Այս առավոտ ես արթնացա և միանգամից հայացքս թեքեցի դեպի պատուհանը: Տեսա, որ մի հրաշք առավոտ է բացվել: Թռչունների դայլայլն էր լսվում, կարծես խոսում էին ինձ հետ: Ծաղիկների անուշ բույրը ինձ տանում էր մի ուրիշ աշխարհ: Արևը իր փայլուն, շողշողուն աչուկներով նայում էր քաղաքին: Ես հասկացա, որ սա մի ուրիշ հեքիաթային առավոտ է ու կարծես, թե ես հեքիաթում լինեի: Լրիվ գարուն է, իմ երազած գարունը: Արևի շողերը ընկել էին Մասիս սարի գագաթին: Այնքան գեղեցիկ էր Մասիս սարը, այնքան յուրահատուկ, որ նույնիսկ աչքերիս չէի հավատում: Կարծես ուզում էի ճախրել: Ահա այսպիսի առավոտ է բացվել գարնան զարթոնքով: Ես հասկացա, թե ինչ է բնության գարնանային զարթոնքը, ես լսեցի չնաշխարհիկ թռչունների դայլայլը: Ես տեսա այն այս առավոտ իմ աչքերով: Եվ հիացա այս հեքիաթային գարնանային առավոտով:
Սա էլ իմ նկարած նկարը:
