- Գրի´ր՝ ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
բուսակեր-բույս երկհնչյունը դարձել է ու, գիտուն-գետ ի դարձել է ե, գունավոր-գույն ույ երկհնչյունը դարձել է ու, սիրել -սեր ե ի է դարռնում, ալրաղաց-ալյուր յու-ն սղվել է, բրդոտ-բուրդ ու-ը դարձել, լուսավոր-լույս ույ դարձել է ու, սրել-սուր ու ը դարձել-, մատենավարություն- մատյան յա — ե, գրկել-գիրկ ի-ը, համբուրել-համբույր յու ու, հրավառություն- հուր ու ը դարձել, կիտել-կետ ե սղվել է , գունագեղ-գույն ույ ու
- Ենթարկիր բառակազմական վերլուծության:
վարկաբեկել-վարկ ա հոդակապ բեկել , ջրարբի-ջուր արբի, ողբասաց- ողբ ասաց, արևմտաեվրոպական-արևմութք եվրոպական, հոգեվիճակ-հոգե վիճակ
- Ո՞ր շարքի բոլոր բաներում է թավ գրված ե-ն արտասանվում է։
1) անելանելի, ամենաեռանդուն, սևերես, ձայներիզ
2) քսաներեք, աներևակայելի, տասներեք, բազկերակ
3) աներկյուղ, համաեվրոպական, ափեզը, բազմերանգ
4) աներևույթ, զորաերթ, աներկբա, աներկյուղ
- Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
1) աստ(ը)վածավախ, մրմ(ը)նջալ, մարմ(ը)նեղ, բ(ը)նանկարի
2) արծ(ը)վային, կտ(ը)րվածք, կողմ(ը)նացույց, գիրք(ը)դ
3) վաթսուն(ը)մեկ, կերակ(ը)րել, հ(ը)րաձգարան, դստ(ը)րիկ
4) հագ(ը)նվել, կայս(ը)րուհի, կրկ(ը)նություն, երկ(ը)րորդ
- Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:
1) սովորություն, պատանիները, վազեվազ, լայնատերև
2) գիսաստղեր, Հովհաննես, երկրորդ, հոլանդական
3) գրեթե, աշակերտից, տանուտեր, բարևներ
4) չորրորդ, գլուխ տալ, գիտակցորեն, եվրոպական
- Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է վերջին վանկը շեշտվում:
1) այգեբաց, երփներանգ, բոսորագույն, օրագիր
2) թռչուն, գետակ, լիտր, բուրմունք
3) բարեկամ, պանծանք, պատմիչ, սակր
4) ճախրել, անտառը, եղնիկ, հրճվանք
- Ո՞ր շարքի բոլոր բառերի վերջին վանկը չի շեշտվում:
1) մանր, արծաթագույն, գրադարան, Լոռի
2) որերորդ, միմիայն, ցույց տալ, կարծր
3) միթե, իններորդ, զբոսայգի, ծաղկափթիթ
4) թրըմփ, կատու, վագր, բաց անել։
- Ո՞ր բառը ներքին հոլովման չի պատկանում:
1) գինետուն
2) վերնատուն
3) փառատոն
4) կնքահայր
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
1) լեզվանի, հովանի, պիտանի
2) ապառիկ, տակառիկ, անառիկ
3) աշխարհիկ, բացառիկ, պատառիկ
4) հպանցիկ, միջանցիկ, տարանցիկ
- Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության կամ գրության սխալ չկա:
1) «Փողոցում ուշադրություն էր գրավում իներորդ շենքը։
2) Արդեն եկրորդ անգամ եմ նույնը կրկնում
3) Տասներեքը խորհրդավոր թիվ է։
4) X-րդ դարը հայ գրականության համար շրջադարձային էր:
- Ենթարկի’ր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։
Երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ տատին բացում էր տան դուռը։
- Կարդա՛ Օշոյի առակները։ Գրի՛ր այդ առակների ասելիքի ընդհանությունը։
Հրեշը
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:
Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես ասվում է.
«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:
Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:
Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակնե,ր և որոշեցին նրան տուն ուղարկել:
Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
— Ահա,- ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:
— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:
Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը բարձրացավ բարձր ծառի վրա:
Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.
Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:
Թարգմանությունը՝ Աշխեն Թադևոսյանի
Իմ կարծիքով այս առակը նրա մասին է, որ պարտադիր չէ ամեն ինչից տեղեկացվաց լինես և քեզ ցույց տաս որպեսզի խելցի երևաս։ Մարդ կարա քիչ բան իմանա բայց շատ ճիշտ կողմնոշվի և ավելի խելացի քայլեր անի։ Այս իրավիճակում առաջինը ընկերներն էին սխալ որովհետև հաշվի չէին առնում իրենց ընկերոջ կարծիքը։
Արժեք
Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.
-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:
-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.
— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:
-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:
-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:
Այս առակի ասելիքը նրանում է կայանում, որ երեբեմն ուսուցիչներն էլ են սխալվում և սովորողին հուսահատեցնել նրանք էլ կարող են։ Ուսուցիչները երբեմն մտածում են, որ սովորողներնել իրենց տարիքին են և ամեն ինչ հասկանում են բայց մի-թո այդպես է։ Նա կարող էր սովորողին ոգևորել ոչ- թե ինչ որ առաջադրանք տար։ Այդ առջադրանքով չի որոշվում սովորղը լավն է թե վատը։
Միտք և բանականություն
Շահի որդին անասելի հիմար էր: Շահը երկար մտածեց, թե ինչ ուսման տա նրան և որոշեց. թող սովորի ավազի վրա գուշակություններ անել: Ինչքան էլ որ դեմ էին գուշակ գիտնականները, ստիպված եղան հնազանդվել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ և խոնարհվեցին շահի առաջ:
-Ձեր տղան յուրացրեց մեզ հայտնի բոլոր գաղտնիքները: Ավելին մենք սովորեցնելու ոչինչ չունենք:
Շահը ափի մեջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին և հարցրեց.
-Ասա, տղաս, ի՞նչ կա իմ ձեռքում:
Պատանին ավազի վրա նկարեց պատկերներ և մտածելով պատասխանեց.
-Ձեռքիդ մեջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երևույթին դա քար է:
Շահը գոհ ասաց.
-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասա առարկայի ամբողջ անվանումը:
Պատանին մտածեց և ասաց.
-Ջրաղացքար է:
— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միևնույն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղավորվել ձեռքի մեջ:
Երբեմն մարդիկ իրենց կարողությունները ցույց տալու համար մոռանում են խելքի գոյության մասին։