ՄԱՐԴՈՒ ԾԱԳՄԱՆ (ԱՆՏՐՈՊՈՍՈՑԻՈԳԵՆԵԶԻ) ԱՌԵՂԾՎԱԾՔԸ
Մարդու ծագման հարցը փիլիսոփայության եւ կենսաբանության եւ հասարակագիտության ամենագլխավոր ու հրատապ հիմնախնդիրներից է:
Այդ արատավոր շրջանը ճեղքելու համար որոշ մասնագետներ առաջադրել են մարդու ծագման մուտացիոն տեսությունը, ըստ որի մարդը ծագել է երկրագնդի՝ բարձր ռադիոակտիվություն ունեցող վայրերում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթների ազդեցության տակ միլիոնավոր տարիների ընթացքում կապիկների մի ինչ-որ տեսակ միլիարդավոր մուտացիաների է ենթարկվել: Այդ մուտացիաները կապիկների ժառանգականության մեջ առաջացրել են քաոսային փոփոխություններ, որոնց մեջ մի ճյուղ, ի վերջո հանգեցրել է մարդկային ուղեղի ձեւավորմանը, հետեւապես, մարդկային բանականության եւ աշխատանքի ունակության կազմավորմանը: Մուտացիոն վարկածի օգտին է անուղղակիորեն վկայում այն փաստը, որ մարդու ծագման 2 ամենահավանական օրրաններն էլ հարուստ են ուրանի հանքերով: Դրանք Կենտրոնական Ասիան եւ Հարավ Արեւմտյան Աֆրիկան (Նամիբիան) են:
Տվյալ ուղղության ներկայացուցիչները, հիմնականում կաթոլիկ փիլիսոփաներից, գտնում են, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով, որովհետեւ Աստծո խոսքը մարդն ի վիճակի է հասկանալու իր մտավոր զարգացման աստիճանի համեմատ, այնպես, ինչպես փոքր երեխան է հասկանում մեծահասակի խոսքը: Այսպես, ելնելով իր հոգեւոր զարգացման ներկայիս մակարդակից, մարդը պետք է Աստծո արարչագործության ամեն մի օրը հասկանալու ոչ թե երկրային, այլ երկրաբանական իմաստով, որն ընդգրկում է մի քանի հարյուր միլիոն երկրային տարիներ: Դա նշանակում է, որ աստվածային 6 օրը հավասար է մարդկային 6 երկրաբանական տարիներին: Նույն ձեւով էլ բույսերի, կենդանիների ու մարդու արարումը կատարվել է ոչ թե մի անգամից, այլ կենսաբանական էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը՝ եւ այն օժտել է կենսաբանական էվոլյուցիայի օրենքներով, որոնց շնորհիվ ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն ու, ի վերջո, մարդը: Հասարակության հոգեւոր զարգացման հետագա փուլերում, գիտությունների ու մշակույթի զարգացմանը համընթաց էլ՛ ավելի են ընդլայնվելու, խորանալու եւ ճշգրտվելու Աստծո Գործի մարդկային ըմբռնումները:
Ե/
Անտրոպոսոցիոգենեզի այժմյան պատկերացումները
Այդ տերմինն առաջացել է հունարեն անտրոպոս-մարդ, սոցիում-հասարակության եւ գենեզ-ծագում բառերից:
Ըստ անտրոպոսոցիոգենեզի տեսության կենսաբանական էվոլյուցիայի շնորհիվ ոչ թե սկզբում առանձին մարդն է ծագել որպես միայնակ Ռոբինզոն եւ հետագայում բազմանալով, վերածվել է մարդկային հասարակության, այլ մարդու եւ հասարակության ձեւավորումը տեղի է ունեցել միաժամանակ որպես մեկ միասնական գործընթացի 2 անխզելի կողմեր:
Այն պահից, երբ մարդանման կապիկների հոտն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում բնության բարիքները հավաքելուց անցել է բարիքների արտադրությանը, այդ հոտն սկսել է վերծավել մարդկային հասարակության: Անցման գործընթացում վճռական դեր է խաղացել սկզբում բնական գործիքների, իսկ այնուհետեւ արհեստական գործիքների կիրառումը: Կարելի է ասել. բուն իմաստով մարդկային աշխատանքն սկսվել է արհեստական գործիքներ պատրաստելուց եւ դրանք օգտագործելուց: Այն ի սկզբանե ունեցել է կոլեկտիվ բնույթ, կատարվել է համատեղ ջանքերով: Դրա համար ծագել է հաղորդակցման նոր միջոցի՝ լեզվի անհրաժեշտությունը: Լեզվի շնորհիվ առաջանում են հասարակական հարաբերությունները եւ կապիկների հոտն սկսում է վերածվել մարդկային հասարակության , որովհետեւ այն հնարավոր է դարձնում ինֆորմացիայի ու փորձի փոխանակում, կուտակում եւ փոխանցում հաջորդ սերունդներին: Հասարակական հարաբերությունների ձեւավորմամբ կենդանիների վարքի բնազդային կարգավորչիները իրնեց տեղը զիջում են որակապես նոր տիպի՝ հասարակական կարգավորիչներին, ավանդույթներին ու սովորույթներին, որոնց եւ ենթարկվում է մարդկային տոհմերի ողջ կյանքը: Նախ, ծագում են տաբուները՝ արգելքները, որոնք տոհմի անդամներին թույլ չեն տալիս վնաս հասցնել իրենց տոտեմին, որը նրանց առասպելական նախնին է համարվում: Այնուհետեւ արգելվում են ներտոհմական էնդոգամ (հունարեն էնդո-ներքին եւ գամոս-ամուսնություն բառերից), արյունակցական ամուսնություններն ու ընտանեկան կապերը: Առաջանում են էկզոգամ (հունարեն էկզո-արտաքին եւ գամոս-ամուսնություն բառերից) ամուսնական կապերն ու հետագայում նաեւ ընտանիքը: Դա վճռական, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ մարդկային ցեղի այլասերումը կանխելու եւ այն բարելավելու համար: Հարկ է նշել, որ կենդանիների ոչ մի տեսակի մոտ էկզոգամիա չի նկատվում, իշխում է էնդոգամիան: Կենդանական էնդոգամիայից մարդկային էկզոգամիային անցման պատճառները մինչեւ այժմ հստակորեն հայտնի չեն: Ըստ մի տեսակետի, մեր հեռավոր նախնիները նկատել են էնդոգամիայի այլասերիչ բնույթը եւ հրաժարվել դրանից: Ըստ մի այլ տեսակետի, դա արվել է էգերի համար արուների միջեւ կռիվները դադարեցնելու նպատակով, հանուն ներտոհմական զիջում են որակապես նոր տիպի՝ հասարակական կարգավորիչներին, ավանդույթներին ու սովորույթներին, որոնց եւ ենթարկվում է մարդկային տոհմերի ողջ կյանքը: Նախ, ծագում են տաբուները՝ արգելքները, որոնք տոհմի անդամներին թույլ չեն տալիս վնաս հասցնել իրենց տոտեմին, որը նրանց առասպելական նախնին է համարվում: Այնուհետեւ արգելվում են ներտոհմական էնդոգամ (հունարեն էնդո-ներքին եւ գամոս-ամուսնություն բառերից), արյունակցական ամուսնություններն ու ընտանեկան կապերը: Առաջանում են էկզոգամ (հունարեն էկզո-արտաքին եւ գամոս-ամուսնություն բառերից) ամուսնական կապերն ու հետագայում նաեւ ընտանիքը: Դա վճռական, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ մարդկային ցեղի այլասերումը կանխելու եւ այն բարելավելու համար: Հարկ է նշել, որ կենդանիների ոչ մի տեսակի մոտ էկզոգամիա չի նկատվում, իշխում է էնդոգամիան: Կենդանական էնդոգամիայից մարդկային էկզոգամիային անցման պատճառները մինչեւ այժմ հստակորեն հայտնի չեն: Ըստ մի տեսակետի, մեր հեռավոր նախնիները նկատել են էնդոգամիայի այլասերիչ բնույթը եւ հրաժարվել դրանից: Ըստ մի այլ տեսակետի, դա արվել է էգերի համար արուների միջեւ կռիվները դադարեցնելու նպատակով, հանուն ներտոհմական խաղաղության, որը վերջապես հանգեցրել է տոհմի անդամների սպանության արգելմանը: Տոհմերի ձեւավորման հետեւանքով մարդիկ սկսում են իրենց տոհմը տարբերել մյուս տոհմերից եւ գիտակցել իրենց ազգակցական կապերը, հստակորեն օգտագործելով «հայր», «մայր», «քույր», «եղբայր», «պապ», «տատ» եւ այլն, առաջին լիարժեք հասկացությունները: Կենդանիների ոչ մի տեսակի համար ազգակցական կապեր գոյություն չունեն: