Ջելսոմինոյի արկածները-թեստ3
Ջանի Ռոդարի. Ջելսոմինոյի արկածները
Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
— Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լրացնելով բաց թողած տառերը:
____ անգամ_________________
_____ երբ_______________
______սուրբ _______________
_____ավելորդ______________
2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
____քմահաճույք քիմք հաճույք______________
___ակնթարթ-ակն-թարթ_________________ __________________
քաղհան______________________ _քաղ-հան__________________
_ շրջակայք_____________________ __շրջ-ա-կայք__________________
3. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան _ սանդուղք_____________
բ/ սիրուն __գեղեցիկ____________
գ/ բղավել __ ճչալ____________
դ/ դաշտ ___արտ__________
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան-հարևաններին
բ/ ճյուղ- ճյուղերից
գ/ ծառ-ծառերին
դ/ամուսին-ամուսինները
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ բարի – ածական
բ/ տանձ – գոյական
գ/ ծագեց -թվական
դ/ կճմթել – բայ
7. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
8. Որոշի՛ր տրված նախադասության տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ), գտի՛ր ենթական ու ստորոգյալը:
Բնակիչները-ենթակա բաժանվել էին երկու մասի:- Պարզ ընդարձակ
9. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
10. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
Ջերոսիմոյի գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. Նա, որոշեց օգտվել իր ձայնից:
Նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
_____________________________________________________________________