ԿԻԹԱՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես գրել սիրային երգ | Խորհուրդներ | September 2021
Пин содержит это изображение: {{ pinTitle }}MagsԻնչպես գրել սիրային երգ | Խորհուրդներ | September 2021Пин содержит это изображение: {{ pinTitle }}

«Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի  «Կուտուր» բառից և նշանակում է չորսլարանի :  Այս  գործիքը տարբեր երկրներում հայտնի է  տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara»: Առաջին անգամ Կիթառ անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության մեջ  XIII: Կիթառը լարային երաժշտական գործիք է, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկն է։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյանԻսպանիան, որտեղ կիթառը հասել Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ` կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար` մի, լյա, ռե, սոլ, սի և մի։

Այն ժամանակ կիթառն ավելի նեղ ու երկար տեսք ուներ և բացի այդ էլ, լարերն ընդամենը չորսն էին: Իսկ արդեն 19-րդ դարում՝ երկար և նաև դժվար ճանապարհ անցնելով, այն ստացավ այսպիսի տեսք՝ գեղեցիկ, մշակված և վեց լարով:

Ճիշտ է կիթառը ծնվեց Արևելքում, բայց Արևելքի բնակիչները բարի գտնվեցին և որոշեցին այն տարածել աշխարհի բոլոր անկյուններով:  13-րդ դարում արաբները կիթառը տարան Իսպանիա, որտեղ էլ այն հենց ամենամեծ զարգացումն ապրեց: 15-րդ դարում իսպանացիները նույնիսկ սկսեցին մրցել իրար հետ՝ է՛լ ավելի զարգացնելով այս երաժշտական գործիքը: Հենց այս դարում էլ կիթառը լայն տարածում ստացավ և մարդիկ սկսեցին սիրել այն: Սկսեցին կազմակերպել մի շարք համերգներ ու մրցույթներ այս գործիքի գլխավոր դերակատարությամբ:

Այս ամենից հետո Իսպանիայից կիթառն ուղևորվեց դեպի եվրոպական այլ երկրներ և Ամերիկա, որտեղ էլ գրկաբաց ընդունելության արժանացավ: Կիթառը շա՜տ լայն տարածում գտավ: Իսկ գիտե՞ս՝ ինչու, դե որովհետև շա՜տ բազմաժանր գործիք է: Այն պետք է գալիս ամենատարբեր երաժշտություններ ստեղծելիս:

Կիթառ պատրաստողներին իբրև մասնագետներ անվանում են «լյուտե»: Լյուտեները մեկ-մեկ շեղվում են այն պատրաստելու հստակ գծագրված կանոններից և ստեղծում են տարօրինակ կիթառներ: Հենց այդ շեղումների արդյունքում էլ ստեղծվել են աշխարհի ամենափոքր և ամենամեծ կիթառները: Ամենափոքրն ընդամենը 10 միկրոն է, իսկ ամենամեծը՝ մի էլեկտրակիթառ, որի երկարությունը 13 մետր 26 սանտիմետր է և այն կշռում է ամբողջ 1023 կիլոգրամ:

Կիթառը 20-րդ դարում մոռացության մատնվեց: Սակայն շուտով ամեն ինչ նորից իր տեղն ընկավ: Եվ արդեն մեր ժամանակներում կիթառը երևի ամենալայն տարածումը ստացավ: Գրեթե բոլոր երիտասարդներն ու նույնիսկ տարեցները սիրում են այս գործիքը: Այո՛, սիրում են բոլորը, իսկ ահա կարողանում են նվագել քչերը… Բայց մարդիկ ամեն իրավիճակում էլ մի ելք գտնում են: Ահա այդպիսի մի ելք գտան Ֆինլանդիայի բնակիչները: Նրանք ամեն տարի կազմակերպում են հորինված կիթառների մրցույթ: Սա շա՜տ զվարճալի մի մրցույթ է, որի մասնակիցներն առանց կիթառների կիթառ են նվագում: Այսինքն պարզապես պատկերացնում են, թե իրենց ձեռքերում կիթառ կա և ո՛ր մասնակիցն ավելի լավ պատկերացնի, նա էլ հաղթող կճանաչվի: Ահա այսպիսին է կիթառը՝ խենթ ու խենթացնող…

Աղբյուրը վերցրել եմ — http://siistematic.blogspot.com/2013/09/cithara.html

Mocak.am

Vikipedia-https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%A9%D5%A1%D5%BC

http://siistematic.blogspot.com/2013/09/cithara.html

Թողնել մեկնաբանություն