Փոքրիկ Իշխանը- թեստ

Թեստ 3
Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմգիրքը կարդան միայն զվարճության համարԻմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդբառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    __Եղբայր____________________________

____հարյուր__________________________

______պատմվածքը________________________

______հեքիաթի________________________

2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
   ա/գեղեցիկ              __Սիրուն, գեղանի_________________
բ/ շատ                      ___Բազում, բազմաթիվ, թյուր________________
գ/կախարդական    __Կախարդիչ, դյութական, մոգական_________________

դ/ մեծ                     _____Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա________________

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

5.Դուրս գրիր տրված նախադասությունների գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը:

Մեծահասակները- ենթակա թվեր շատ են սիրում- ստորոգյալ:

Նրանք- ենթակա երբեք չեն հարցնում- ստորոգյալ ամենագլխավորի մասին:

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞րտարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ կբացականչեն- բայ

դ/ հարյուր հազար- թվական

   7. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

__Բայց մենք (հասկանալ),___հասկանում ենք____________                    __________________

__Նրանք, ովքեր (ճանաչել)___ճանաչում են___________                    __________________

_ճմլվում է, երբ ես (հիշել)_____հիշում եմ___________                     __________________

___Եվ ես (վախենալ____վախենում եմ__________                    __________________

8Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրականնշանԼրացրու՛: չուներ էլ»
9. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
___մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում____________________________________________________________________________

___________________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

240922.jpg