«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:
Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:
Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:
Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…
Կոմիտաս Վարդապետ
1911 10/Զ
Աղեքսանդրիա»:
Հոդվածի աղբյուրը:
Նայել տեսանյութը: Քննարկել հաղորդման ընթացքում հնչած հետևյալ մտքերը.
- Մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե:
- Որքա՞ն է Կոմիտասը ներկա քո մեջ, քո կյանքում:
Կոմիտասը իմ կյանքում շատ է նրա երգերը նրա առակնները նրա կյանքի մասին։
- Նոր սերունդը սիրում և լսում է Կոմիտաս. համաձա՞յն ես այս պնդման հետ:
Այո կոմիտասը մեր հանճարն է նրան երբեք չի կարելի մոռանալ։ Եվ մենք սերունդ է սերունդ պետք է փոխանցնենք այդ։
- Հետաքրքրվեք ձեր մայրերից՝ ինչ օրորոցային կամ այլ երաժշտություն են հնչեցրել ձեզ համար ամենավաղ տարիքում:
Մայրկ- Կոմիտաս, Նանիկ, Արի իմ սոխակ։
***