Հատկություն 1-. Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
Հատկություն 2-Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
Հատկություն3-Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են
Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր երկու անկյունները իրար հավասար են։
4․ Գծել եռանկյան կիսորդ,միջնագիծ ,բարձրություն ,գրել հատկությունը
Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ: Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմից ուղղիը տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:
Զանգվածը սկալյար մեծություն է այսիքն որոշվում է միայն թվային առժեքով և միավորով:
Զանգվածը սովորաբար նշանակում ենք em տառով <կարդացվում է էմ>:
Միավորների մեծատառ MH որպես զանգվածի մավոր է ընտրվել MH _ում <<Պլատինի և Իրիդյումի>> համաձուլվացքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Այն պահվում է <Փարիզի Մերձական Սեյվր Քաղաքում չափերի և կշիռներ միջազգային բյուրոում>: Այդ միավորը 1կգ է: Զանգվածի չափման գործիքներն են կշեռքները և կշռաքարերի հավաքածուները:
Լաուրա Մարիա Կատերինա Բասի ( հոկտեմբերի 31, 1711, Բոլոնիա, Պապական մարզ — փետրվարի 20, 1778, Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի գիտնական, բժիշկ։ Վերածննդի ժամանակաշրջանից առաջին կինն է, ում պաշտոնապես թույլատրվել է դասավանդել եվրոպական համալսարանում։
Ծնվել է Բոլոնյայում, փաստաբանի բարեկեցիկ ընտանիքում։ Ստացել է մասնավոր կրթություն և դեռահասության տարիքում յոթ տարի ուսանել Գաետանո Տակոնիի մոտ, որը համալսարանում կենսաբանության, բնագիտության ու բժշկության դասախոս էր։ Լաուրան գրավել է կարդինալ Պրոսպերո Լամբերտնիի ուշադրությունը, որը խրախուսել է նրա՝ գիտական աշխատանքով զբաղվելը։
Լաուրան 1731 թվականին Բոլոնիայի համալսարանում նշանակվել է կենսաբանության պրոֆեսոր 21 տարեկան հասակում, 1732 թվականին ընդունվել է Գիտությունների ակադեմիա, իսկ հաջորդ տարի ղեկվարել է փիլիսոփայության ամբիոնը։ Սկզբնական շրջանում սովորեցնելու նրա հնարավորությունները սահմանափակված էին պատահական դասախոսություններով։ 1738 թվականից նա ամուսնացել է ակադեմիկոս Ջուզեպե Վերատիի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է 12 երեխա։ Հետագայում նա կանոնավոր ձևով դասախոսություններ է կարդացել տանը և բարեհաջող դիմել է համալսարանին մեծ պատասխանատվությամբ ավելի բարձր աշխատավարձի համար, որպեսզի գնի սեփական սարքավորումներ։
Դասական մեխանիկայի բնագավառի գիտական հետաքրքրությունները նա դասավանդել է գրեթե 28 տարի։ Եղել է Իտալիայում Նյուտոնի՝ ֆիզիկայի ու բնական փիլիսոփայության գաղափարախոսը։ Սեփական փորձերն է կատարել ֆիզիկայի՝ իր ժամանակներում առկա բոլոր ոլորտներում։ Կենդանության օրոք հրատարակվել են նրա 28 հոդվածներ, որոնց մեծ մասը ֆիզիկայից ու հիդրավլիկայից են, սակայն գիրք չի գրել։
1745 թվականին Լամբերտինին (Բենեդիկտոս XIV պապ) հիմնել է 25 առաջատար գիտնականից բաղկացած խումբ, որը հայտնի էր «բենեդիկտյաններ» (Benedettini) անունով։ Բասին համառորեն ձգտել է ընդգրկվելու այդ խմբի մեջ, սակայն մյուս գիտնականների կարծիքը միանշանակ չի եղել։ Ի վերջո Բենեդիկտոսն ընդգրկել է Լաուրա Բասիին խմբի մեջ․ վերջինս միակ կինն է եղել խմբում։
1776 թվականին 65 տարեկան հասակում նա Գիտությունների ակադեմիայում նշանակվել է փորձարակական ֆիզիկայի բաժանմունքում։ Մահացել է երկու տարի անց՝ ավարտելով հաջող կարիերան ֆիզիկայի բնագավառում և կոտրելով շատ կարծրատիպեր գիտական շրջանակներում կնոջ դերի մասին։
Լաուրա Բասին ընտրվել է գրական շատ միությունների անդամ և նամակագրություն է հաստատել եվրոպական նշանավոր գրականագետների հետ։ Նա լավ ծանոթ է եղել դասական գրականությանը՝ ներառյալ ֆրանսիական և իտալական։
Լաուրա Բասիի անունով են կոչվել 31 կմ տրամագծով խառնարանը Վեներայում, Լաուրաբասի աստերոիդը (15742), Բոլոնյայում ավագ դպրոցներից մեկը և փողոց։