Ես Լաուրա Սարգսյանն եմ: Ես այսօր կամփոփեմ թե ինչ սովորեցի բնագիտություննից: Մեր բնագիտության դասերը շատ հետաքրքիր են անցնում: Անում էնք տարբեր փորձեր, տարբեր նախագծեր էնք իրականացնում:Եվ ես այսօր կամփոփեմ այն: Ես իրականացրել եմ սերմնացան նախագիծ, ծառատունկ, ամփոփիչ աշխատանք, իմ կակտուսը, գաղափար տիեզերքի մասին:
Թեստ-1
1.Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
- Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Այդ մարդը շատ բարի էր, նա ուներ մի սրինգ, որով բոլորին հանգստացնում էր, մխիթարում էր, բուժում էր բոլոր հիվանդ մարդկանց իր կախարդական մեղեդիով և աշխարhում հաշտ ու համերաշխություն էր տիրում:
- Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Նա ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Եվ գայլերը նստեցին գետնին ու սկսեցին վայելել այդ կախարդական երգը, կարծես քարացել էին:
- Վերնագրի՛ր տեքստը: Կախարդական սրինգը:
- Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Ներաշխարհ, ճանապարհորդ, աշխարհաբնակ:
- Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: Ամենաբարի- ածական, սրինգն-գոյական, մխիթարում էր-բայ,անտառի-գոյական, կախարդական-ածական:
- Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին: Նա մխիթարում էր: - Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել- հանգստացնել, պսպղալ- շողշողալ, թշնամի- դուշման: