Թմկաբերդի առումը»պոեմ


Անհրաժեշտ է իմանալ.

Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել:

Սուրենյանցի նկարազարդումներից կարևոր է «Թմկաբերդի առում» պոեմի նկարազարդումները, իհարկե նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, բայց այս նկարներն իրենց տեսակի մեջ բացառիկ են: 1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ «Գառնիկ ախպերը», «Մոխրոտը» հեքիաթները:

Հարցարան
1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:
********************************************************
«Աշխարհքին ու մարդկանց արևի պես նայեք» -Հովհ․ Թումանյան
Դիտեք «Հավերժի ճամփորդը» ֆիլմը․
Մաս առաջին
Մաս երկրորդ
Առաջադրանք
1․ 3-5 նախադասությամբ շարադրիր ֆիլմի այն հատվածը, որն առավել հավանեցիր։
2․Քո կարծիքվ, ֆիլմն ինչո՞ւ է վերնագրված «Հավերժի ճամփորդը»։
3․Ձայնագրություններ, տեսագրություններ, ռադիոնյութ։
4․Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն հինգը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը): Մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերություններում, ի՞նչն է ընգծված նրա պատմվածքներում: Թումանյանի լեզվի յուրահատկությունը:
5․Գրական ժամ՝ թումանյական ընթերցումներ։

Չարենց

Մարտի 13

Եղիշե Չարենց 130

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Չարենցյան դաս-կարդում ենք, պատմում, անգիրներ՝ ձեր ընտրությամբ, լավ պատրաստվեք։

Ութնյակններ Արևին

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը — հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ — ամոքիչ․․․

Իմ կարծիքով Չարենցը արևին նմանեցնում էր կնոջ որը վառվում է իր կարոտից այնքան նուրբ է այնքան բարի ևն կա և չկա։ Նա կարծես այս ութնյակնները կես կատակ կես լուրջ գրած լինի։ Նա կարծես գրել է բայց այնպես, որ չի հավատում իր գրածին։

Լեզվական աշխատանք ՝ պարագաներ

Սեղանի տակից հավաքիր թափվախ թղթերը:

Սեղանի տակից- տեղի պարագա

Աստիճաններով իջնելիս սայթաքեցի

Իջնելիս- ժամանակի պարագա

Լույսը կամաց կամաց բացվում էր

Կամաց կամաց- ձևի պարագա

Իմ չափ աշխատել ոչ ոք չի կարող

Չափ- չափի պարագա

Այս տարածքը տրվում է վարձով

Վարձով- պայմանի պարագա

Եղբայրս մեկնել է արտասահման՝ սովորելու

Սովորելու-նպատակի պարագա

Վախից քարացել էր

Վախից- պատճառի պարագա

Տոնի արթիվ աղջիկներին նվերներ էն պատրաստել

Տոնի- պատճառի պարագա

Քո ասելով՝ ոչ ոք գործ չի անի

Քո ասելով- հիմունքի պարագա

Չնայած հոգսաշատությանը Կարեննը իրեն երջանիկ էր զգում:

Չնայած-Զիճման պարագա

Հոգսաշատությանը- Զիճման պարագա

Արձագանքը գալիս է բարձր սարից -արձագանք- ենթակա, գալիս է ստորոգյալ, բարձր- որոշից

Սարից- տեղի պարագա

Նա ընդատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ պատասխանեց իր հարցին

Ընդատեց, պատասխանեց- ստորոգյալ, իր- հատկացուցիչ , տխուր -որոշիչ, միամիտ-որոշիչ,

Պարզությամբ- Ձևի պարագա

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարման աշխատանք գտնեմ

Ես — ենթակա կատարում էի- ստորոգյալ որոնումներ- ուղիղ խնդիր, աշխատանք- ուղիղ խնդիր, մի հարմար -որոշիչ, գտնեմ-ստորոգյալ

Գիշերուզօր-ժամանակի պարագա

Մարտի ամենաթեժ պահին տեղեկացրին, որ թշնամու բանակը նահանջում է:

Նրանք- ենթակա , բանակը- ենթակա, տեղեկացրին նահանջում են- ստորոգյալ, մարտի հատկացուցիչ, թշնամու-հատկացուցիչ:

Ամենաթեժ պահին-ժամանակի պարագա

Урок 19

  1. Объяснить правописание О и Ё после шипящих.С тремя словосочетаниями придумать такие предложения, чтобы в каждом из них были знаки препинания при прямой речи ( схема – слова автора разрывают прямую речь ).

РешЕтка, трещОтка, щЕтки, шОрох, шЕпот, плечОм, бочОнок, речОнка, бережЕт, окружЕнный, кирпичЕм, свечОй, дешЕвый, капюшОн, шЕрстка, шЕлковый, лжЕт, вооружЕн, холщОвый, чЕрствый, волчОнок, борщEм, пережЕвывать, зажЕг, пшЕнка, ночЕвка, кипячЕный, старичОк, борьба с саранчЕй, приглушЕнный, девчОнки, жЕлуди, крыжОвник, жЕлтый, крючЕк, ручОнки, чЕрный, грачОм, шЕв, бережЕшЬ, поражЕнный, тушЕнка, учЕный, учEба, расчЕт, камышОм, ржЕт, маячОк, зажжЕт.

2. Объяснить вставленные буквы. Просклонять по падежам выделенное словосочетание.

ПосеЯнная рожь, потерЯнные деньги, заметИвший опасность, увидЕвший чудо, стелЯщиеся растения, строЮщийся дом, построИвший дом, борЮщийся с врагом, колЮщее оружие, тяжело дышАщий, залаЯвшая собака, таЮщий снег, растаЯвший снег, каЮщийся грешник раскаЯвшийся прЕступник, колеблЮщийся человек, колеблЕмый на ветру, невидИмый герой, всеми ненавидИмый, ненавидЕвший ложь, самоклеЮщаяся пленка, приклеИв бумагу, независИмое расследование. ЗависЯщий от обстоятельств, полЮщий сорняки, терпЯщий боль, надеЮщиеся на чудо, понадеЯвшись на тебя.

3. Объяснить правописание Н и НН.

КожаНое пaльто, иностраННый язык, разорваНые листки, рваНый в клочья, невидаННый зверь, зашифроваНный текст, поездка организоваНа, спутаННая речЬ, торфяНые болота, потеряННый ключ, стекляННый колпачОк, ветрЕНый понедельник, ветрЯНая мельница, безветреННая погода, мышиННый писк, диковиННое животное, глубиННые воды, нехоже.Ные тропы, кипячеНое молоко, рассыпаНый горох, жареНый в масле, ранеНый воин, ранеНый копьем, бешеНый ветер, испугаННо вскрикнуть, богатый родствеННик, все слова сказаНы, неждаННо-негадаННо встретиться, войти в гостиНую, оловяННый солдатик, вязаНая кофта, внутреННий

Թումանյան Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։


Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։


Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։

Урок 18

  1. касательная, прикоснуться, прикосновение, предложить, предлагать, предложение, изложение, излагать, прилагательное, приложение, озарять, зоренька, зарница, заря, зорька, подгорать, подгореть, загар, загорелый, подгореть, нагореть, выгореть, загореть, слагаемые, выросли, вырастать, выращенный, возраст, сращение, растительность, горит, равнина, равняемся,  ровняется, росток, отрасль, уровень, сравнение, Ростислав, выровнять грядки, сравнить с кем-то, расположиться, составить уравнение, растение, город Ростов, непромокаемый плащ, водоросли, заря разгорается, касались, наращение, сложение, коснуться, озарена, догорали, горелки, возложить, возлагать, полагаю, неприкосновенный, разложить, озарять, горелка, пригорать, озарённый, вырасти, выросший, отраслей, равносторонний, обувь промокает, равновесие, ровесники, обмакнуть к
  2. написать значение фразеологизмов
    Сложить оружие – помириться, успокоиться
    положить зубы на полку – голодать
    сидеть сложа руки – ничего не делать
    положить на обе лопатки – полная победа
    положа руку на сердце – честно сказать
    заложить основы – дать начальные знания
    войти в положение – оказаться на чужом месте
    ума не приложу – не знать, что делать
  3. Горючее вещество, угарный газ, обгорелый пень, горячий пирог, горевая дорожка, догоревший костер, загорелый спортсмен, бронзовый загар, огорок свечи, пахнет гарью, горячее время, загорать на берегу, выгореть на солнце, горячка, не горячись, газовая горелка, угар, подгоревшее молоко, газгорающийся день, перегоревший провод

    Вскочить на пригорок, долго заниматься, макание сухарика в чай, заровнять поверхность, подводное плавание, выскочка, начать выравнивать , вымокнуть под дождём, держаться на плаву, невысоко привскочить, ровномерное сжамание, вымакать всё содержимое, мимо проплывать, доскакать до сплавной реки, отнамать у ровесника, уровновешенные плавцы

Թումանյան Թարգմանություն

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

ЛЕТНЯЯ НОЧЬ В ДЕРЕВНЕ

Лунная ночь
Небо яркое
Бесчисленные звезды
Они ярко мигают.

он уже спит
Деревня в долине
Темно и тихо
Деревня крестьянская.

Уставший сельский житель
Семья здесь
В зале, в зале,
Или на циферблате.

Перед небом
Они обнимают друг друга
Сверху, как будто
Бог улыбается.

Հովհաննես Թումանյան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։