Այս պատմությունը կնոջ մասին է, ով երազում էր հեքիաթային երջանկության մասին՝ արքայազնի, գեղեցիկ դղյակի և սիրո, սակայն իրական կյանքը նրան բերեց հոգնածության, կենցաղային միապաղաղության և հոգեկան ճնշման մեջ։ Նա կորցրել է ինքնությունը՝ զբաղվելով միայն ընտանիքով ու տնային գործերով, և այդ ամենի արդյունքում հայտնվում է հոգեբույժի մոտ։ Վերջում կինը կարծես հաշտվում է իր իրականության հետ՝ պատկերացնելով, թե ինքը ու հոգեբույժը ապրում են խաղաղ, մաքուր դղյակում, որտեղ կարող է լինել ազատ ու չսանրել մազերը։