Առաջադրանքներ

1.  Տրված բառերից ո՞րն է գոյական:

1. փայտե

2. սարսափ

3. զարմանալի

4. հուսալի

2.      Դուրս գրել գոյականները։

բանալի, ամենքը, նյութ, լույս , արդուկող, խաղող

3.      Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ։

1.   Շոյանք, խնդրագիրք, բաժակ, հարված

2.   Ուղղաձիգ, թուխպ, խաղաթուղթ, անդաստան

3.   Ուսմունք, խոհուն, բազմկերակ, տառեխ

4.   Մթնշաղ, շինծու, թմբիր, կիզակետ

4Քանի՞ գոյական կա տրված հատվածում։

Նա սովորական հոգևորականներից ավելի ազդեցիկ էր խոսում, և զրուցակիցը ստիպված էր լինում առանց այլևայլության ենթարկվելու նրան։ Նա ուներ հուսալի խելամտություն և գիտելիքներ, որոնցով օժտված են միայն իրոք հոգևոր անհատները։ Խոստովանում եմ՝ ես շատ բան ունեի սովորելու այդ մարդուց։

5.      Տեքստից դուրս գրել բոլոր գոյականնրն ու ածականները։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-ածական կանաչ-ածական մաշկով խլեզներ-գոյական կան, մարդու-գոյական երես չտեսած, մարդուց-գոյական երկյուղ-ածական չունեցող։ Պառկում են քարերի-գոյական վրա, արևի-գոյական տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի-գոյական մաշկը-գոյական, թույլ-ածական երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները-գոյական Մթնաձորում մարդուց-գոյական չեն փախչում։

6.      Ո՞ր շարքում ուղղական հոլովով դրված բառ չկա։ 

1.   Թղթի, քրոջ, այծենի, նախահայր

2.   Ընկերոջ, ամսվա, բակի, թիֆլիսեցի

3.   Տիրոջ, ծխնի, մորեղբոր, ամառվա

4.   Սյան, օրվա, տիկնոջ, սմբակի

7.      Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա

8.         Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը․

  1. Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
  2. Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
  3. Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
  4. Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
  5. Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
  6. Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։
  7. Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։
  8. Պապիկը շուտով կդառնար ութանասուն տարեկան։
  9. Բոլոր խնդիրները նա մենակով կարգավորեց։
  10. Պարապունքի ժամանակ վնասեց ձեռքը։

9.         Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․

ինտերնետհամացանց
ժալյուզի շերտավարագույր
էսկալատոր շարժասանդուղք
լիֆտ վերելակ
Օնլայն առցանց
Աբոյ պաստառ  
Լինկհղում
Պրիմիտիվպարզունակ  
Մեսիջ հաղորդագրություն
Պեդալոտնակ

10. Ընտրե՛լ դարձվածքի ճիշտ բացատրությունը․

  1. Գլուխ պահել

·         թաքնվել

·         աշխատելուց խուսափել

·         փախչել

·         գաղտնի լսել

  1.     Աչքից ընկնել

·         տարբերվել

·         տեսադաշտից կորցնել

·         նախկին հարգանքը չունենալ

·         ուշադրությունը վրան պահել

  III.        Աշխարհով մեկ լինել

·         երջանկանալ

·         ճանապարհորդել

·         ամենուրեք տարածել

·         մարդկանցից հեռանալ 

   IV.            Աջ ձեռք

·         ղեկավար

·         աջլիկ

·         վստահելի անձնավորություն

·         ճշտախոս

  V.            Արյունը երակներում սառչել

·         մահանալ

·         շատ հոգնել

·         մրսել

·         սարսափել

  VI.        Գլխի ընկնել

·         շուռ գալ

·         խելագարվել

·         հասկանալ

·         զղջալ

VII.        Գետինը մտնել

·         կորչել

·         սաստիկ ամաչել

·         ոչնչացնել

·         մահանալ

VIII.        Քարը փեշից թափել

·         համաձայնվել

·         թեթևանալ

·         հանգստանալ

·         փչացնել

  IX.        Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել

·         չափազանց հաջողակ լինել

·         դժվար գործեր ձեռնարկել

·         շատ ուժեղանալ

·         անկարող դառնալ

Էլեկտրական երևույթներ՝ թեմայի ամփոփ

1.Ի՞նչ է էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցք, սկալյար ֆիզիկական մեծություն։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլոնի օրենքում։

2.Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։

Դրական և բացասական

Էլեկտրոնի բացասական

Պրոտոնի դրական

3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։


Ատոմը քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկն է։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

4.Ձևակերպել Կուլոնի օրենքը։

Կուլոնի օրենք, նկարագրում է լիցքավորված մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը։

5.Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։

Լիցքի պահպանման օրենք, ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը, ըստ որի՝ էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։

Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(Np−Ne), որտեղ  Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը 

6.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

8.Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

9.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։

Էլեկտրական լարում, միավոր լիցքի տեղափոխման համար դաշտի կատարած աշխատանքը։Լարումը նշանակում են U տառով։

10.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

11. Ձևակերպել Օհմի օրենքը։

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը, U՝ լարումը, R՝ դիմադրությունը:

Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

12.Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցնման ժամանակի արտադրյալին:

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ 2022 (2)-րդ ՇԱԲԱԹ

2-րդ շաբաթվա ընթացքում մենք արեցինք նախագծեր ֆիզկուլտուրա, դիտեցինք Բախում ֆիլմը քննարկեցինք։ Խաղացինք տարբեր սեղանի խաղեր։ Մաֆիա խաղացինք ։ Ընկեր Սամվելի հետ խաղացինք խաղ՝ որով պետք է իրար բնութագրեինք։ Խաղացինք պրինցիպ խաղը որը մենք շատ ենք սիել։ Իհարկե արեցինք տարբեր քննարկումներ ․օրինակ՝ զենքի ազատ վաճառքը գնահատականը դպրոցում մարդու իրավունքների մասին։ Արեցինք ՝ Ընթերողական նախագիծ՝ Ելենա Սարգսյանի հետ: Փայտամշակումից ցուցահանդեսի համար բաժանվեցինք խմբերի և տարբեր փայտից բաներ սարքեցինք։ Մեր խումբը պատրաստեց մոմակալ։ Մեր ջոկատի տղաները և Ընկեր Էմանուելի ջոկատի տղաները իրար դեմ խաղացին վոլեյբոլլ։ Որից հետո գնացինք Էդիտ պրինտ այնտեղ ականատես եղանք գրքի տպան պատրաստման ողջ պրոցեսին։ Իրականացրեցինք մի նախագիծ մասնագիտական կողմնորոշման, որը շատ հետաքրքիր էր։ Զրուցեցինք մասնագիտություններցի դրա կարեվոր լինելը մեր ապագայում։

Հունվարյան ճամբար Օր 2-րդ

Այսօր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր և մենք բոլորս շատ ոգեվորված սկսեցինք մեր օրը։ ԳՆացինք ընդհանուր պարապմունքի հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկում  «Մարդու իրավունքների կրթության շուրջ։ Հաջորդ ժամը գնացինք պարի սովորեցինք նոր պար որը նայեվ զվարճալի է։ Պարից հետո վերադարձանք դասարան և իրականացրեցինք նախագիծ ընկեր  Ելենա Սարգսյանի հետ  «Խաղում ենք հայերեն»։ Այքան հետաքրքիր էր բոլորդ իրար էլ ավելի լավ ճանաչեցինք կային շատ հետաքրքիր խաղաքարտեր որոնց շնորհիվ մնացածին բացատրում էիր քարտի վրա գրվածը։ Դասը վերջացավ արեցինք ընդմիջում և վերջին դասին արեցինք ընտրություններ արցախի հիմնախնդրի հետ կապված բաժանվեցինք երեք խմբի։ Ունի լուծում, չունի լուծում, չկողմնորոշվող խումբը։ Իհարկե ունեցանք երկար զրույց հիմնավորելով պատասխանները և վերջում եկանք այն հանգամանքի որ ունի լուծում և պետք է լուծենք։

Հունվարյան ճամբար 2022 (1)-ին շաբաթ

օր 1

Օրը սկսվեց գեղեցիկ ձյունով: Մենք ուրախ տրամադրությամբ եկանք կրթահամալիր, եղանակը տաք էր։ Եկանք պատմության դասարան՝ որից հետո, գնացինք ընդհանուր պարապմունքի։ Ընդհանուր պարապմունքից հետո եկանք դասարան և ծանոթացանք խմբի անդամների հետ, որից հետո ընկեր Սամվելը ներկայացրեց ճամբարային նախագծերը իսկ հետո փոքրիկ քննարկում եղավ << մարդու իրավունքների շուրջ>> ։ Հաջորդ ժամը գնացինք ընկեր Անդրանիկի մոտ մարզական ստուգատեսի։ Արեցինք ընդմիջում եկանք դասարան և վերջին ժամը ամփոփեցինք մեր ճամբարային օրը խոսեցինք տարբեր թեմաների շուրջ դպրոցում բուլինգի ուսուցիչների և երեխաների իրավունքների մասին։

Օր 2

Այսօր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր և մենք բոլորս շատ ոգեվորված սկսեցինք մեր օրը։ ԳՆացինք ընդհանուր պարապմունքի հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկում  «Մարդու իրավունքների կրթության շուրջ։ Հաջորդ ժամը գնացինք պարի սովորեցինք նոր պար որը նայեվ զվարճալի է։ Պարից հետո վերադարձանք դասարան և իրականացրեցինք նախագիծ ընկեր  Ելենա Սարգսյանի հետ  «Խաղում ենք հայերեն»։ Այքան հետաքրքիր էր բոլորդ իրար էլ ավելի լավ ճանաչեցինք կային շատ հետաքրքիր խաղաքարտեր որոնց շնորհիվ մնացածին բացատրում էիր քարտի վրա գրվածը։ Դասը վերջացավ արեցինք ընդմիջում և վերջին դասին արեցինք ընտրություններ արցախի հիմնախնդրի հետ կապված բաժանվեցինք երեք խմբի։ Ունի լուծում, չունի լուծում, չկողմնորոշվող խումբը։ Իհարկե ունեցանք երկար զրույց հիմնավորելով պատասխանները և վերջում եկանք այն հանգամանքի որ ունի լուծում և պետք է լուծենք։

Կարդալ ավելին

2022-2023 Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ընտրություն- Խոհարարություն

Ֆիզկուլտուրա- Բասկետբոլլ

Հայոց Լեզու

Հայոց Լեզվի բաժին./

Գրականություն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-9/

Հանրահաշիվ

https://laurasargsyan.home.blog/category/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b7%d5%ab%d5%be-8/
Երկրաչափություն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%b9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/

Ռուսերեն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Անգլերեն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-9/

Քիմիա

https://laurasargsyan.home.blog/category/%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1-8/

Ֆիզիկա

https://laurasargsyan.home.blog/category/%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1-8/

Կենսաբանություն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-9/

Աշխարհագրություն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Իրավունք

https://laurasargsyan.home.blog/category/%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84/

Առողջագիտություն

https://laurasargsyan.home.blog/category/%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ 

 
Վանի թագավորությունը կամ Ուրարտուն կամ Բիայնիլին հիշատակվում է Ք.ա 9րդ դարում: Վանի թագավորության բնակիչները, երկիրը անվանել են Բիայնիլի: Հարևան հզոր տերույթուն Ասորեստանը, սեպագիր արձանագրություններում երկիրը անվանել է Ուրարտու: Գիտնականները գտնում են, որ Ուրարտուն կազմավորվել է մի քանի երկրների միավորումից Վանա լճի ավազանում մոտավորապես Ք.ա 860-ական թթ. վեջերին, ուրարտական մի շարք ցեղերի միավորմամբ: 
Վանի ամենանշանովոր արքաներից էր՝ Արգիշտի I-ը՝ Մենուա արքայի որդին: Ք.ա 786-764 թթ.:  
Արգիշտի առաջինը կատարեց մի քանի հզոր արշավանքներ, որի շնորհիվ Վանի թագավորությանը միացրեց Սևանա լճի ավազանը, Արարատյան դաշտը, Եփրատի հովիտը, Շիրակը և Ջավախքը
Արգիշտի I-ը հզոր հարվածներ հասցրեց այն ժամանակ Վանի թագավորության գլխավոր հակառակորդին՝Ասորեստանի թագավորությանը և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի ամենահզոր տերությունը: Արգիշտի I-ը բացի նշանավոր արշավանքներ կատարելուց, կատարեց նաև շինարարական աշխատանքներ, նա երկրի տարբեր վայրերում կառուցեց քաղաքներ և անվանակոչեց իր անունով: Իր կառուցած նշանավոր քաղաքներից էին Արգիշտիխինիլին և ամենահայտնի, ներկայիս Երևանի տարածքում գտնված՝ Էրեբունին: Էրեբունի ամրոցը կառուցեց Ք.ա 782թ.ին: Էրեբունի ամրոցը հետագայում դառնում է ՀՀ մայրաքաղաքը՝ Երևանը, այn աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այդ մասին Արգիշտին I-ը թողել է սեպագիր արձանագրություն <<…Ես՝ Արգիշտի Մենուայի որդի, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>>:  
Արգիշտի I-ի գործունեությունը շարունակեց նրա որդի ՝Սարդուրի II-ը: Նա արշավանքներ ձեռնարկեց դեպքի հյուսիս և հասավ Սև ծով, արևելքում նրա տերությունը արդեն ձգվում էր դեպի Կասպից ծով, իսկ արևմուտքում դեպի Միջերկրական ծով: Սարդուրի II-ը նաև գրավվեց Բաբելոնը և երեք կողմից շրջափակեց Ասորեստանի տերությունը: Սակայն Ասորեստանի արքաները հասկացան, որ հաջորդ հարվածքը լինելու է իրենց մայրաքաղաք՝Նինվեն: Ասորեստանում գահ բարձրացավ նոր արքա՝ Թիգլաթպալասար 3-րդը, նա հզորացրեց բանակը և արշավանքներ կազմակերպեց Վանի թագավորության դեմ: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա 843 թվականին, որտեղ Վանի թագավորության զորքերը պարտվեցին:  
Հաջորդ արշավանքը ՝ Թիգլաթպալասար 3-րդը կազմակերպեց դեպի Վանի թագավորության մայրաքղաք՝Տուշպա, ճիշտ է, նա չկարողացավ գրավվել Տուշպայի անառիկ միջնաբերդը, այնուամենայնիվ այս արշավանքով հզոր հարված հասցվեց Վանի տերությանը: 

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Պատմություն

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը

Ըստ դասագրքերի «Հայրենիքը» այն վայրն է, որտեղ ազգը դարեր շարունակ ապրում է, ստեղծում մշակութային արժեքներ և կերտում իր պատմությունը։ Իմ կարծիքով Հայրենիքը տարբեր նշանակություն ունի տարբեր մարդկանց մոտ։ Բայց կա մի բան, որ պարտադիր պետք է սիրես քո Հայրենիքը։

  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի

Հայկական Լեռնաշխարհից սկիզբ է առնում մեր պատմությունը։ այկական լեռնաշխարհի բնության առանձնահատկություններից է բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առկայությունը(Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր և այլն)։ Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո, Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտեր։

  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)

Հայկական լեռնաշխարհի տարածքը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում։

Դասարանական աշխատանք՝ «Հայկական լեռնաշխարհ»