Նշել փաստեր հեթանոսական կրոնի մասին։
Հին հայկական հեթանոսական կրոնը ձևակերպվել էր հայկական ցեղերի կրոնական ըմբռնումների հիման վրա։ Եթե նախորդ շրջանում 6-4-րդ դարեր հայկական կրոնի մեջ դեռևս գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումներն ու նրա մեջ որորշակի երևում էին նաև հայ ժողովրդի կազմի մեջ մտած առաջին ցեղախմբերի տեղական աստվածությունների հետքերը, ապա այժմ վերջնականապես ձևավորվել էր ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, որը միավորվել էր ոչ միայն ազգակցական ընդհանուր կապերով, հայր աստծու գլխավորությամբ, այլև նվիրապետական սկզբունքներով, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղը և դերը, որոնք ավելի ընդհանրացված, հաճախ վերացական բնույթ էին կրում և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթների, այլև հասարակական հարաբերությունների ոլորտները։
Հայկական աստվածների համակարգը կամ պանթեոնը բաղկացած էր բազմաթիվ աստվածություններից, որոնք կապեր և զուգահեռներ ունեին փոքրասիական և իրանական միջավայրում։
Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Տրդատ 3-րդ Մեծը Քրիստոնեական կրոնքի նկատմամբ 301-ից առաջ և հետ։
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը։
Լուսավորիչ Գրիգոր Լուսավորիչ, եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթև Անակ Պարթևի որդի։