


Երրորդ գլուխ, առաջադրանքներ.
Սողոսկել – Սողալով ներս մտնել:
Սլանալ – ընթանալ, սրընթաց վազել:
Նպաստել – Օգնել, օժանդակել
Սևեռուն – Սևեռված, բևեռված:
Հեգնաբար – Հեգնական կերպով, հեգնելով:
Կկոցել – Կոպերը կուչ ածել, աչքերը պռստել, աչքերը կիսախուփ անել:
Խարդախ – Ոչ օրինական, կեղծիքով ու խաբեբայությամբ հնարված:
Խոժոռել – Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել, խոժոռ արտահայտություն տալ:
Չարախնդալ – Ուրիշի դժբախտությունից ուրախանալ՝ խնդալ:
Վհատվել – Հուսահատվել, հույսը կորցնել, հուսալքվել:
Պատկառելի – Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող:
Անախորժություն – Անախորժ լինելը:
Համակրելի – Համակրանքի արժանի, համակրանք հարուցող:
Նվաճել – Ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել:
Ջանք – Որևէ բանի համար անհրաժեշտ մտավոր, ֆիզիկական ու հոգեկան լարում, ճիգ:
Ստանձնել – Հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել:
Ժլատ – Ագահաբար խնայող, ծախսերից ամեն կերպ խուսափող, քծծի, զոշաքաղ, ագահ:
Չարաբաստիկ – Վատաբախտ, դժբախտ, չար՝ վատ բախտի հանդիպած:
Իմ կարծիքով պետք չէ լինել գոռոզ, գլուխ գովան: Միշտ չէ, որ գլուխ գովելը բերում է լավ արդյունքի, որովհետև քեզ շրջապատող մարդիկ կարող են երես թեքել չհավատալ քեզ և մտածել, որ դու գոռոզ ես: Ինձ փոքրուց սովորեցրել են, որ պետք է չլինել եսասեր, գլուխ գովան, սուտ խոսան և ինձ միշտ ասել են սուտ խոսան մարդիկ կամ եսասեր մարդիկ լավ արդյունքի չեն հասնում: Օրինակ՝ եթե ես լինեմ եսասեր և սուտ խոսան իմ ընկերնները ինձ չեն հարգի և չեն սիրի:
Լարոշֆուկո
Կոռնելիուս Նեպոս
Լարոշֆուկո
Իմ կարծիքով նա նորից հիշեց իր լավ հիշողությունները իր հոր հետ: ԵՎ ես կարծոիմ եմ այդ ծիծաղը մի քանի վարկյան Թիմին տեղափոխեց մի ուրիշ աշխարհ հիշողություններով և իր հոր հետ անցկացրած լավ օրերով լի մի տեղ: Ծիծաղը նույնպես ունի զորություն և առավելություն, ծիծաղիշնորհիվ մարդու տրամադրությունը բարձրանում է և նա միայն լավ բաների մասին է մտածում/: