Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռ խառնուրդներ:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով: Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր, այլ նյութերի խառնուրդներ` օդ, բնական ջրեր, կաթ և այլն:Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուց- վածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատուն են:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքայինմասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն): ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :
ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը: Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների:Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերի համասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում: Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը, ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբեր բաղադրություններ ունենալ.1) պինդ նյութ-հեղուկ, օրինակ` կավը ջրի հետ` պղտոր ջուրը,2) պինդ նյութ-գազ, օրինակ`ծուխը, փոշին,3) հեղուկ-հեղուկ, օրինակ` յուղը ջրի հետ:
Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն……….բաղադրություն…………, բնորոշ ……….կառուցվածք………….., ուստիև օժտված են խիստ որոշակիհատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր) կավիճ և ջուր) կերակրի աղ և ջուրդ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդխառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
Ավզը և փայտի թեփը լցնում ենք մաղիչի մեջ և մաղում ենք։ Այդպես դուրս է գալիս ամազը։
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակկառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
Ջուրը մաքրելու համար կարելի է գոլորշիացնել:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
Մաքուր ջուր ստանալու համար կարող ենք մաքրել ջուրը:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդխառնուրդը:
կարելի է իրարից բաժանել ձագարի միջոցով:
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:
Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:
Նախ առաջին
Երկաթը և մեխերը հավաքել մագնիսով։
Երկրորդ՝ Ավազը և փայտի խառտուկնները մաքրել առանձնացնել և պահել։
Երրորդ՝ Շաքարի վրա ջուր լցնել և այն կլուծվի։
Այդպես նա արագ կհավագի։
Սովորել`27-30,վարժ.38-39

















