Բարձունքի հաղթահարում․Մեղրաձոր Տրդատավանք

Untitled

 

Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման օր՝ մայիսի 29

Պատասխանատու դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Ռիմա Քեքեջյան, Շողիկ Զեյնալյան

Մեկնում՝ մայիսի 29-ին, ժամը 09:20, Հյուսիսային դպրոցից

Վերադարձ՝  ժամը 16:00

Նախագծի ընթացքը՝

  • Մինչ բարձունքը հաղթահարելը ճամբարականները ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:
  • Բարձունքի հաղթահարում։
  • Տերյանական, թումանյանական, չարենցյան ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…
  • «Գետը համայնքում» նախագծի մի քանի ենթանախագծերի իրականացում։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ճամփորդական նախագիծ․Դեպի Մեղրաձոր

612664395a40232133447d33247d383631383839363437

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:untitled-6.png

Image result for Մեղրաձոր

Հաշվետվություն-բնագիտություն

Ես Լաուրա Սարգսյանն եմ: Ես այսօր կամփոփեմ թե ինչ սովորեցի բնագիտություննից: Մեր բնագիտության դասերը շատ հետաքրքիր են անցնում: Անում էնք տարբեր փորձեր, տարբեր նախագծեր էնք իրականացնում:Եվ ես այսօր կամփոփեմ այն: Ես իրականացրել եմ սերմնացան նախագիծ, ծառատունկ, ամփոփիչ աշխատանք, իմ կակտուսը, գաղափար տիեզերքի մասին:

Թեստ-1

1.Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

  1. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը շատ բարի  էր, նա ուներ մի սրինգ, որով բոլորին հանգստացնում էր, մխիթարում էր, բուժում էր բոլոր հիվանդ մարդկանց իր կախարդական մեղեդիով և աշխարhում հաշտ ու համերաշխություն էր տիրում:

  1. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:  Եվ գայլերը նստեցին գետնին  ու սկսեցին վայելել այդ կախարդական երգը, կարծես քարացել էին:

  1. Վերնագրի՛ր տեքստը:  Կախարդական սրինգը:
  2. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհճանապարհ բառերով:

Ներաշխարհ, ճանապարհորդ, աշխարհաբնակ:

  1. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: Ամենաբարի- ածական, սրինգն-գոյական, մխիթարում էր-բայ,անտառի-գոյական, կախարդական-ածական:
  2. Համառոտի՛ր նախադասությունը՝
    Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին: Նա մխիթարում էր:
  3. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել- հանգստացնել, պսպղալ- շողշողալ, թշնամի- դուշման:

Մաթեմ

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։
1 балл
1) 433323
2) 433332
3) 334323
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1 балл
1) 1, 22, 333, 4444, 5555
2) 1001, 101, 100001, 212
3) 1021, 1020, 1002, 2
4) 23, 22, 18, 19
3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․
1 балл
1) 2, 4, 6, 1, 8
2) 4, 8, 14, 24, 1022
3) 23, 4, 6, 88, 22, 12
4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։
1 балл
1) 300
2) 400
3) 2500
4) 100
5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։
1 балл
1) 31
2) 32
3) 33
4) 34
6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
1 балл
1) 1
2) 10
3) 2
4) 20
7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։
1 балл
1) Կմեծանա 24-ով
2) Կմեծանա 12-ով
3) Կփոքրանա 12-ով
4) Կփոքրանա 24-ով
8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ 550կգ։
1 балл
1) 7
2) 8
3) 6
4) 5
9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․
1 балл
1) 335
2) 325
3) 525
4) 75
10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
1 балл
1) 1000
2) 1500
3) 900
4) 1600
11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛ 10-ի։-1000
1 балл
12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։=15=3×5
1 балл
13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի —որը բաղկացած է նրան պատկանող տրված երկու կետերի միջև գտնվող բոլոր կետերից։ ———— ։
1 балл

Ջելսոմինոյի արկածները-թեստ3

Ջանի Ռոդարի. Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

— Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:

____ անգամ_________________

_____ երբ_______________

______սուրբ _______________

_____ավելորդ______________

2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

____քմահաճույք     քիմք հաճույք______________

___ակնթարթ-ակն-թարթ_________________                             __________________

քաղհան______________________                             _քաղ-հան__________________

_ շրջակայք_____________________                            __շրջ-ա-կայք__________________

3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         _ սանդուղք_____________

բ/ սիրուն                __գեղեցիկ____________

գ/ բղավել               __ ճչալ____________

դ/ դաշտ                 ___արտ__________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան-հարևաններին
բ/ ճյուղ- ճյուղերից

գ/ ծառ-ծառերին

դ/ամուսին-ամուսինները

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ բարի – ածական

բ/ տանձ – գոյական

գ/ ծագեց -թվական

դ/  կճմթել – բայ

7. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

8. Որոշի՛ր տրված նախադասության տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ), գտի՛ր ենթական ու ստորոգյալը:

Բնակիչները-ենթակա բաժանվել էին երկու մասի:- Պարզ ընդարձակ

 9. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

 

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը
10. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ջերոսիմոյի գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. Նա, որոշեց  օգտվել իր ձայնից:

Նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

_____________________________________________________________________

Փոքրիկ Իշխանը- թեստ

Թեստ 3
Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմգիրքը կարդան միայն զվարճության համարԻմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդբառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    __Եղբայր____________________________

____հարյուր__________________________

______պատմվածքը________________________

______հեքիաթի________________________

2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
   ա/գեղեցիկ              __Սիրուն, գեղանի_________________
բ/ շատ                      ___Բազում, բազմաթիվ, թյուր________________
գ/կախարդական    __Կախարդիչ, դյութական, մոգական_________________

դ/ մեծ                     _____Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա________________

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

5.Դուրս գրիր տրված նախադասությունների գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը:

Մեծահասակները- ենթակա թվեր շատ են սիրում- ստորոգյալ:

Նրանք- ենթակա երբեք չեն հարցնում- ստորոգյալ ամենագլխավորի մասին:

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞րտարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ կբացականչեն- բայ

դ/ հարյուր հազար- թվական

   7. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

__Բայց մենք (հասկանալ),___հասկանում ենք____________                    __________________

__Նրանք, ովքեր (ճանաչել)___ճանաչում են___________                    __________________

_ճմլվում է, երբ ես (հիշել)_____հիշում եմ___________                     __________________

___Եվ ես (վախենալ____վախենում եմ__________                    __________________

8Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրականնշանԼրացրու՛: չուներ էլ»
9. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
___մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում____________________________________________________________________________

___________________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

240922.jpg