անգամ մեռած։ Թեա Թոփուրիա
Այս պատմությունը Գաբրիելի մասին է՝ մի մարդու, ով արդեն չորս անգամ մահացել է, բայց շարունակում է կենդանանալ։ Նրա հոգին հանդերձյալ աշխարհում մերժվում է, քանի որ ասում են՝ մեծ մեղք է գործել, բայց ոչ ինքը, ոչ էլ ուրիշները չեն հիշում՝ ինչ մեղք։ Գաբրիելն ապրում է տանջանքով՝ փորձում է հիշել, խնդրում է մարդկանց, որ ներվեն իրեն, նույնիսկ երբ չգիտեն, թե ինչի համար։
Նրա ցավը ավելի խորն է դառնում, երբ տեսնում է՝ մյուսները մահանում են, իրենց խաղաղությամբ հանգչում, իսկ ինքը վերադառնում է մենակ ու մերժված։ Նա անգամ պատրաստ է վառվել, միայն թե այլևս չկենդանանա։ Տեր հայրը խորհուրդ է տալիս «իրեն ձևացնել փոխված մարդ», սիրել կյանքն ու մարդկանց, որպես ապաշխարություն։ Վերջում Գաբրիելը հրապարակավ ներում է խնդրում ողջ գյուղից՝ չգիտակցված մեղքի համար։
Այս պատմությունը շատ խորիմաստ է․ այն խոսում է մեղքի, ապաշխարության, ներելու, սիրո և մարդկային հոգու փնտրտուքի մասին։ Գաբրիելը դառնում է մարդու խորհրդանիշ, ով իր ամբողջ կյանքում ապրում է ներողամտության կարիքով՝ չիմանալով՝ ինչի համար։