Բարձունքի հաղթահարում․Մեղրաձոր Տրդատավանք

Untitled

 

Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման օր՝ մայիսի 29

Պատասխանատու դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Ռիմա Քեքեջյան, Շողիկ Զեյնալյան

Մեկնում՝ մայիսի 29-ին, ժամը 09:20, Հյուսիսային դպրոցից

Վերադարձ՝  ժամը 16:00

Նախագծի ընթացքը՝

  • Մինչ բարձունքը հաղթահարելը ճամբարականները ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:
  • Բարձունքի հաղթահարում։
  • Տերյանական, թումանյանական, չարենցյան ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…
  • «Գետը համայնքում» նախագծի մի քանի ենթանախագծերի իրականացում։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ճամփորդական նախագիծ․Դեպի Մեղրաձոր

612664395a40232133447d33247d383631383839363437

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:untitled-6.png

Image result for Մեղրաձոր