Թիմ Թալեր չորորդ գլուխ

Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ: Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ  վաճառված ծիծաղ
\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\

Չորրորդ գլուխ, առաջադրանքներ.

  • ծլկել-Փախչել,, առարկություն-հակառակություն, հանդուրժել-դիմանալ, ջրհան կայան-, բեկբեկուն-բեկբեկվող, հապաղել-չհրաժարվել, մտախոհ-մտահոգ, անփութություն-թափթփված:

  • Քո կարծիքով գործարքը հավասարապես փոխշահավե՞տ էր, թե՝ ոչ. ինչու՞:

Իմ կարծիքով ոչ, որովհետև ես կարդալուց հասկացա, որ տղային այդ պահին իրենք շփոթացրեցին որպեսզի տղան ստորագրեր և գործարքի տնորենները շահեն այդ գործում:

  • Մեղադրիր կամ արդարացրու տղային՝ պայմանագիրը ստորագրելու համար:

Ես համ մեղադրում եմ համ ել արդարացնում եմ տղային, որովհետև տղան երբեք ՝չէր իրականացրել գործարք և նա փորձ չուներ այդ ամենում : Դրա համար նա առանձ մտածել ստորագրեց և նա այդ պահին մտածում էր փողի մասին: Տղան շատ միամիտ էրՙ,նա շատ անխելք էր: Նա կյանքում չէր հանդիպել այդպիսի մարդկանց; Ես շատ եմ ափսոսում, որ նա ստորագրեց այդ փաստատուխթը : Գոնե միքիջ մտածեր, և ամենինջ լավ ավարտ կունենար: Ես եթե լինեի թղայի փոխարեն ես ժամանակ կխնդրեի և կմտածեի նոր կստորագրեի պայմանագիրը : Իմ կարծիքով տղան իր անխելքության պատճառով կորցրեց իր երջանկությունը: Այդ գեղեցիկ և խորհրդավոր ժպիտը, որ բոլորին դուր էր գալսի, նա իր ժպիտով բոլորին պարգևում էր երջանկություն:

Այսքանը ես կարող եմ ասել….

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունըՍերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին: ՈւշադրությունՄերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ: Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա

10709258.jpg

Ջրիջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը: Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:  Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են: ՈւշադրությունԵրկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:  Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

57.jpg

 ♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները: գամետների տեղափոխումը  սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ: 

50.jpg

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ: 

52.jpg

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ: 

51.jpg

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8 մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի: 

53.jpg

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնինՍոճիՍոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում: 

55.jpg

 Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է: ԵղևնիԵղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում: 

56.jpg