Բնակչության առողջություն – շնչառական հիվանդություններ, ալերգիաներ, սրտանոթային հիվանդություններ
Կենսաբազմազանություն – կենդանիների ու բուսականության տեսակների նվազում
Քաղաքային կյանքի որակ – աղմուկի բարձր մակարդակ, կանաչ գոտիների պակաս
Դիլիջան (փոքր քաղաք)
Քաղաքային կյանքի որակ – էկոտուրիզմի հնարավորությունների նվազում, վատ ենթակառուցվածքներ
Էկոլոգիական խնդիրներ
Աղբի կառավարման խնդիրներ
Անտառահատումներ (հատկապես մասնավոր հատվածում)
Ջրային ռեսուրսների աղտոտում
Առաջացման պատճառները
Որսագողություն և ապօրինի անտառահատումներ
Անպատասխանատու զբոսաշրջություն
Աղբահանության համակարգի թերացումներ
Ազդեցությունները
Բնակչության առողջություն – խմելու ջրի աղտոտում, հնարավոր վարակիչ հիվանդություններ
Կենսաբազմազանություն – անտառների կրճատում, կենդանիների ապրելավայրերի ոչնչացում
Տարբերություններ
Մոսկվայում գլխավոր խնդիրները օդի աղտոտվածությունը և տրանսպորտային բեռնվածությունն են, մինչդեռ Դիլիջանում՝ անտառահատումները և աղբի կառավարման թերությունները։
Մոսկվայի խնդիրները գլոբալ բնույթ ունեն՝ կապված արդյունաբերության և բնակչության թվի հետ, իսկ Դիլիջանի խնդիրները՝ տեղային բնույթի են, պայմանավորված հիմնականում բնապահպանական կառավարման բացերով։
Մոսկվայում էկոլոգիական խնդիրները խիստ ազդում են օդի որակի վրա, իսկ Դիլիջանում՝ ջրի և բնական տարածքների պահպանության վրա։
Խոշոր և փոքր քաղաքների էկոլոգիական խնդիրները տարբեր են, բայց երկուսի համար էլ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն՝ շրջակա միջավայրի պահպանման համար։
1.Կապույտ լռության մեջ սուզվել էին երկնաձիգ լեռները՝ արծաթազօծ ձյունապասակներով: 2․Անահիտը՝ սլացիկ հասակով,նրբիրան մի աղջիկ, գերեց ներկաներին: 3․Ահա փոքրիկ լիճը՝աչքի պես վճիտ, հայելու բեկբեկուն արփիափայլով: 4․Սիրուն աղջիկ էր՝ շեկ, կապուտաչյա, ոսկեթույր մազերի գողտրիկ սանրվածքով: 5․Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վարդագույն մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: 6․Իսկ ավելի ներքև բարձրանում էր մայր ճեմարանի սյունազարդ շենքը՝ սպիտակ կրաքարից: 7․Երեսունի մոտ մաշված մի կին էր նա՝ ճկուն մարմնով, թախծալի ժպտի ցոլքերը խոշոր աչքերում: 8․Գույնզգույն թիթեռները՝ գույնզգույն ծաղիկների նման ցանված էին օդի մեջ: 9․Նիհար,սև-սև աչքերով մի մարդ էր նա՝ փոքրիկ նեղ աչքերով, ծխից դեղնած բեղերով: 10․Ռուզան Ամատունին Եվայի նման մի աղջիկ է՝հոնքերը բարձր, հաստ շուրթերով: 11․Պատմում են, որ նա բարձր առաքինություններով օժտված մի մարդ էր՝ թշնամի ամեն կարգի անարդարության և անհավասարության: 12․Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող: 13․Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներ են ծաղկում, բացվում են վարդերը՝ դեղին, սպիտակ:
1․Այդպես էր Գորիսի հին շուկան՝ խեղճ և խարխուլ: Բայց կան լուրջ փողոցներ՝ քարակոփ տներով և մայթերը սալահատակ: 2․Այո, հրաշք է աշխարհը, հեքիաթ է՝ գեղեցիկ և անհուն,զարմանալի: 3․Կարծես առաջին անգամ եմ տեսնում աշխարհը, առօրյա և հիասքանչ աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ: 4․Խավարն է գրկել մեր հոգին այսօր և լռությունը՝ հավետ,մահապարտ: 5․Այդ դեմքը՝արևախանձ, քամահար, մոխրագույն, խոսում էր պատերազմներում և աստանդական կյանքով ապրող ոչ տանու մարդու մասին: 6․Դարեր տեսած ընկուզենիներ կան ձորում՝ հին ու հողմահար: 7․Վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ՝ մելամաղձոտ ու հուսահատ: 8․Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր՝ քնքուշ ու տրտում: 9․Զզվելի եղանակ էր՝ խոնավ, ցուրտ, մառախլապատ: 10․Նրանց առաջնորդում էր մի բարձրահասակ կին՝ թխադեմ, արծվաքիթ, բարակիրան, բարձրահասակ: 11․Մաշում է իմ սիրտն անդադար Հին երգ՝ մի ծանոթ ու տրտում: 12․Երբեք չեմ մոռանա այդ դեմքը՝ սփրթնած, հուզված, երկյուղած: 13․Թամարը ժամանակից շուտ ծերացած մի կին էր՝ զարմանալի սպիտակ դեմքի՝ խիստ համակրելի ազնիվ ու փափուկ գծագրությամբ: 14․Միջանցքում նրա դեմ ելավ մի զառամյալ կին՝ եռանդուն դեմքով, կորովի շարժումներով: 15․Նա վանական եղբայր էր՝ վառվռուն, խանդավառ դեմքով: 16․Նրա երևակայության մեջ կանգնում է ռայկոմի մեքենագրուհին՝ բարձր,սլացիկ հասակով:
1․Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։ Ազգային շահը պետության, նրա ժողովրդի ու հասարակության հիմնական նպատակներն ու կարիքներն են, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը, կայուն զարգացումը, սոցիալական բարօրությունը և միջազգային հեղինակությունը։ 2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։ Ազգային շահը ձևավորման պատճառներից է, ներքաղաքական շահերը, պետության աշխարհաքաղական պարամետրերի, ռեսուրսային հնարվորություների, տեսկան զրգացման մակարդակը, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդություները և ալյ մի շարք գործոներ։ 3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական Ազգային շահերը դասակահվում են՝ 1․գլխավոր և երկրորդական 2․երկարատև և ժամանակավոր Գլխավոր ազգային շահերը որոշվում են կարևոր աշխարհաքաղաքական պարամետրերով։ Այսինքն ըստ՝ տվյալ պետության սեղտ ու դերը միջպետոտական հարաբերությունների համակարգգում, նրա ռազմական հզորությամբ, դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողություններով և ալյն։ Երկրորդական շահերն այն շահերն են, որոնք այդքանել կարևոր դեր չեն ներկայացնում պետության համար։
Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք,— ես ու դու Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավար. — Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք — ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Կենսագրություն
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
Քաղաքական գործիչ
Տերյանը համարում էր, որ լեզուն ազգի ոգին է: Նա այլ, շատ ուժեղ զգացմունքներ ուներ իր ազգի, հայրենիքի նկատմամբ, այդ պատճառով էլ մյուսներից ավելի շատ էր զգում հայրենիքի ցավը և ավելի բարդ էր այն տանում: 1918 թվականին Տերյանը գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ զբաղվում էր փախստականներին տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր և այլն…
Տերյանի բանաստեղծությունները կարդալով կարելի է մտածել, որ նա թուլասիրտ, կամ թախծոտ մարդ է: Բայց իականում նա կարող էր քաջություն և սառնասրտություն ցուցաբերել այն ժամանակ, երբ դա հարկավոր էր: Խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել էր բացառապես հայերին օգնելու համար և այդ պատճառով նրան մեղադրել էին հայ նացիոնալիստ լինելու մեջ: Եվ ընդհանրապես նա շատ մարդկանց էր օգնում, նաև հովանավորում: 1918 թվականին Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը Ստալինի հետ թշնամական հարաբերությունների մեջ էր և վերջիվերջո Ստալինը գտնում է Տերյանից ազատվելու տարբերակ: Ստալինը նրան Թուրքեստանով գործուղել էր Պարսկաստան և Թուրքիա: Նա հասկացել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհը այդ օրերին փակ էր, իսկ վագոնները չէին տաքացվում…
սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
Փաստեր
Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…
2. Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ — Հեռանա՜լ… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող… Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ.— Խավարում, ցավերում քարանալ Մեն-միայն… Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, Ամենին մոռանա՜լ… Չըսիրել, չըտենչալ, չըկանչել, Հեռանալ…
Հետաքրքիր պատմություն
17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին։
Հանճառեղ խոսքեր
Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է։
Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել։
Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է։
Everything started on a cold but bright morning. In the morning, we headed to the Mastara Saint Hovhannes Church, an ancient and majestic structure standing in the middle of a vast field. In Gyumri, our first stop was the Frunzik Mkrtchyan House-Museum, where the exhibits reflected the great actor’s joyful and sorrowful moments, his unique humor, and deep love for art. Then, we visited the Saint Seven Wounds Church, one of Gyumri’s symbols. Its mighty domes rise toward the sky, symbolizing the power of faith and rebirth. On the second day, we started at the Dzitoghtsyan Museum, where we explored the rich history of Shirak, from ancient stone tools to national costumes and cultural heritage. On the last day, we visited the ruins of the Yereruyk Temple, proudly standing in the vast fields of nature, reminding us of the glory of the past. This three-day journey revealed the cultural and spiritual wealth of Gyumri and the Shirak region, leaving behind unforgettable memories.
Նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
Նախադասություն։ Նախադասության ստորոգում։ Ստորոգյալ։ Պարզ և բաղադրյալ ստորոգյալներ։ Ստորոգյալի զեղչում։ Դրա հետ կապված կետադրությունը։
Նախադասությունը կազմվում է գլխավոր և երկրորդական անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Առաջադրանք
Լրացրու տեքստում բաց թողած տառերը։ Կետադրիր։ Գտիր բոլոր նախադասությունների ստորոգյալները։ Որոշիր՝ պա՞րզ ստորոգյալ են, թե բաղադրյալ։
Կորիոլանն ապստամբեց նա հարձակվեց Հռոմի վրա հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարվեց ու մերժեց ծեռակույտին։ Երբ երևաց մայրը Կորիոլանն ընդառաջ գնաց գրկախառնվելու բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջ-ն ձայնով, ընդ-ատ բառերով
Հեռու մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ արդյոք որդուս մոտ եմ եկել թե թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսփաց որդին և զայրույթն անցավ մակնթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ ակնուն ու աննկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը հակառակոր-ի ձեռքը հանձնվելով սրախողխող եղավ։
Նախադասություն
Ստորոգյալ
Պարզ/Բաղադրյալ
Կորիոլանն ապստամբեց, նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
ապստամբեց, հարձակվեց, ստիպելով փախչել
Պարզ, պարզ, բաղադրյալ
Նա արհամարհեց ու մերժեց ձերբակալությանը։
արհամարհեց, մերժեց
Պարզ, պարզ
Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով։
երևաց, գնաց գրկախառնվելու, բացականչեց
Պարզ, բաղադրյալ, պարզ
Հեռու մնա ինձանից։
մնա
Պարզ
Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։
պիտի տեսնեմ, եկել եմ
Բաղադրյալ, բաղադրյալ
Միթե ծնե՞լ ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
ծնե՞լ եմ, սնել եմ, տեսնեմ
Բաղադրյալ, բաղադրյալ, պարզ
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։
շանթահարեցին
Պարզ
Սարսափեց որդին, և զայրույթն անցավ՝ մակնթացությունից փոխվելով տեղատվության։
սարսափեց, անցավ, փոխվելով (բաղադրյալ դերանուն)
Պարզ, պարզ, բաղադրյալ
Մոր գիրկն ընկավ ակնուն ու աննկճելի զորավարը։
ընկավ
Պարզ
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։
1․ Ի՞նչ ասել է հոգևոր, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում Հոգևոր Հայաստանը:
«Հոգևոր» նշանակում է ոչ նյութական կապված է գաղափարների, արժեքների, մշակույթի, բարոյականության և ինքնության հետ։
Հոգևոր Հայաստանը պատկերացնում եմ որպես մի երկիր, որտեղ առաջնայինը ազգային ինքնության, մշակույթի, կրթության, գրականության և հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումն է։ Դա այն Հայաստան է, որտեղ մարդիկ առաջնորդվում են սկզբունքներով, նշակույթով, կրոնով հոգևոր զարգացումով և ազգային գաղափարներով։
2․ «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»: Ի՞նչ ես հասկանում հոգու և մտքի հպարտություն ասելով:
Հոգու և մտքի հպարտություն նշանակում է ազգի արժանապատվությունը հիմնավորել ոչ թե նյութական հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, ազգային արժեքներով, գրականությամբ, գիտությամբ ու կրթությամբ։ Այս գաղափարն ընդգծում է, որ մեր մեծագույն հարստությունը մեր լեզուն, պատմությունը, ստեղծագործական միտքն ու ոգին են, այլ ոչ թե նյութական բարիքները։
3․ Փորձիր համեմատել Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը»: Ի՞նչ ընդհանրություններ ես տեսնում:
Ընդհանուր գաղափարը— կայանում է նրանում, որ երկու գործերն էլ շեշտադրում են, որ հայության գոյատևումն ու առաջընթացը պետք է հիմնված լինի ոչ թե նյութական հարստության, այլ հոգևոր և մշակութային արժեքների վրա։
Կան երկրներ, որոնց տնտեսությունն առավելապես հիմնված է տուրիզմի վրա։ Այս երկրները հաճախ ունենում են սահմանափակ այլ բնական ռեսուրսներ և կախված են իրենց բնության, մշակութային ժառանգության կամ կլիմայական պայմանների գրավչությունից։ Նման երկրների թվում են՝Չնայած որ շատ երկրներ զգալի եկամուտ են ստանում տուրիզմից, բացառապես տուրիզմի վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրները քիչ են: Ահա մի քանի օրինակ՝
Մալդիվներ Մալդիվների տնտեսության հիմքը տուրիզմն է: Արշիպելագը հայտնի է իր շքեղ լողափերով և առողջարաններով, ինչը մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում:
Սեյշելյան կղզիներ Այս փոքրիկ կղզիային պետությունը մեծապես հենվում է տուրիզմի վրա՝ շնորհիվ իր բնական գեղեցկության և էկո-տուրիզմի:
Սան-Մարինո Չնայած փոքր չափերին, Սան-Մարինոյի տնտեսության մեծ մասը գալիս է զբոսաշրջիկներից, ովքեր այցելում են նրա պատմական վայրերն ու խանութները:
Բահամյան կղզիներ Բահամյան կղզիները մեծապես կախված են տուրիզմից, որը կազմում է նրանց ՀՆԱ-ի զգալի մասը:
Սենթ Լուսիա Կարիբյան այս կղզին հայտնի է իր շքեղ առողջարաններով և բնական տեսարժան վայրերով, ինչի շնորհիվ տուրիզմը դարձել է տնտեսության հիմնական շարժիչ ուժը:
Այս երկրները հաճախ ունենում են սահմանափակ այլ եկամտի աղբյուրներ և տուրիզմի կախվածությունը կարող է խնդիրներ առաջացնել՝ հատկապես գլոբալ ճգնաժամերի ժամանակ, օրինակ՝ COVID-19-ի համավարակի ընթացքում: Այս երկրներում տուրիզմը ոչ միայն ուղղակի ֆինանսական աղբյուր է, այլև աշխատանքի հիմնական հնարավորություն։ Սակայն կախվածությունը տուրիզմից հաճախ կարող է ռիսկային լինել՝ գլոբալ ճգնաժամերի կամ բնական աղետների դեպքում։
Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները կարևոր տեղ են զբաղեցնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատմության մեջ՝ կապված Կովկասի և հարակից տարածքների համար մղվող պայքարի հետ:
Ռուս-թուրքական պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմները տեղի են ունեցել հիմնականում Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև՝ տևելով մի քանի դար: Դրանք կենտրոնացած էին Հարավային Կովկասի, Բալկանյան թերակղզու և Սև ծովի ավազանի տարածքների վրա:
Հիմնական նպատակներ:
Ռուսական ազդեցության տարածում Կովկասում և Բալկաններում:
Սև ծովի դեպի ծով ելքի ապահովում:
Քրիստոնեական ժողովուրդների (հատկապես բալկանյան սլավոնների և հայերի) պաշտպանություն Օսմանյան տիրապետությունից:
Հիմնական պատերազմներ:
18-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներ (1768-1774, 1787-1792):
Կուտուզովի, Սուվորովի և այլ նշանավոր զորահրամանատարների գործողությունները:
Կյուչուկ-Կայնարջիի (1774) և Յասիի (1792) պայմանագրերը, որոնք ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերը:
19-րդ դարի պատերազմներ (1806-1812, 1828-1829, 1877-1878):
Ռուսական հաղթանակների արդյունքում Օսմանյան կայսրությունը ստիպված էր զիջել Կարսը, Բաթումը և այլ կարևոր տարածքներ:
Բեռլինի կոնգրեսը (1878) վերանայեց Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ սահմանափակելով Ռուսաստանի ձեռքբերումները:
Ռուս-պարսկական պատերազմներ
Ռուս-պարսկական պատերազմները տեղի են ունեցել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև՝ կապված Կովկասի վերահսկողության համար:
Հիմնական նպատակներ.
Կովկասի հյուսիսային և արևելյան շրջանների ռազմավարական վերահսկողություն:
Ռուսաստանի դիրքերի ամրապնդում Հարավային Կովկասում:
Հիմնական պատերազմներ:
Առաջին ռուս-պարսկական պատերազմ (1804-1813).
Ռուսական զորքերի հաղթանակ Գյանջայի և Թավրիզի ուղղություններով:
Գյուլիստանի պայմանագիր (1813): Ռուսաստանը ստացավ Դաղստանը, Վրաստանը և Կովկասի այլ տարածքներ:
Երկրորդ ռուս-պարսկական պատերազմ (1826-1828).
Պարսկական զորքերի պարտություն Աբբաս Միրզայի գլխավորությամբ:
Թուրքմենչայի պայմանագիր (1828): Ռուսաստանը ստացավ Երևանը և Նախիջևանը:
Արդյունքներ
Ռուսաստանը դարձավ Կովկասի գլխավոր տերությունը:
Հայկական տարածքների միացումը Ռուսաստանին ապահովեց հայերի համար համեմատաբար խաղաղ պայմաններ:
Օսմանյան և Պարսկական ազդեցությունը զգալիորեն նվազեց Կովկասում:
Ռուսական տիրապետությունը նպաստեց Կովկասի ժողովուրդների տնտեսական և մշակութային զարգացմանը, բայց նաև հանգեցրեց որոշ ազգային խնդիրների:
Այս պատերազմները կարևոր էին ոչ միայն Ռուսաստանի տարածքային ընդլայնման, այլև տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ձևավորման համար: