Պատմություն հարցաշար

Կատարման ժամկետը 10․05․2021-14․05․2021 թթ․

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվականը), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր։ Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։

Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց 476 թվականին, երբ վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսը ստիպված եղավ գերմանացի վարձկանների առաջնորդ Օդոակրին ճանաչել որպես կայսր։ Արևելյան հատվածը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Բյուզանդական կայսրությունը կործանվեց 1453 թվականին, երբ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան թուրքերի կողմից և սպանվեց վերջին կայսր Կոստանդին XI-ը։